Ստացված հարցման միջոցով կարելի է տեսնել e-Invoicing համակարգում Ստացված հաշվարկային փաստաթղթերը` անմիջապես ՀԾ-Հաշվապահ համակարգի պատուհանում:
Ստացված հաշիվները դիտելու համար անհրաժեշտ է մուտք գործել e-Invoicing համակարգ` լրացնելով e-Invoicing ծրագրի օգտագործողը և գաղտնաբառը: ՀՎՀՀ դաշտը ավտոմատ լրացվում է Դրույթների Կազմակերպություն էջից:
Ստացված հաշիվները ցուցադրելու համար բացվում է հետևյալ դիալոգ պատուհանը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Հաշվետվությունում կընդգրկվեն միայն այն Ստացված հաշվարկային փաստաթղթերը, որոնք ընկած են նշված ժամանակահատվածում: |
Ծրագրի տեսակ |
Նշվում է Ծրագրի տեսակ`1. e-invoicing (ուղիղ կապ նոր վեբ տարբերակով), 2. e-invoicing (ուղիղ կապ): 1. e-invoicing (ուղիղ կապ նոր վեբ տարբերակով) նշելու դեպքում ստացված հաշվարկային փաստաթղերը անմիջապես կներմուծվեն e-Invoicing համակարգից: 2. e-invoicing (ուղիղ կապ) նախատեսված է e-invoicing համակարգի հին տարբերակի հետ աշխատանքի համար: |
Մատակարարի ՀՎՀՀ |
Նշվում է Մատակարարի ՀՎՀՀ: Մատակարարի ՀՎՀՀ նշելու դեպքում հաշվետվությունում կընդգրվեն այն հաշվարկային փաստաթղթերը, որոնք ստացվել են տվյալ մատակարարից: |
Մատակարարի անվանում |
Նշվում է Մատակարարի անվանումը: Մատակարարի անվանում նշելու դեպքում հաշվետվությունում կընդգրվեն այն հաշվարկային փաստաթղթերը, որոնք ստացվել են տվյալ մատակարարից: |
Սերիա և համար |
Նշվում է Ստացված հաշվարկային փաստաթղթի սերիան և համարը: |
Ճշգրտող հաշիվների գումարները ցույց տալ բացասական |
Դրոշակը նշված լինելու դեպքում մատյանում ցուցադրվող ճշգրտող հաշիվները կարտացոլվեն բացասական նշանով: |
Ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.
•Դիտել. հրամանով բացվում է ընթացիկ տողին վերաբերող Ստացված հաշվարկային փաստաթուղթը: