Փաստաթղթի օրվա հերթական համարն օգտագործվում է վերագրանցումների և վերադասավորումների ժամանակ: Օրվա ընթացքում փաստաթղթերը գրանցում են 0-ից սկսած` տասական ավելացումներով:
Օրվա հերթական համարը խմբագրելու համար փաստաթուղթը պետք է լինի սևագիր վիճակում:
Սևագիր փաստաթղթի կոնտեքստային ցանկից կանչելով Փոխել օրվա հերթական համարը հրամանը` բացվում է դիալոգ պատուհան, որն ունի հետևյալ տեսքը.
Դաշտ |
Նշանակություն |
Ընթացիկ փաստաթուղթը |
Նշվում է խմբագրվող փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվություն` օրվա հերթական համարը, փաստաթղթի տեսակը, համարը, ամսաթիվը և գումարը: |
Նոր հերթական համար (ա/թ ../../..) |
Նոր հերթական համարը: և կոճակների միջոցով կարելի է տեղափոխել մեկ փաստաթուղթ առաջ կամ հետ: և կոճակների միջոցով փաստաթուղթը տեղափոխվում է օրվա սկիզբ կամ օրվա վերջ: |
Նախորդ փաստաթուղթը |
Նշվում է նոր հերթական համարին նախորդող փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվություն` օրվա հերթական համարը, փաստաթղթի տեսակը, համարը, ամսաթիվը և գումարը: |
Հաջորդ փաստաթուղթը |
Նշվում է նոր հերթական համարին հաջորդող փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվություն` օրվա հերթական համարը, փաստաթղթի տեսակը, համարը, ամսաթիվը և գումարը: |