Փոխանցում քարտին փաստաթուղթը օգտագործվում է քարտին փոխանցումկատարելու համար: Փոխանցում քարտին սեղմելիս համակարգը առաջարկում է ընտրել բանկը, որի հաշվարկային հաշվից կատարվելու է փոխանցումը.
Բանկն ընտրելուց հետո բացվում է հետևյալ պատուհանը.
Դաշտ |
Նշանակություն |
Փաստաթղթի N |
Փոխանցում քարտին փաստաթղթի համարը: |
Ամսաթիվ |
Փոխանցում քարտին ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: Պարտադիր ենթակա է լրացման: |
Հաշիվ |
Նշվում է հաշվարկային հաշիվը, որից ելքագրվելու է գումարը: Պարտադիր ենթակա է լրացման: |
Շահառուի քարտի N |
Նշվում է շահառուի քարտի համարը, որին մուտքագրվելու է գումարը: Պարտադիր ենթակա է լրացման: |
Գումար |
Փոխանցման ենթակա գումարը: Պարտադիր ենթակա է լրացման: |
Նպատակ |
Նշվում է փաստաթղթի նպատակը: |
Միջնորդավճարի գանձման հաշիվ |
Նշվում է հաշվարկային հաշիվը, որից ելքագրվելու է միջնորդավճարի գումարը: Պարտադիր ենթակա է լրացման: |
Փաստաթուղթը ստեղծելուց հետո հնարավոր է տեսնել Վճարումներ և փոխանցումներ մատյանում: