Վճարումներ և փոխանցումներ հարցման միջոցով կարելի է տեսնել ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգում առկա Վճարումներ ու փոխանցումներ մատյանը` անմիջապես ՀԾ-Հաշվապահ համակարգի պատուհանում:
Վճարումներն ու փոխանցումները ցուցադրելու համար բացվում է հետևյալ դիալոգ պատուհանը․
Ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերող գործողություններն են.
•Դիտել. հրամանով բացվում է ընթացիկ տողին վերաբերող Վճարման հանձնարարագրի փաստաթուղթը:
•Ստորագրել․ հրամանն ակտիվ է, եթե փաստաթղթի վիճակը Խմբագրվող է կամ Ստորագրվող է։
•Դադարեցնել․ հրամանն ակտիվ է, եթե փաստաթղթի վիճակն Ընդունված է։