Համակարգի աշխատանքին զուգահեռ պահոցում պահվող տվյալները շատանում են, որն ազդում է հաշվետվություններ ստանալու ժամանակի վրա: Այդ պատճառով համակարգում նախատեսված է Արխիվացում գործողությունը, որի արդյունքում ստեղծվում են երկու նոր տվյալների պահոցներ, որոնք հանդիսանում են սկզբնական պահոցի երկու մասերը: Այդ պահոցներն ունեն սկզբնական պահոցի նույն տեղեկատուները:
Արխիվացում գործողությունը կարելի է կատարել որոշակի հաճախականությամբ, օրինակ յուրաքանչյուր տարվա վերջում: Այս գործողությունը կարող է կատարել միայն ադմինիստրատորի կարգավիճակ ունեցող օգտագործողը, երբ միացումը տվյալների պահոցին մենաշնորհային է:
Գործողությունը կատարելու համար բերվում է դիալոգ պատուհան, որում պետք է նշել փակումը կատարելու ամսաթիվը: Մինչև նշված ամսաթիվը ներառյալ բոլոր փաստաթղթերը երկրորդ պահոցի համար կձևափոխվեն նյութական արժեքների, արագամաշ առարկաների, հաշիվների և գործընկերների սկզբնական մնացորդների մուտքագրման փաստաթղթերի, իսկ այդ ամսաթվից ավելի մեծ ամսաթվեր ունեցող փաստաթղթերը նույնությամբ կտեղափոխվեն նրա մեջ:
Նշում |
---|
Արխիվացում գործողությունը չի վերաբերում Հիմնական միջոցներ ենթահամակարգի տվյալներին: |