Ներմուծել տվյալներ գործողությունը նախատեսված է տեղեկատուների և փաստաթղթերի տվյալները XML ֆորմատով համակարգ ներմուծելու համար:
Տվյալները ներմուծելու համար հարկավոր է.
1. Բացել կոճակի միջոցով ընտրել ներմուծման ֆայլը.
2. Նշել այն տեղեկատուները կամ փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ է ներմուծել: Նշել կոճակի միջոցով կնշվեն բոլոր տողերը, իսկ Հանել նշումը հրամանի միջոցով կհանվի բոլոր նշումները:
3. Սեղմել Ներմուծել կոճակը:
Համակարգը կներմուծի տվյալները և Մանրամասն էջում կբերվի հաղորդագրություն ներմուծման պրոցեսում առաջացած սխալների մասին:
Նշում |
---|
Տվյալներ կարելի է ներմուծել միայն հատուկ կառուցվածք ունեցող .xml ընդլայնմամբ ֆայլից: |