Միացումներ տվյալների պահոցին

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ >

Միացումներ տվյալների պահոցին

Previous pageReturn to chapter overviewNext page

Օգտագործվում է ցանցային տարբերակով աշխատելու ժամանակ: Համակարգը ցույց է տալիս տվյալների պահոցի հետ առկա բոլոր ակտիվ կատարվող պրոցեսները: 

Թղթապանակի տողի Կայան դաշտը ցույց է տալիս այն համակարգչի անվանումը, որից հաստատվել է միացում տվյալների պահոցի հետ:

Օգտագործող դաշտը տվյալ միացմամբ աշխատող օգտագործողի անվանումն է: Օգտագործողի անուն դաշտը տվյալ միացմամբ աշխատող օգտագործողի նկարագրությունն է: 

Պատուհան և Գործողություն դաշտերում մանրամասեցվում են, թե որ պատուհանում ինչ գործողություն է կատարվում: Օրինակ, եթե որևէ օգտագործող կատարում է Հաշվային պլանի հաշվի խմբագրում, ապա այս պատուհանում կարտացոլվեն հետևյալ արժեքները` Հաշիվ, Խմբագրել: 

Աշխատանքի սկիզբ դաշտում լրացված է միացման հաստատման ժամանակը, իսկ Վերջին հրաման դաշտում` տվյալ միացման շրջանակում կատարված վերջին SQL հրամանի ժամանակաը: 

Միացման համար դաշտը տվյալ միացման ունիկալ համարն է:  

Վիճակ դաշտում  նշվում է, թե արդյոք այս միացման կողմից զբաղեցվում է այլ ռեսուրս կամ այս միացման ռեսուրսը զբաղեցված է այլ միացման կողմից, թե ոչ:

Միացման տողի կոնտեքստային ցանկի Հեռացնել հրամանի միջոցով միացումը փակվում է: