Տվյալների պահոցում պահվող տվյալները փոխկապակցված են: Այս հրամանը նախատեսված է տվյալների հակասականությունն ու ամբողջականությունը ստուգելու համար: Ստուգման սկզբում բացվում է դիալոգ պատուհան, որտեղ ընտրվում են ստուգվող ենթահամակարգերը:
Ստուգման ընթացքում համակարգը նշում է այն աղյուսակները, որոնք արդեն անցել են ստուգումը: Ստուգումն ավարտելուց հետո հայտնաբերված հակասությունները գրանցվում են Սխալների քանակ սյունում: Դրանց մանրամասները կարելի է տեսնել Մանրամասներ հրամանի միջոցով բերվող հաշվետվությունում: