Գործընկերների սկզբնական մնացորդներ

Ուղղորդիչ:  Հաշվապահություն > Հաշվետվություններ > Ներդրման փուլի հաշվետվություններ >

Գործընկերների սկզբնական մնացորդներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունում արտապատկերվում են Հաշվային պլան տեղեկատուի բոլոր գործընկերներով հաշվառում ունեցող վերջին մակարդակի հաշիվների սկզբնական մնացորդները` ըստ գործընկերների և ըստ արտարժույթների: Հաշվետվության սյուները ունեն հետևյալ նշանակությունը.

 

Սյուն

Նշանակություն

Գործընկեր

Գործընկերոջ կոդը:

Անվանում

Գործընկերոջ անվանումը:

Խումբ

Գործընկերոջ խմբի կոդը:

Հաշիվ

Հաշվի կոդը:

Արժ.

Արտարժույթի կոդը:

Սկզբ. մն. դեբետ արժ.

Հաշվի սկզբնական դեբետային մնացորդն արժույթով:

Սկզբ. մն. կրեդիտ արժ.

Հաշվի սկզբնական կրեդիտային մնացորդն արժույթով:

Սկզբ. մն. դեբետ դրամով

Հաշվի սկզբնական դեբետային մնացորդը դրամով:

Սկզբ. մն. կրեդիտ դրամով

Հաշվի սկզբնական կրեդիտային մնացորդը դրամով:

 

Հաշվետվությունից բացվող կոնտեքստային ցանկը կազմված է հետևյալ հրամաններից`

Ավելացնել. այս հրամանի միջոցով կարելի է ավելացնել հաշվի նոր մնացորդներ:  Գործընկերոջ կոդը և հաշվի կոդը լռությամբ լրացվում են ընթացիկ տողի հաշվով, որոնք թույլատրվում է խմբագրել:

Խմբագրել. այս հրամանի միջոցով կարելի է խմբագրել ընթացիկ հաշվով մնացորդի տողը, որի ժամանակ թույլատրվում է խմբագրել միայն մնացորդների դաշտերը:

Հեռացնել. այս հրամանի միջոցով կարելի է հեռացնել ընթացիկ հաշվով մնացորդի տողը: Այն թույլատրվում է հեռացնել, եթե այդ հաշվով, տվյալ գործընկերով և համապատասխան արտարժույթով ոչ մի գործառնություն գրանցված չէ: Հաշվի մնացորդի տողը հեռացնելիս պահանջվում է լրացուցիչ հաստատում:

Հեռացնել նշվածները. այս հրամանի միջոցով կարելի է խմբային հեռացնել նշված տողերը: Թույլատրվում է հեռացնել, եթե նշած հաշիվներով և համապատասխան արտարժույթով ոչ մի գործառնություն գրանցված չէ: Հաշվիների մնացորդների տողերը հեռացնելիս պահանջվում է լրացուցիչ հաստատում:

Ցանկացած հրաման կատարվում է այն հաշիվներով, որոնց համար նախատեսված է հաշվառում ըստ գործընկերների:

Հաշվի մնացորդները մուտք անելիս հաշվի է առնվում հաշվի տեսակը` Ակտիվային, Պասիվային կամ Ակտիվային կամ Պասիվային:

Ակտիվային տեսակի հաշիվների համար թույլատրվում է միայն դեբետային մնացորդների մուտքը:

Պասիվային տեսակի հաշիվների համար թույլատրվում է միայն կրեդիտային մնացորդների մուտքը:

Ակտիվային կամ Պասիվային տեսակի հաշիվների համար թույլատրվում է բոլոր մնացորդների մուտքը հետևյալ վերապահումով. թույլատրվում է միայն դեբետային կամ միայն կրեդիտային մնացորդների մուտքը: Դեբետային մնացորդների մուտքի դեպքում կրեդիտային մնացորդների դաշտերը պետք է լրացվեն զրոյով և հակառակը:

Բոլոր տիպի հաշիվների համար մնացորդը Ազգային դրամային միավորով մուտք է արվում միայն Սկզբ. մն. դեբետ արժ. կամ Սկզբ. մն. կրեդիտ արժ. դաշտով:

Հաշվի մնացորդներն ըստ գործընկերների որևէ արտարժույթով մուտք անելիս ստուգվում է, որ այդ արտարժույթը հասանելի լինի տվյալ հաշվին:

 

 

 

 

note Նշում

Գործընկերների սկզբնական մնացորդներ կարելի է ներմուծել MS Excel-ի OpeningBalances.xlsm ֆայլի InitPartRem էջի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ):