Հաշվետվությունում արտապատկերվում են Հաշվային պլան տեղեկատուի բոլոր վերջին մակարդակի հաշիվների սկզբնական մնացորդներն` ըստ արտարժույթների: Հաշվետվության սյուներն ունեն հետևյալ նշանակությունը.
Սյուն |
Նշանակություն |
Հաշիվ |
Հաշվի կոդը: |
Անվանում |
Հաշվի անվանումը: |
Արժ. |
Արտարժույթի կոդը: |
Գործընկեր |
Ցույց է տալիս հաշվի հաշվառումն ըստ գործընկերների է, թե ոչ: |
Սկզբ. մն. դեբետ արժ. |
Հաշվի սկզբնական դեբետային մնացորդն արժույթով: |
Սկզբ. մն. կրեդիտ արժ. |
Հաշվի սկզբնական կրեդիտային մնացորդն արժույթով: |
Սկզբ. մն. դեբետ դրամով |
Հաշվի սկզբնական դեբետային մնացորդը դրամով: |
Սկզբ. մն. կրեդիտ դրամով |
Հաշվի սկզբնական կրեդիտային մնացորդը դրամով: |
Հաշվետվությունից բացվող կոնտեքստային ցանկը կազմված է հետևյալ հրամաններից`
•Ավելացնել. այս հրամանի միջոցով կարելի է ավելացնել հաշվի նոր մնացորդներ: Հաշվի կոդը դաշտում լռությամբ լրացվում է ընթացիկ տողի հաշիվը, այն թույլատրվում է խմբագրել:
•Խմբագրել. այս հրամանի միջոցով կարելի է խմբագրել ընթացիկ հաշվով մնացորդի տողը, որի ժամանակ թույլատրվում է խմբագրել միայն մնացորդների դաշտերը:
•Հեռացնել. այս հրամանի միջոցով կարելի է հեռացնել ընթացիկ հաշվով մնացորդի տողը: Այն թույլատրվում է հեռացնել, եթե այդ հաշվով և համապատասխան արտարժույթով ոչ մի գործառնություն գրանցված չէ: Հաշվի մնացորդի տողը հեռացնելիս պահանջվում է լրացուցիչ հաստատում:
•Հեռացնել նշվածները. այս հրամանի միջոցով կարելի է խմբային հեռացնել նշված տողերը: Թույլատրվում է հեռացնել, եթե նշած հաշիվներով և համապատասխան արտարժույթով ոչ մի գործառնություն գրանցված չէ: Հաշվիների մնացորդների տողերը հեռացնելիս պահանջվում է լրացուցիչ հաստատում:
Ցանկացած հրաման կատարվում է այն հաշիվներով, որոնց համար հաշվառում ըստ գործընկերների նախատեսված չէ:
Հաշվի մնացորդները մուտք անելիս հաշվի է առնվում հաշվի տեսակը` Ակտիվային, Պասիվային կամ Ակտիվային կամ Պասիվային:
Ակտիվային տեսակի հաշիվների համար թույլատրվում է միայն դեբետային մնացորդների մուտքը:
Պասիվային տեսակի հաշիվների համար թույլատրվում է միայն կրեդիտային մնացորդների մուտքը:
Ակտիվային կամ Պասիվային տեսակի հաշիվների համար թույլատրվում է բոլոր մնացորդների մուտքը հետևյալ վերապահումով. թույլատրվում է միայն դեբետային կամ միայն կրեդիտային մնացորդների մուտքը: Դեբետային մնացորդների մուտքի դեպքում կրեդիտային մնացորդների դաշտերը պետք է լրացվեն զրոյով և հակառակը:
Բոլոր տիպի հաշիվների համար մնացորդը Ազգային դրամային միավորով մուտք է արվում միայն Սկզբ. մն. դեբետ արժ. կամ Սկզբ. մն. կրեդիտ արժ. դաշտով:
Հաշվի մնացորդները որևէ արտարժույթով մուտք անելիս ստուգվում է, որ այդ արտարժույթը հասանելի լինի տվյալ հաշվին:
Նշում |
---|
Հաշիվների սկզբնական մնացորդներ կարելի է ներմուծել MS Excel-ի OpeningBalances.xlsm ֆայլի InitRem էջի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ): |