Անալիտիկ խումբ 1-ի T-հաշիվ հաշվետվությունը նախատեսված է Անալիտիկ խումբ 1-ին պատկանող որևէ հոդվածի մասին T-հաշվի ձևով տեղեկատվություն ստանալու համար: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն այն գործառնությունները, որոնք գրանցվել են այդ ժամանակահատվածում: |
Անալիտիկ խումբ 1 |
Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է Անալիտիկ խումբ 1-ի այն հոդվածը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: |
Անալիտիկ խումբ 1 |
Նշվում է Անալիտիկ խումբ 2-ի այն հոդվածը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: |
Գործընկեր |
Նշվում է գործընկերոջ կոդը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: |
Հաշիվ |
Լրացվում է հաշվային պլանի հաշիվը: Լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ կընդգրկվեն միայն լրացված հաշվի անալիտիկ հոդվածի գործառնությունները, հակառակ դեպքում կընդգրկվեն բոլոր հաշիվներինը: |
Արժույթ |
Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը: |
Հաշվետվության արժույթ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվետվության արժույթը` 1 - ԱԴՄ-ով, 2 - Արտարժույթով, 3 - ԱԴՄ-ով և արտարժույթով միաժամանակ: |
Խմբավորել ըստ թղթակցող հաշվի |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում գործառնությունները խմբավորվում են ըստ թղթակցող հաշվի, ինչպես ընդունված է անել գլխավոր գրքում: |
Ցույց տալ մնացորդը օրվա վերջում |
Նշված լինելու դեպքում հաշվետվության առաջին դրվագում նույն օրվա գործառնություններից հետո բերվում է մնացորդն այդ օրվա վերջում: |
Ցույց տալ ամսական շրջանառությունը |
Նշված լինելու դեպքում հաշվետվության յուրաքանչյուր ամսվա գործառնություններից հետո բերվում է այդ ամսվա շրջանառությունը: |
Ցույց տալ գործընկերներին |
Նշված լինելու դեպքում հաշվետվության երկրորդ դրվագում ավելանում են գործառնություններին վերաբերվող գործընկերների տվյալները` կոդը և անվանումը: |
T-հաշիվ ձևով արտապատկերվում է ընտրված անալիտիկ հոդվածի մնացորդը նշված ժամանակահատվածի սկզբում, այնուհետև յուրաքանչյուր տողում երևում են այդ հոդվածի դեբետային և կրեդիտային շրջանառությունները, իսկ հաշվետվության վերջում երևում է մնացորդը նշված ժամանակահատվածի վերջում: Տեղեկանքում արտապատկերված են գործառնության ամսաթիվն ու գումարը, վերջինիս դիրքով է որոշվում ընտրված անալիտիկ հոդվածը դեբետում Է, թե կրեդիտում: Էկրանի հաջորդ դրվագում արտապատկերված են փաստաթղթի համարը, գործընկերը և գործառնության մեկնաբանությունը:
Անալիտիկ խումբ 1-ի T-հաշիվ հաշվետվության յուրաքանչյուր տողի կոնտեքստային ցանկի համապատասխան հրահանգն ընտրելով` կարելի է խմբագրել, հեռացնել կամ պատճենել այն փաստաթուղթը, որի միջոցով գրանցվել է տվյալ գործառնությունը:
Անալիտիկ խումբ 1-ի T-հաշիվ հաշվետվությունը կարելի է կանչել Անալիտիկ հաշվետվություններ ենթացանկից:
Անալիտիկ խումբ 1-ի T-հաշիվ հաշվետվությունը կարելի արտահանել Excel` Ժապավենի համապատասխան կոճակը սեղմելով: