Անալիտիկ հաշիվների մնացորդներ հաշվետվությունը նախատեսված է որևէ հաշվի կամ հաշիվների անալիտիկ խմբերի տարբեր հոդվածների մնացորդների մասին տեղեկատվություն ստանալու համար: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Հաշվետվությունում կարտացոլվեն անալիտիկ հաշիվների մնացորդները նշված օրվա դրությամբ: |
Հաշիվ |
Նշվում է հաշվի համարը: Հաշվետվության մեջ կընդգրկվեն այս դաշտում լրացված հաշվի և նրա ենթահաշիվների մնացորդները: Չլրացնելու դեպքում կընդգրկվեն բոլոր հաշիվների մնացորդները: |
Գործընկեր |
Լրացվում է գործընկերոջ կոդը: |
Արժույթ |
Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը: |
Հաշվետվության արժույթ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվետվության արժույթը` 1 - ԱԴՄ-ով, 2 - Արտարժույթով, 3 - ԱԴՄ-ով և արտարժույթով միաժամանակ: |
Հաշվի պատկանելիության բաժին |
Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվի պատկանելիության բաժինը` 1 - Հաշվեկշռային, 2 - Արտահաշվեկշռային կամ 3 - Բոլորը: |
Անալիտիկ խումբ 1 |
Նշվում է Անալիտիկ խումբ 1-ի այն հոդվածը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: |
Անալիտիկ խումբ 2 |
Նշվում է Անալիտիկ խումբ 2-ի այն հոդվածը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: |
Ցույց տալ զրոյական տողերը |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն նաև զրոյական մնացորդ ունեցող հաշիվները: |
Դիալոգ պատուհանում աշխատանքը նկարագրված է Պարամետրեր բաժնում:
Անալիտիկ հաշիվների մնացորդներ հաշվետվությունում երևում է հաշվի մնացորդը (դեբետ-կրեդիտ) նշված օրվա վերջում:
Հաշվետվության ընթացիկ կամ նշված տողերի համար կոնտեքստային ցանկից կարելի է կանչել Անալիտիկ հաշիվների փակում և Անալիտիկ հաշիվների վերագնահատում հրամանները: