Անալիտիկ խումբ 1 տեղեկատուն նախատեսված է սինթետիկ հաշիվներով լրացուցիչ վերլուծական հաշվառում կազմակերպելու համար: Անալիտիկ խմբերի օգնությամբ կարելի է հաշվառել, օրինակ, եկամուտները և ծախսերը` ըստ պրոյեկտների, հոդվածների կամ բիզնեսի ուղղությունների (սեգմենտների):
Անալիտիկ խումբ 1տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ
Նշանակություն
Կոդ
Հանդիսանում է Անալիտիկ խումբ 1-ի հոդվածի կոդը:
Անվանում
Անալիտիկ խումբ 1-ի հոդվածի անվանումն է:
Կուտակիչ
Տվյալ հոդվածի անմիջապես մեկ մակարդակ վերև կուտակիչ հոդվածի կոդը, որոշում է նաև նրա տեղը ծառում:
Հաշվային պլանում հաշիվը կարող է ունենալ առավելագույնը 2 Անալիտիկ խմբերով հաշվառում: Անալիտիկ խմբերի քանակը սահմանվում է Դրույթների Ընդհանուր էջում: