Տարբերակի փոփոխություններ

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Տարբերակի փոփոխություններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Բացել/Փակել թաքցված տեքստը

Տարբերակ 6.2.12 (27.02.2017-13.06.2017)

Տարբերակ 6.2.11 (31.01.2017-27.02.2017)

Տարբերակ 6.2.9 (21.11.2016-31.01.2017)

Տարբերակ 6.2.7 (07.11.2016-21.11.2016)

Տարբերակ 6.2.6 (15.08.2016-07.11.2016)

Տարբերակ 6.2.4 (03.08.2016-15.08.2016)

Տարբերակ 6.2.3 (29.07.2016-03.08.2016)

Տարբերակ 6.2.2 (20.07.2016-29.07.2016)

Տարբերակ 6.2.1 (23.03.2016-20.07.2016)

Տարբերակ 6.1.12 (10.03.2016-22.03.2016)

Տարբերակ 6.1.10-11 (01.02.2016-10.03.2016)

Տարբերակ 6.1.9 (25.11.2015-01.02.2016)

minus 2015

minus 2014

minus 2013

 

Տարբերակ 6.2.12 (27.02.2017-13.06.2017)

 
ՀԾ-Հաշվապահ (Հանրային հատված)

 

Հաշվային պլանում ավելացվել են հետևյալ հաշիվները.

            5248 - Պարտքեր սոցիալական վճարների գծով

            52491 - Պարտքեր դրոշմանիշային վճարների գծով

            Ա99 – Արտահաշվեկշռային հաշիվների հետ թղթակցման համար

Հաշվային պլանում ուղղվել են որոշ հաշիվների անվանումներ:

Անալիտիկ խումբ 2 տեղեկատուում ուղղվել են որոշ տողերի անվանումներ:

ՀՄ տեսակներ տեղեկատուում ավելացվել են հետևյալ տեսակները.

            91 – Հողամասեր

            92 – Ոչ նյութական ակտիվներ

            93 - Բարձրարժեք ակտիվներ

            94 - Ռազմավարական պաշարներ
 

Տարբերակ 6.2.11 (31.01.2017-27.02.2017)

Նոր հնարավորություններ

Աշխատակցի Ներդրումային տվյալներ փաստաթղթի Արձակուրդայինի էջում ավելացվել են Դրոշմանիշային վճարի դաշտեր:

 
ՀԾ-Հաշվապահ (Հանրային հատված)
 

Հաշվային պլանում կատարվել են հետևյալ փոփոխությունները.

Ավելացվել են 218, Ա11 հաշիվները

Ավելացվել են Հաշիվների թղթակցություններ

Ավելացվել են Հաշիվների նկարագրություններ

Աշխատավարձի Վճարումներ փաստաթղթերում ավելացվել է Դրամ.արտ. հաշիվ դաշտ:

Ֆինանսական հաշվետվությունների բանաձևերը համապատասխանացվել են հաշվային պլանին:

Լուծված խնդիրներ

Դրոշմանիշային վճարների հաշվարկի և ձևակերպման շտկումներ:

Մինչև 01.01.17թ. Դրոշմանիշային վճար հաշվարկելու խնդրի կարգավորում:

Աշխատակցի Ներդրումային տվյալներ փաստաթուղթը XML արտահանման կարգավորում` կապված Արձակուրդայինի և Մայրության նպաստի տվյալների հետ:

Ընդլայնված հաշվետվություն (Շախմատաձև)-ում Ընդամենը պահված է սյունում ներառվում էր նաև Գործատուի կողմից վճարվող դրոշմանիշային վճարը:

Կատարվել են շտկումներ Փոխադարձ հաշիվների ստուգման ակտ փաստաթղթում և  տպվող տեսքում:

Ֆինանսական հաշվեվտվություններում կլորացման սխալի ուղղում:

Արխիվացված տվյալների պահոցում Աշխատակցի ներդրումային տվյալներ փաստաթղթում Ապագա ամսվան բաժին ընկնող արձակուրդայինից պահվող Կուտակային կենսաթոշակի վճարի լրացման շտկում:

Տվյալների պահոցը արխիվացնելիս Արխիվացման ամսաթվին նախորդող ամսաթվերով Վճարումներ և Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթերի հետ կապված կարգավորում:

ՀԾ-Հաշվետար համակարգից Տվյալների պահոցի փոխարկման կարգավորում:

 

Տարբերակ 6.2.9 (21.11.2016-31.01.2017)

Նոր հնարավորություններ

Կարևոր փոփոխություններ

 

Ավելացվել է Դրոշմանիշային վճարների հաշվարկի հնարավորություն` համաձայն ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին 245-Ն օրենքի:

Ավելացվել է Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթուղթ: Այն կարելի է Արտահանել/Ներմուծել b2b.armsoft հարթակ:
 

6.2.9.4
 

Հաշվապահություն

 

Այժմ Գործընկերոջ տեղեկատուի Կոդ դաշտում կարելի է լրացնել մինչև 12 նիշ:

Ավելացվել է հնարավորություն Գործընկերների մնացորդներ հաշվետվությունից ստեղծել Վճարման հանձնարարագիր:

Ավելացվել է հնարավորություն Մատյաններում և Հաշվետվություններում ցուցադրել Գործընկերոջ ՀՎՀՀ սյուն:
 

6.2.9.1

 

Պահեստ

 

Հաշիվ ապրանքագիր և Վերադարձ գնորդից փաստաթղթերում Պահեստ դաշտի արժեքը փոխելիս Ապրանքացուցակին նույնպես կարելի է վերագրել նոր արժեքը:
 

6.2.9.2
 

Ավելացվել է հնարավորություն Հաշիվ ապրանքագրերը Արտահանել/Ներմուծել b2b.armsoft հարթակ:

Պահեստ տեղեկատուուի Հասցե դաշտում այժմ կարելի է լրացնել մինչև 255 նիշ:

Ավելացվել է հնարավորություն արտարժույթով Հաշիվ ապրանքագրերի տպման տեսքը տեսնել արտարժույթով: Անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

Ավելացվել է Պատվեր մատակարարին փաստաթղթի տպվող տեսք:

Վաճառք Մանրածախ փաստաթղթում, եթե լրացված են Ստացված կանխավճարի հաշիվ և Կանխավճարի օգտագործում դաշտերը, ապա Գործառնություններում առաջարկվում է համապատասխան ձևակերպում:

Վաճառքի փաստաթղթերում, Վերադարձ գնորդիցում և Փոխանցման հաշվում սկաներով ապրանքն ավելացնելուց հետո ակտիվանում է Քանակ դաշտը:

Ավելացվել է հնարավորություն ներմուծել ՀԾ-Առևտրից XML արտահանված Վերադարձ գնորդից փաստաթուղթը:

 

Աշխատավարձ

 

Դրույթների Աշխատավարձ էջում ավելացվել է Եկամտային հարկի սանդղակ կոճակ:
 

6.2.9.3
 

Այժմ հնարավոր է Եկամտային հարկի հաշվարկը ձևավորել ներքին էլ. աղյուսակի միջոցով և արտահանել XML ֆորմատով` Հարկային հաշվետվությունների ներկայացման ինտերնետային համակարգ ներմուծելու համար:

 

Այլ

 

Ավելացվել է ընտրման ցուցակներում անհրաժեշտ տողը արագ գտնելու նոր հնարավորություն: Անհրաժեշտ է դաշտում մուտքագրել փնտրվող արժեքը կամ դրա մի մասը, սեղմել CTRL+ սլաք վերև ստեղների համադրությունը և ֆիլտրված ցանկից ընտրել անհրաժեշտ տողը:

 

UI.DataEditor.Lookup.Filter2

UI.DataEditor.Lookup.Filter3

Արագացվել է Ոչ ադմինիստրատոր օգտագործողով համակարգ մուտք գործելը:

 

Լուծված խնդիրներ

Վաճառք մանրածախ փաստաթղթից Կանխավճարի օգտագործումով ՀԴՄ տպելու կարգավորում:

Հաշիվ ապրանքագրի հիման վրա ստեղծված Վերադարձ գնորդից փաստաթղթում հիմք փաստաթղթի Մատակարարի գործ. հասցեի վերագրման կարգավորում:

Հաշիվ ապրանքագրի Գործառնություններում Կանխավճարի մարման գումարի շտկում, երբ փաստաթղթի Ընդհանուր գումարը խմբագրված է:

Հաշիվ ապրանքագրում Տողում նշված զեղչի տոկոսի հաշվարկի շտկում:

Վերադարձ գնորդից փաստաթղթում որպես Հասույթի ճշգրտման հաշիվ Դրույթներից լրացման շտկում:

Վերադարձ գնորդից փաստաթուղթը e-Invoicing արտահանելիս հասցեների վերագրման կարգավորում: («[16] Վայրը, որտեղից ապրանքները մատակարարվում են» դաշտում այժմ լրացվում է Գնորդի առաքման հասցեն, իսկ «[25] Մատակարարվող ապրանքների նշանակման վայրը»` Մատակարարի հասցե):

Վերադարձ մատակարարին փաստաթղթում պարտքի նվազեցման Գործառնության մեջ գումարի շտկում:

Քաղիրավական պայմանագրով հավելումները այսուհետ չեն ներառվի Նպաստների հաշվարկի միջինի մեջ:

ՀՄ գույքագրում փաստաթղթի տպման տեսքում Նյութապատասխանատու անձի լրացման կարգավորում:

ՀՄ Վերագնահատում փաստաթղթի XML-ով ներմուծման ժամանակ կատարվող ստուգումների շտկում:

Տվյալների պահոցը արխիվացնելիս հին փաստաթղթերի սերիա-համարների չպահպանելու հետ կապված կարգավորում:

 

Տարբերակ 6.2.7 (07.11.2016-21.11.2016)

Նոր հնարավորություններ

Նյութական արժեքները b2b.armsoft հարթակ արտահանելիս այժմ արտահանվում են նաև նկարները:

Լուծված խնդիրներ

Գործընկերների տեղեկատուի Օգտագործողի անուն և Վերջին փոփոխության ամսաթիվ դաշտերի ցուցադրման շտկում:

Վերադարձ մատակարարին փաստաթղթում Ընդհանուր գումար դաշտի ցուցադրման կարգավորում:

Ապակոմպլեկտավորում փաստաթղթում բաղադրամասերի ինքնարժեքի հաշվարկի կարգավորում:

Գործընկերների մնացորդներ հաշվետվությունը Բացված ըստ ամսաթվերի դրոշակով կանչելիս առաջացող խնդրի կարգավորում:

Խմբավորված ըստ թղթակոցղ հաշվի դրոշակով բացված T-հաշվից Մանրամասների արտացոլման կարգավորում:

Տեղեկանք ՆԱ առկայության մասին հաշվետվության դիալոգի Լրացուցիչ բաժնում ավելացվել է Ցույց տալ նաև 0 պարունակող տողերը դրոշակ:

Ֆինանսական հաշվետվություններում գումարների կլորացման շտկում:

Հաշվարկային թերթիկը էլ.փոստվ ուղարկելու հետ կապված շտկում:

Տվյալների ամբողջականության ստուգումից հանվել է ՆԱ մատյանների շեղումների կարգավորման կետը:

 

Տարբերակ 6.2.6 (15.08.2016-07.11.2016)

Նոր հնարավորություններ

Կարևոր փոփոխություններ

 

Ավելացել է b2b.armsoft հարթակ ենթահամակարգ, որտեղ արտացոլվում են b2b.armsoft հարթակով Ստացված և Ուղարկված փաստաթղթերը:

 

6.2.6.2

Ավելացել է հնարավորություն տեսնել վերջին փաստաթղթերը, որոնք Օգտագործողը բացել է իր աշխատանքի ընթացքում:

 

6.2.6.3

 

Ավելացվել է նոր փաստաթուղթ` Փոխանցման հաշիվ: Փաստաթուղթը կարելի է ուղարկել Գնորդին b2b.armsoft հարթակով կամ էլ. փոստով, ինչպես նաև կարելի է փաստաթղթի հիման վրա ստեղծել Հաշիվ-ապրանքագիր:

Ավելացվել է նոր փաստաթուղթ` ՆԱ ապակոմպլեկտավորում: Առկայությունում գտնվող նյութական արժեքը հեշտությամբ կարելի է տրոհել բաղադրամասերի:

Ավելացել է բնապահպանական վճարների հաշվարկի հնարավորություն վաճառքի փաստաթղթերում: Հաշիվ-ապրանքագրում լրացված վճարները արտահանվում են e-invoicing համակարգ:

 

 

Հաշվապահություն

 

Այժմ Գործընկերներ տեղեկատուի հասցեներ դաշտում կարելի է լրացնել մինչև 255 նիշ:

Ավելացվել է հնարավորություն Դրամարկղի մուտքի օրդեր փաստաթղթից տպել Կանխավճարի ՀԴՄ կտրոն: 

 

6.2.6.5

 

Նյութական արժեքները և արագամաշ առարկաներ

 

Այժմ Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի Անվանում դաշտում կարելի է լրացնել մինչև 200 նիշ: 

Մատակարարների ապրանքացանկում ներքին կոդի համապատասխանեցումը հնարավոր է իրականացնել գծիկավոր կոդի հիման վրա:

Դրույթների Հաշիվներ էջում ավելացվել է ՆԱ վաճառքից հետ վերադարձի հասույթի ճշգրտման հաշիվ, Բնապահպանական վճարների կրեդիտային և դեբետային հաշիվներ:

Ավելացվել է հնարավորություն ՆԱ գույքագրումը կատարել ըստ ՆԱ խմբի:

Հարկային հաշվի և տեղափոխման փաստաթղթի սերիա-համարը այժմ վերագրվում է նաև փաստաթղթի համարին:

Դուրս գրված հարկային հաշիվների և Տեղափոխման փաստաթղթերի մատյանում ավելացվել է խմբային գործիք արդեն գրանցված փաստաթղթերի համարներին սերիա-համարները վերագրելու համար:

ՆԱ հաշվետվությունների դիալոգ պատուհանում ավելացվել է Լրացուցիչ բաժին, որտեղ կարելի է ընտրել որոշ սյուների արտացոլման ձևը և լրացուցիչ սյուների ցուցադրումը:

 

6.2.6.4

 

Տեղեկանք ՆԱ առկայության մասին հաշվետվությունը կարելի է տեսնել Քարտային տեսքով:

Ավելացվել է հնարավորություն Excel-ից ներմուծել Արագամաշ Առարկաների ձեռքբերման փաստաթղթերը: Ներմուծման QWIncomeGroupImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 6\Import:

 

Աշխատավարձ

 

Աշխատակիցների ցուցակ ընդլայնված հաշվետվությունում ավելացել է Այլ փաստաթուղթ սյունը, որտեղ երևում է աշխատակցի նույնականացման քարտի տվյալները / անձնագրի փոխարեն լրացվող աշխատակցի նույնականացման փաստաթղթի տվյալները:

Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթուղթը XML արտահանելիս այժմ արտահանվում են նաև աշխատակցի անունը և հաշվարկային հաշիվը:

 

Ադմինիստրատորի գործիքներ

 

Ավելացվել է Փաստաթղթերի պատմություն մատյան, որտեղ խմբային կարելի է տեսնել փաստաթղթերի փոփոխման պատմությունը:

 

6.2.6.1

 

Լուծված խնդիրներ

Հայէկոնոմբանկի և ԲՏԱ բանկի միացման արդյունքում ԲՏԱ բանկի կոդը փոխվել է, այժմ կոդը 16360 է: Կարգավորվել են այդ կոդով սկսվող հաշվեհամարներով ՀԾ- Ինտերնետբանկ համակարգ ներմուծումներն ու արտահանումները: 

Վճարման հանձնարարագրում տառեր պարունակող Հաշվարկային հաշիվ լրացված լիելու դեպքում բերվող հաղորագրության վերանայում:

Ստացված ծառայություններ փաստաթղթերի փոխարկման սխալի կարգավորում

Շրջանառության հաշվետվությունը վերջին մակարդակի հաշիվներով կանչելիս առաջացող խնդրի կարգավորում

Հաշիվ-ապրանքագիր փաստաթղթում ընդհանուր գումարը խմբագրելու արդյունքում կանխավճարի սխալ ձևակերպման խնդրի կարգավորում

Հարկային հաշիվը e-Invoicing արտահանելիս զեղչի տողի ընդհանուր գումարի հաշվարկման կարգավորում:

ՊՄՕ-ի հիման վրա Վերադարձ մատակարարին փաստաթուղթը ստեղծելիս Մատակարարի հաշիվ դաշտի լրացման սխալի կարգավորում:

Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի փոխարկման շտկում:

ՆԱ կոմպլեկտավորում փաստաթղթում Լրացնել կոճակի աշխատանքի սխալի շտկում:

Արագամաշ առարկաների առկայությունում սպառված խմբաքանակների ցուցադրման սխալի շտկում:

Նյութական արժեքների շրջանառություն հաշվետվությունում Բացված ըստ գործողությունների դրոշակի աշխատանքի կարգավորում:

Նյութական արժեքների և Արագամաշ առարկաների առկայության հաշվետվություններում այսուհետ միշտ կցուցադրվեն ոչ զրոյական քանակներով կամ գումարներով տողերը:

b2b հարթակի հետ կապված սխալների շտկում:

Ապագա ամսվան բաժին ընկնող Արձակուրդայինի հաշվարկի գրանցման կանխարգելում, եթե Ապագա ամսում գրացված են Աշխատավարձի ձևակերպումները:

Հղիության և ծննդաբերության նպաստ փաստաթղթի հեռացման կարգավորում:

Դրույթներում Գործառնության հաշվի և գործընկերոջ ֆիլտրացիա դրոշակի աշխատանքի կարգավորում:

 

Տարբերակ 6.2.4 (03.08.2016-15.08.2016)

Նոր հնարավորություններ

Այժմ հնարավոր է տվյալների պահոց մտնելիս ավտոմատ ներմուծել արտարժույթի փոխարժեքները:

 

6.2.4.1

 

Ավելացվել է հնարավորություն Excel-ից ներմուծել Մատակարարի ապրանքացանկերը: Ներմուծման PartnersMTImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 6\Import:

Ավելացվել է հնարավորություն Excel-ից ներմուծել Գործընկերների հաշվարկային հաշիվները: Ներմուծումը կատարվում է Գործընկերների տվյալների թարմացման PartnersEdition.xls ֆայլի միջոցով (C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 6\Import):

Լուծված խնդիրներ

T- հաշիվ հաշվետվություններում ցուցակը ներքև իջեցնելուց առաջացող խնդրի կարգավորում:

Մնացորդներ հաշվետվության կոնտեքստային ցանկում Հաշիվների մնացորդների փակում հրամանի ցուցադրման կարգավորում:

Ստացված հաշվարկային փաստաթղթերի հիման վրա խմբային Վերադարձ մատակարարին փաստաթղթերի ստեղծման շտկում:

 

Տարբերակ 6.2.3 (29.07.2016-03.08.2016)

 

ԱԴԳՏ/ԱԴԳԱԱ դասակարգիչներ տեղեկատուում ավելացվել է ավելացնելու, հեռացնելու և անվանումը խմբագրելու հնարավորություն:

Լուծված խնդիրներ

Կարգավորումներ Մնացորդներ և Շրջանառություն հաշվետվություններում, երբ դիալոգ պատուհանում նշված չէ Արժույթը, իսկ հաշվետվության արժույթը նշված է 2 կամ 3:

Երկու ամսվա մեջ ընկած արձակուրդայինի հաշվարկի դեպքում Պարտադիր կուտակային կենսաթոշակի հաշվարկի կարգավորում, երբ ընդհանուր արձակուրդայինի գումարը գերազանցում է 500 000-ը:

Դրամարկղեր տեղեկատուում ՀԴՄ տպման ռեժիմ դաշտը չպետք է ցուցադրվի ադմինիստրատորի իրավասություն չունեցող օգտագործողի համար:

 

 

Տարբերակ 6.2.2 (20.07.2016-29.07.2016)

 

ՀԴՄ կտրոնի տպում ԱԴԳՏ և ԱՏԳԱԱ դասակարգիչներով:

Դրամարկղեր տեղեկատուում ավելացվել է ՀԴՄ տպման ռեժիմ դաշտ:

 

Տարբերակ 6.2.1 (23.03.2016-20.07.2016)

Նոր հնարավորություններ

Ավելացված արժեքի հարկի հաշվետվության խմբագրում և բանաձևերի ավելացում:

Ավելացել է հաշվարկային փաստաթուղթը որպես ծառայության հաշիվ e-Invoicing արտահանելու հնարավորություն:

Մնացորդներ և Շրջանառություն հաշվետվությունների ձևավորման արագացում:

Գործընկերոջ տեղեկատուում ավելացել է ԱԱՀ վճարող հայտանիշ:

partnersVAT

Նյութական արժեքների և Արագամաշ առարկաների հաշվառում

Ավելացել է Վերադարձ գնորդից փաստաթուղթ:

Returnfrombuyer1

Ավելացել է Վերադարձ մատակարարին փաստաթուղթ:

Ավելացվել է ԱԴԳՏ և ԱՏԳԱԱ դասակարգիչների տեղեկատուն:

Ավելացել է հնարավորություն Նյութական արժեքին ԱՏԳԱԱ և Ծառայությանը վերագրել ԱԴԳՏ դասակարգիչ:

Ավելացել է եռանիշ բացասական զեղչ կիրառելու հնարավորություն:

Տեղեկանք ԱԱ առկայության մասին հաշվետվությունից Շահագործվող ԱԱ-ի տեղաշարժ և Շահագործվող ԱԱ-ի լուծարում փաստաթղթեր ստեղծելու հնարավորություն:

ՆԱ գույքագրում փաստաթղթում ավելացվել է ցուցակի թարմացման հնարավորություն:

Ավելացել է Նյութական արժեքի համար նվազագույն և առավելագույն քանակ սահմանելու, ինչպես նաև Պատվերի քանակ նշելու հնարավորություն:

Ավելացվել է ՀԴՄ կտրոնում կիրառվող զեղչի տեսակի նկարագրման հնարավորություն:

b2b.armsoft հարթակ

Ավելացվել է Պատվեր մատակարարին փաստաթուղթ, որը հնարավոր է նաև ձևավորել ՆԱ առկայության հաշվետվության կամ Պահեստի մուտքի օրդերի հիման վրա: Պատվեր մատակարարին փաստաթուղթը հնարավոր է ուղարկել մատակարարին Էլ. փոստի կամ b2b.armsoft հարթակի միջոցով:

Warehouse_Documents_Ordertosupplier

Ստացված պատվերները b2b.armsoft հարթակից ներմուծման հնարավորություն:

Դուրս գրված հարկային հաշիվների մատյանից ավելացվել է հաշիվ ապրանքագիրը էլ. փոստով ուղարկելու հնարավորություն:

Ավելացել է Ստացված հարկային հաշիվների մատյանից Էլ. փոստով ստացված հաշիվների ներմուծման հնարավորություն:

Ավելացվել է b2b.armsoft հարթակ համակարգի մասնակցի տվյալները դրույթներում նշելու հնարավորություն:

Ավելացվել է Մատակարարնեի Նյութական արժեքների տեղեկատու:

Ավելացվել է նյութական արժեքները, ծառայությունները և չափման միավորները b2b.armsoft հարթակ ուղարկելու և b2b.armsoft հարթակից ներմուծելու հանարավորություն:

Ավելացվել է նյութական արժեքները, ծառայությունները և գործընկերները b2b.armsoft հարթակում հրապարակված տվյալների հետ խմբային համեմատելու հնարավորություն:

Աշխատավարձ

Աշխատակիցների ցուցակ հաշվետվությունում ավելացվել են անձնագրային տվյալների և հրամանների վերաբերյալ սյուներ:

Աշխատակցի Արհմիութենական անդամավճարի տոկոսի հազարերորդական ճշտությամբ նշելու և տեղեկատուից խմբային խմբագրման հնարավորություն:

Լուծված խնդիրներ

Հավելումներ տեղեկատուի Միայն հարկերի հաշվարկման համար դրոշակի ստուգման շտկում:

Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթուղթը SWIFT MT103 ֆորմատով արտահանելիս վճարվող գումարի արտացոլման կարգավորում:

Քաղվածքի տողերի հիման վրա Արտարժույթի փոխարկում փաստաթուղթ ստեղծելիս ավտոմատ համապատասխանեցման կարգավորում:

Միջին կշռված գնով հաշվառման մեթոդով Նյութական արժեքների խմբաքանակի հաշվառման սխալի շտկում:

Հաշվային պլանի պատկերման սխալի շտկում:

Հաշվային պլանի հաշվի հեռացման սխալի մասին հաղորդագրությունների հասկանալիության ապահովում:

XML ֆայլից հաստատել հավելում/պահում ներմուծելիս հայտնվող սխալի մասին հաղորդագրությունների հասկանալիության ապահովում:

Կամավոր սկզբունքով պարտադիր կուտակային համակրգին անցած մարդկանց նպատակային սոցիալական վճարների հաշվարկման սխալի շտկում:

Պահուստային պատճենների հետ աշխատանքի սխալի շտկում:

Արխիվացման ժամանակ ներդրումային տվյալներ փաստաթղթի ձևավորման սխալի շտկում:

Տվյալների պահոցը ՀԾ-Հաշվապահ 2011 համակարգից ՀԾ-Հաշվապահ 6-ի փոխարկելիս ՀՄ Շահութահարկի խմբերի և հաշվեկշռային արժեքների տեղեկատուների ստեղծում:

 

Տարբերակ 6.1.12 (10.03.2016-23.03.2016)

Նոր հնարավորություններ

ՊՄՕ, Ստացված ծառայություն փաստաթղթերի Excel-ից ներմուծման ֆայլերում ավելացվել են Հաշիվ-ապրանքագրի ամսաթիվ և Արժույթ սյուները:

Հաշիվ-ապրանքագիր փաստաթղթի Excel-ից ներմուծման ֆայլերում ավելացվել է Արժույթ սյունը:

Ավտոմատացվել է Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթի հիման վրա Վճարման հանձնարարագրեր ստեղծելիս Ձևակերպման ամսաթիվի լրացումը:

Լուծված խնդիրներ

Մաշվածության հաշվարկը շահութահարկի օրենքով հաշվետվության շտկում:

Գործառնությունների մատյանի դիալոգ պատուհանի դաշտերի դասավորության կարգավորում:

Տարբերակ 6.1.10-6.1.11 (01.02.2016-10.03.2016)

Նոր հնարավորություններ

Ավելացել է տվյալների պահոցն արխիվացնելու հնարավորություն:

Տպվող ձևերում գումարը բառերով անգլերենով գրելու հնարավորություն:

Նյութական արժեքների և Արագամաշ առարկաների հաշվառում

Մեծ ծավալով` Նյութական արժեքների խմբաքանակների հաշվառման օպտիմիզացիա:

Ավելացվել են Նյութական արժեքների և արագամաշ առարկաների մնացորդի մուտք փաստաթղթեր:

Warehouse.Documents.MaterialsBalance'sInput

Ստացված հաշիվներից գործընկեր ստեղծելիս e-Invoicing համակարգից լրացնել նաև հաշվարկային հաշիվը:

Աշխատավարձ և վճարումներ

Ավելացվել է աշխատավարձի վճարացուցակը Էյչ-էս-Բի-Սի ինտերնետ բանկ ներմուծելու հնարավորություն: Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթուղթն արտահանվում է SWIFT (Հասարակություն Համաշխարհային միջբանկային ֆինանսական Ընկերության) MT103 ֆորմատով: Արտահանելիս ստուգվում է վճարողի հաշվարկային հաշվի բանկը, այն պետք է համապատասխանի Էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կոդին:

Հիմնական միջոցներ

Ավելացել է Մաշվածության ամփոփ հաշվարկի հաշվետվություն:

ՀՄ տեղեկանք ըստ գործողությունների հաշվետվությունում ավելցվել է Մուտքի ամսաթիվ սյուն:

ՀՄ տեղեկանք ըստ քարտարանի հաշվետվությունում ավելացվել է ՀՄ խումբ սյուն:

Տարբերակ 6.1.9 (25.11.2015-01.02.2016)

Նոր հնարավորություններ

Այժմ Վաճառք մանրածախ փաստաթուղթը կարելի է կանչել ստեղնաշարից սեղմելով F12 կոճակը:

Վաճառք մանրածախ փաստաթղթում ավելացվել է անկանխիկ (վճարային քարտերով) վճարված գումարը նշելու հնարավորություն, ՀԴՄ կտրոն տպելիս նշված գումարը կարտացոլվի Անկանխիկ տողում:
 

6.1.9.3
 

6.1.9.4

 

Պահեստի մուտքի օրդերի տպվող տեսքում ավելացվել է բաշխված հավելյալ ծախսերի արդյունքում ձևավորված ինքնարժեքի գին/գումարը արտացոլելու հնարավորություն: Անհրաժեշտ է Ադմիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

Ավելացվել է արտարժութային պահեստի մուտքի օրդերը արտարժութային գումարներով տպելու հնարավորություն: Անհրաժեշտ է Ադմիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

ՆԱ տեղեկատուի հաշվետվություններում ավելացվել է ՆԱ փաստաթղթերի մատյանը:

Ավելացվել է վճարացուցակները ACBA online համակարգ արտահանման հնարավորություն:

Փատաթղթի օրվա հերթական համարները արագ փոխելու համար Փաստաթղթերի մատյանների կոնտեքստային հրամանների ցանկում ավելացվել են Վերև և Ներքև հրամանները:
 

E-Invoicing համակարգի հետ համակցում

 

Հաշիվ-Ապրանքագրի Մատակարար և Գնորդ էջերում ավելացվել են e-Invoicing արտահանման ենթակա բոլոր դաշտերը:

Մշակվել է ծառայությունների հաշվարկային փաստաթղթերը XML ֆորմատով e-Invoicing արտահանման հնարավորություն:

Դուրսգրված հաշիվների Սերիա-համարների վերագրում կատարելիս հաշվի են առնվում նաև ֆիզիկական անձանց անձնագրի համարները:

Ավելացվել է Տեղաշարժի փաստաթղթերի XML արտահանման հնարավորություն ինքնարժեքով:

 

6.1.9.2

ՆԱ տեղաշարժ փաստաթղթում ավելացվել է Դուրս գրման եղանակը նշելու հնարավորություն:
 

6.1.9.1

 

Լուծված խնդիրներ

 

Վաճառք (մանրածախ) փաստաթուղթը պատճենելիս Գնորդի գործունեության հասցե դաշտի պատճենման շտկում:

ՀՄ գույքագրում փաստաթուղթի նյութական պատասխանատու անձի և Հաշվառում դաշտերի հետ աշխատանքի շտկում:

Անջատվել է Ստացված հարկային հաշիվների պատճենման հնարավորությունը:

Թույլ է տրվում հեռացնել Պահեստի մուտքի օրդերը, որի հիման վրա ստեղծվել է ՆԱ տեղաշարժ և դարձվել սևագիր:

Թույլ է տրվում հեռացնել Աշխատակցի հաշվարկային տվյալները, երբ Աշխատավարձի ձևակերպումները Հեռացված փաստաթղթերի մատյանում են:

Թույլ է տրվում հեռացնել Աշխատակցի հաշվարկային տվյալները, երբ միևնույն հաշվարկային փաստաթղթում կան այլ աշխատակիցներ, որոնց համար տրված են աշխատավարձի ձևակերպումները:

Վերակառուցում, Վերագնահատում, Մասնակի լուծարում և Օգտակար ծառայության ժամկետի վերանայում փաստաթղթերի գրանցման սխալի շտկում:

Դուրսգրված և մասնակի լուծարված ՀՄ-ների հարկային մաշվածության հաշվարկի շտկում:

 

Տարբերակ 6.1.8 (01.11.2015-25.11.2015)

Նոր հնարավորություններ

Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթից Հիմք փաստաթուղթ բացելու հնարավորություն:

 

Լուծված խնդիրներ

 

Գործընկերոջ լրիվ անվանման ավտոմատ լրացում:

Արտարժութային Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի սխալի շտկում:

Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի ձեռքով բաշխման գումարի վերահաշվարկի ճշգրտում:

Հետհաշվարկով հավելումների հաշվարկման սխալի շտկում:

Համակարգի թարմացման հասանելիության ստուգման ճշգրտում:

 

Տարբերակ 6.1.7 (02.09.2015-01.11.2015)

Նոր հնարավորություններ

ՀԾ-Հաշվապահ համակարգի և ՀԾ Պատվերների հարթակի համակցում

 

Համակցումը հնարավորություն է տալիս.

Ավտոմատ լրացնել գործընկերոջ տվյալները ՀՎՀՀ-ի կամ անվանման հիման վրա ՀԾ Պատվերների հարթակից:

Համեմատել գործընկերոջ տվյալները ՀԾ Պատվերների հարթակում գրանցված տվյալների հետ:

Ուղարկել սեփական կազմակերպության տվյալների փոփոխման հայտ ՀԾ Պատվերների հարթակին:

Ուղարկել գործընկերոջ տվյալների փոփոխման հայտ ՀԾ Պատվերների հարթակին:

 

Դրույթներ

 

Ընդհանուր բաժնում ավելացվել են հետևյալ կարգավորումները.

Հաշիվ դաշտերում չսահմանափակել գործընկերով հաշիվների ընտրությունը: Դրոշակը նշված լինելու դեպքում մի շարք փաստաթղթերում, տեղեկատուներում և հաշվետվության դիալոգներում չի սահմանափակվի գործընկերով հաշիվների ընտրությունը: Օրինակ` Վերագնահատում փասատաթղթի Օգուտների կամ Վնասների հաշիվ:

Փաստաթուղթը պատճենելիս պահպանել խմբագրված գործառնությունները: Դրոշակը նշված լինելու դեպքում փաստաթղթեր պատճենելիս կպահպանվեն օգատգործողի կողմից խմբագրված գործառնությունները:

Վաճառքի փաստաթղթերում թույլատրել օգտագործել զեղչ: Դրոշակը նշված լինելու դեպքում Հաշիվ-Ապրանքագիր և Վաճառք (մանրածախ) փաստաթղթերում կցուցադրվեն համապատասխան դաշտեր:

 

Տեղեկատուներ

 

Ավելացվել են Գործընկերոջ տեղեկատու ավելացնելու նոր հնարավորություններ.

e-invoicing համակարգից արտահանված ստացված կամ դուրս գրված հաշիվների XML ֆայլից: Այս եղանակը հարմար է հատկապես համակարգի ներդրման փուլում, երբ անհրաժեշտ է մուտքագրել մեծ ծավալով գործընկերների տեղեկատուներ:
 

6.1.7.8

 

e-invoicing համակարգից ներմուծված Ստացված հարկային հաշիվներից:
 

6.1.7.9

Երկու դեպքում էլ հարկային հաշիվներից վերցվում է գործընկերոջ ՀՎՀՀ-ն և ՀԾ Պատվերների հարթակից բեռնվում են տվյալները:

 

Գործընկերոջ տեղեկատուում ավելացվել են Պայմանագրի համար և Ամսաթիվ դաշտեր: Դաշտերի արժեքներն օգտագործվում են Հաշիվ-Ապրանքագրերը e-invoicing համակարգի համար արտահանելիս:

6.1.7.4
 

Նյութական արժեքների և Արագամաշ առարկաների հաշվառում

 

Հաշիվ-Ապրանքագիր և Վաճառք (մանրածախ) փաստաթղթերում ավելացվել է հնարավորություն ապրանքների առանձին տողերի համար նշել Զեղչի տոկոսներ:
 

6.1.7.10

Վաճառք (մանրածախ) փաստաթղթի Գնորդ էջում ավելացվել է Գործունեության հասցե դաշտ:

Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթում ավելացվել է գումարը ձեռքով բաշխելու հնարավորություն:
 

6.1.7.1

 

Ավելացվել է հնարավորություն ՆԱ փաստաթղթերի մատյանները (ԱԱ փաստաթղթերի մատյանները) ձևավորել ըստ նյութական արժեքի (արագամաշ առարկայի):
 

6.1.7.6
 

Ավելացվել է կարգավորում, որը հնարավորություն է տալիս ՀԴՄ կտրոնի վրա տպել կիրառված զեղչը:

6.1.7.5
 

Excel-ից տվյալների ներմուծման գրադարանում (C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 6\Import) ավելացվել է MaterialsEdition.xls ֆայլը, որի միջոցով կարելի է թարմացնել Նյութական արժեքների տեղեկատուի արժեքները:

Աշխատավարձ

 

Եկամտային հարկի հաշվետվությունում Այլ եկամուտների ցանկում ավելացվել է նոր եկամտի տեսակ և Այլ եկամուտներ տողի Եկամտի կոդը դարձել է 099:

 

Հիմնական միջոցներ

 

Հիմնական միջոցներ տեղեկատուում ավելացվել են հետևյալ դաշտերի Խմբային խմբագրման

հնարավորություններ.

ՀՄ տեսակ

Սկզբնական արժեքի հաշիվ

Մաշվածության հաշիվ

Ծախսի հաշիվ:
 

6.1.7.7

ՀՄ տեսակներ տեղեկատուուն դարձել է ծառատիպ:
 

6.1.7.3
 

Փաստաթղթեր

 

Փաստաթղթերի տպելու ձևանմուշներում ավելացվել է Մեկնաբանությունը արտացոլելու հնարավորություն: Անհրաժեշտ է Ադմիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

 

Աշխատանքային միջավայր

 

Ավելացվել է ֆայլեր և հղումներ կցելու հնարավորություն Աշխատակիցներ, Գործընկերներ, Հիմնական միջոցներ տեղեկատուներում և Հաշիվ-ապրանքագիր փաստաթղթում:

6.1.7.2
 

Բոլոր ցուցակներում սյան վերնագրի կոնտեքստային ցանկում ավելացվել է Վերնագիրը 2 տողով հրաման, որի միջոցով լայնանում է վերնագիրը` երկար անվանումները տեղավորելով 2 տողում:

Բոլոր ցուցակներում սյան վերնագրի կոնտեքստային ցանկում ավելացվել է Ավտոլայնք հրաման, որով ցուցակի բոլորը սյուները կարելի է տեղավորել մեկ էջում:
 

6.1.7.11

 

MS SQL Server

 

Ավելացվել է հնարավորություն փոխել MS SQL Server-ի sa օգտագործողի գաղտնաբառը:
 

Լուծված խնդիրներ

 

Մնացորդներ հաշվետվությունից բացվող կոնտեքստային հրամանների ցուցադրման կարգավորում, երբ հաշվետվության դիալոգում Հաշվետվության արժույթը նշված է ԱԴՄ-ով:

Մնացորդներ հաշվետվությունից Գործընկերոջ մնացորդի փակում կանչելիս բացվող Հիշարար օրդերում գործընկերոջ լրացման կարգավորում:

Սևագիր Հաշիվ ապրանքագիրը գրանցելիս ստուգումների կարգավորում, երբ փաստաթղթում ընտրված է այնպիսի խմբաքանակ, որի փաստաթուղթը հեռացված է:

Հավելյալ ծախսերի բաշխման կարգավորում, երբ մինչև փաստաթղթի գրանցումը կատարվել է ՆԱ տեղաշարժ:

ՆԱ T-հաշվում քանակների կլորացման կարգավորում, երբ հաշվետվությունը բացվում է էլեկտրոնային աղյուսակի տեսքով:

Հետհաշվարկով, տաբելային հավելում հաստատելիս առաջացող սխալի կարգավորում:

Հաստատել հավելում/պահում փաստաթղթի գրանցման կարգավորում, երբ գրանցված Վճարումներ փաստաթղթում տրված են գործառնություններ:

Աշխատավարձի ձևակերպումներ փաստաթղթի կրկնակի գրանցման կարգավորում:

Հեռացված փաստաթղթերի մատյանից Հաստատել հավելում/պահում փաստաթղթի հեռացման կարգավորում:

Փաստաթղթերի մատյանից փաստաթուղթ հեռացնելիս Օգտագործող սյան արժեքի թարմացման կարգավորում:
 

Տարբերակ 6.1.6 (05.08.2015-02.09.2015)

Նոր հնարավորություններ

e-Invoicing համակարգից Հանձնարարողի (պրինցիպալի) անունից հարկային հաշվի ներմուծման հնարավորություն:

 

Լուծված խնդիրներ

 

e-Invoicing համակարգ ներմուծելիս հարկային հաշվում արտացոլվող զեղչի տողում ԱԱՀ-ի գումարի շտկում:

e-Invoicing համակարգ  ներմուծելիս հաշիվ ապրանքագրում  ծառայության խմբագրված անվանման ցուցադրում:

Ctrl + O , Ctrl + F11 և F11 արագ հասանելիության ստեղների աշխատանքի կարգավորում:

Հաշվետվություններում արտացոլվող նկարների արտացոլման կարգավորում:

 

Տարբերակ 6.1.5 (25.05.2015-05.08.2015)

Նոր հնարավորություններ

Աշխատակիցների հաշվարկային թերթիկներում ավելացել է Ընդհանուր գումարների տող:

Աշխատակցի և քաղ. իրավական պայմանագրով աշխատողի գրանցման հայտում մասնագիտություն դաշտի ավելացում:

Պահումներ տաղեկատուում ավելացվել է կուտակային կենսաթոշակը նվազեցնելու դրոշակ:

Հարկային հաշիվը e-Invoicing արտահանելիս զեղչը ցույց տալ առանձին տողով:

Վաճառքների մատյանում ավելացել է վաճառված տողի ԱԱՀ-ն բացահայտող սյուն:

Ձեռքբերման փաստաթղթերի մատյանում կոնտեքստային ցանկում ավելացվել է Ստեղծել փաստաթղթի հիման վրա հրամանը:

Ավելացվել է CurTurnDbCrAnExt բանաձևը:

Համակարգով աշխատանքի ընթացքում բանալին չգտնելու մասին հաղորդագրությունը բերվում է այն դեպքում, եթե 10 րոպե անընդմեջ բանալի չի գտնվել:

 

Լուծված խնդիրներ

 

Հաշվապահություն

Ֆիանանսական հաշվետվությունների 1-5 ձևերի տպման տեսքի կարգավորում:

T- հաշվից փաստաթղթերի խմբագրման իրավասության կարգավորում:

Գործառնությունների մատյանի դիալոգում դրոշակների դիրքերի շտկում: Ձեռքբերման փաստաթղթերի մատյանում Ստացված ծառայություններ փաստաթղթի կոնտեքստային ցանկում Ստեղծել փաստաթղթի հիման վրա հրամանի ավելացում:

Ոչ ադմինիստրատոր օգտագործողի աշխատանքի սահմանափակման կարգավորում Դրույթների Հաշիվներ պատուհանում:

 

Պահեստ

Տեղեկատուի կոդի խմբագրման կարգավորում:

Առանց ԱԱՀ Վաճառք մանրածախ փաստաթղթից ՀԴՄ կտրոնի տպման կարգավորում:

MTRemCount և CurTurnDbCrExt բանաձևերի աշխատանքի կարգավորում:

ՆԱ գների ներմուծման դեպքում սխալի մասին հաղորդագրության կարգավորում:

Փաստաթղթերում Դիալոգ ռեժիմով աշխատանքի կարգավորում:

 

Աշխատավարձ

Վճարումներ փաստաթղթում գործառնությունների գրանցման կարգավորում:

Վճարումներ և Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթերի հիման վրա ստեղծված Վճարման հանձնարարագրում Փաստաթղթի N-ի և Հաշվարկային հաշվի վերագրման կարգավորում:        

Հետհաշվարկով հավելում հաստատելիս գումարի հետհաշվարկի կարգավորում, երբ տվյալ ամսում գրանցված է մեկից ավելի ամիսների բաժին ընկնող արձակուրդային:

Հաշվարկային ամսից տարբեր ամսում աշխատավարձի փաստաղթերի հեռացման սխալի շտկում:

Աշխատավարձի կրկնակի վճարման սխալի կարգավորում:

 

Տարբերակ 6.1.4 (07.03.2015-25.05.2015)

Նոր հնարավորություններ

Փաստաթղթերի գործառնություններում ավելացվել է ընթացիկ տողի դեբետային, կրեդիտային հաշիվների և գործընկերների անվանումները ցուցադրելու հնարավորություն:
 

6.1.4

 

Ավելացվել է հնարավորություն խմբագրել ոչ հիմնական տեղեկատուների կոդը, եթե տվյալ տեղեկատուով չկան կապեր:

Այժմ Գործընկերների և Նյութական արժեքների հաշվետվություններ կարելի է կանչել անմիջապես տեղեկատուից:
 
6.1.4_1

 

6.1.4_2

 

Հաշվապահություն

Ավելացվել է հնարավորություն Ստացված ծառայություններ փաստաթղթի հիման վրա ստեղծել Դրամարկղի ելքի օրդեր:

Ավելացվել է հնարավորություն Ծառատիպ տեսքով տեսնել Հաշվային պլանը, Մնացորդներ և Շրջանառություն հաշվետվությունները:

6.1.4_9

6.1.4_10

Ավելացվել է Մնացորդներ և Շրջանառություն հաշվետվությունները ըստ գործընկերների արտացոլելու հնարավորություն:

6.1.4_3

 

T-հաշիվ հաշվետվության մեջ ավելացվել է հնարավորություն ցույց տալ Ամսական շրջանառությունը:

6.1.4_5

Ավելացվել է Վճարման հանձնարագիր և Ստացված ծառայություններ փաստաթղթերը Excel-ից ներմուծելու հնարավորություն:

 

Պահեստ

Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթում ավելացվել է հնարավորություն գումարը բաշխել ըստ քանակների և ըստ գործակցի:

6.1.4_6
 

Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի Ապրանքների ցուցակի ընտրման սյան համար ավելացվել է բոլոր տողերի նշումը հանելու հնարավորություն` տվյալ սյան վերևում մկնիկի կտոցով:

Ավելացվել է հնարավորություն Վաճառքների մատյանը ձևավորել ըստ գործընկերոջ խմբի:

6.1.4_7
 

Վաճառքների մատյանում ավելացել են Գործընկերոջ խումբ և Գնորդի հաշիվ սյուներ:

ՆԱ գործողությունների մատյանում ավելացվել է փաստաթղթերը սևագիր դարձնելու և խմբային հեռացնելու հնարավորություն:

Հաշիվ ապրանքագրում ավելացվել է սերիա-համարների կրկնության ստուգում:
 

Աշխատավարձ

Ավելացվել է հնարավորություն աշխատակիցների աշխատավարձի հաշիվը (5271) հաշվառել անալիտիկ` ըստ աշխատակիցների: Անհրաժեշտ է Աշխատակցի տեղեկատուում լրացնել Ֆիզ. անձ (գործընկեր) դաշտը:

Ավելացվել է հնարավորություն Վճարումներ և Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթերի հիման վրա ստեղծել Դրամարկղի ելքի օրդեր, Դրամարկղի ելքի օրդերներ (ըստ աշխատակիցների) և Վճարման հանձնարարագրեր (ըստ աշխատակիցների):

Ավելացվել է հնարավորություն Վճարումներ և Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթերում տալ հաշվապահական ձևակերպումներ:

Աշխատակիցներ տեղեկատուի օրենսդրական էջում ավելացվել է Նվազեցնել կուտակային գումարը եկամտային հարկից դրոշակ: Դրոշակն ակտիվանում է նշման համար, եթե աշխատակցի ծննդյան ամսաթիվը 01.01.1996թ.-ից հետո է:
 

Բանկ

Ավելացվել է ինտերնետ բանկից ներմուծված գործառնությունները Վճարման հանձնարարագրերին ավտոմատ համապատասխանեցնելու հնարավորություն:

Ավելացվել է հնարավորություն ինտերնետ բանկից ներմուծված գործառնությունների հիման վրա ստեղծել Արտարժույթի փոխարկում փաստաթուղթ:

6.1.4_8
 

Լուծված խնդիրներ
 

Կարգավորում փաստաթղթերին Օրվա հերթական համարներ վերագրելիս:
 

Հաշվապահություն

Կարգավորում հաշվային պլանի հաշվի տիպը փոխելիս կատարվող ստուգման մեջ:

Արտարժույթի փոխարկում փաստաթղթում կլորացման սխալի շտկում:

Ընդհանրացված փաստաթղթերի մատյանի ցուցադրման շտկում, երբ դիալոգ պատուհանում նշված է Գործընկեր:

 

Պահեստ

Պահեստի ելքի օրդերի գրանցման կարգավորում` կապված ելքագրվող նյութական արժեքի հաշվի ստուգման հետ:

Հաշիվ ապրանքագիր և Վաճառք մանրածախ փաստաթղթերում Դիալոգ ռեժիմով աշխատանքի կարգավորում:

Դուրս գրված հարկային հաշիվների սերիա-համարների վերագրման կարգավորում:

Պահեստի մուտքի օրդերի Անվանացուցակում կոդ դաշտը դատարկելիս բերվող հաղորդագրության շտկում:

Excel-ից ներմուծված Պահեստի մուտքի օրդերում Գործընկերոջ ցուցադրման շտկում:

Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթում Մատակարարի և Կանխավճարի հաշիվների արտացոլման կարգավորում:

Տեղեկանք ՆԱ առկայության մասին-ից ստեղծված վաճառքի փաստաթղթում լռությամբ առաջարկվող արժեքների արտացոլման կարգավորում:

 

Աշխատավարձ

Կարգավորում Աշխատակիցներ տեղեկատուի Excel-ից ներմուծման ֆայլում:

Աշխատակցի Արձակուրդայինի հաշվարկում եկամտային հարկից կուտակային գումարի նվազեցման կարգավորում:

 

Ադմինիստրատորի գործիքներ

 

Օգտագործողի իրավասության կարգավորում, երբ օգտագործողը չունի Աշխատակիցներ տեղեկատուի հետ գործողություններ կատարելու հասանելիություն:

Գլխավոր էջում իրավասությունների վերականգնման կարգավորում, երբ Օգտագործողի վրա միացվում է Ադմինիստրատոր է դրոշակը:

 

Տարբերակ 6.1.3 (11.02.2015-07.03.2015)

Նոր հնարավորություն

Ավելացվել են ՆԱ տեղաշարժ, Վաճառք մանրածախ, Պահեստի ելքի օրդեր փաստաթղթերի Excel-ից խմբային ներմուծման հնարավորություն

Հաստիքացուցակի մեջ ավելացվել է պաշտոնի անվանում սյունը

Տեղեկանք ՀՄ-ի մաշվածքի վերաբերյալ, Տեղեկանք ՀՄ-ի մաշվածքի վերաբերյալ ըստ բաժնի և ՆՊԱ-ի հաշվետվություններում և ՀՄ-ների մատյաններում ավելացվել է ՀՄ-ի ձեռքբերման ամսաթիվ սյունը

MTTurnInSum, MTGroupTurnInSum, MTTurnInCount, MTGroupTurnInCount, MTTurnOutSum, MTGroupTurnOutSum, MTTurnOutCount, MTGroupTurnOutCount բանաձևերում ավելացվել է հաշիվներ պարամետրը

Ներդրումային տվյալներ փաստաթղթի Արձակուրդային տվյալներ էջում ավելացվել է սյուն, որում կարելի է նշել Կենսաթոշակային գումարը

Լուծված խնդիրներ

Ֆին. ձև 5 հաշվետվության լրացման սխալի շտկում

Եկամտային հարկի հաշվետվության մեջ Հարկվող եկամտի նվազեցման գումարի ցուցադրման շտկում

ՀՄ-ների խմբերի խմբային խմբագրումից հետո առաջացող սխալի շտկում

 

Տարբերակ 6.1.1 (20.12.2014-11.02.2015)

Նոր հնարավորություն

Հիմնական միջոցների մաշվածության հաշվարկի համապատասխանեցումը Շահութահարկի մասին ՀՀ օրենքին

Նպաստի հաշվարկի համապատասխանեցում Մայրության և անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքին

ՆԱ խմբերը և գործընկերների խմբերը դարձել են ծառատիպ

Ավելացվել է կազմակերպության տվյալներ հաշվետվությունը Դրույթներում Կազմակերպության էջի Ղեկավարի և Հաշվապահի պաշտոն դաշտերին կցվել է Պաշտոններ տեղեկատուն, իսկ Ղեկավարի Ա.Ա.Հ., Հաշվապահի Ա.Ա.Հ., Գանձապահի Ա.Ա.Հ.` Աշխատակիցներ տեղեկատուն

Փաստաթուղթի պատուհանից XML արտանելու հնարավորություն

Ավելացվել է Հաշվետվությունների տեսքերը պահպանելու հնարավորություն

Ավելացվել է փաստաթղթերի խմբային հեռացման հնարավորություն

Ավելացվել է Գործընկերոջ անձնագրի համարի կրկնության ստուգում

Լուծված խնդիրներ

Խմբային ՀՄ-ների ձեռքբերման գործառնությունների սխալի շտկում

Շտկում Ձև 1 Հաշվապահական հաշվեկշռի բանաձևերում

Հաշվային պլանի կուտակիչ հաշվի պատճենման սխալի շտկում

Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ հաշվետվությունում ԱԱՀ-ի գումարի ցուցադրման սխալի շտկում

Առևտրից արտահանված վաճառքի փաստաթղթերի Հաշվապահ ներմուծման սխալի շտկում

Վճարման հանձնարարագրերի HSBC ֆորմատով արտահանելիս առաջացող խնդիրների շտկում

 

Տարբերակ 6.0.47-6.0.48 (02.12.2014-20.12.2014)

Նոր հնարավորություն

Ավելացվել է SQL սերվերի հետ կապի վերականգնման հրաման, ինչը թույլ է տալիս աշխատանքի ընթացքում առաջացած կապի խզումը վերականգնել` ապահովելով  աշխատանքի անխափանությունը.

 

SQLrestore

 

Այսուհետ հնարավորություն կա աշխատել Excel-ի ֆայլերի հետ անմիջապես ՀԾ-Հաշվապահ 6 համակարգում: Կարելի է կիրառել Excel-ի բոլոր հիմնական հնարավորությունները, նույնիսկ, եթե համակարգչում տեղադրված չէ MS Excel-ը: Ներքին Excel-ի միջոցով ավտոմատացված են ֆինանսական հաշվետվությունները և T-Հաշիվները.

 

built-inexcel_zoom70

 

Աշխատավարձ ենթահամակարգի հաշվետվություններում ավելացվել է Հաստիքացուցակ հաշվետվություն, որտեղ արտացոլվում են աշխատակիցներին նշանակված հաստիքները.

 

salary.reports.salarylist_zoom70

Հաշվապահություն ենթահամակարգի հաշվետվություններում ավելացվել է Ստացված ծառայությունների մատյան, որտեղ կարելի է տեսնել Ստացված ծառայություններ փաստաթղթերում գրանցված տողերը

 

boughtservicesjournal_zoom70

 

Դրույթների Հաշիվներ էջում ավելացվել են դեբիտորների և կրեդիտորների հետ փոխհաշվարկների հաշիվներ, որոնք կառաջարկվեն ձեռքբերման և վաճառքի փաստաթղթերում.

 

WhatsNewOptionsAccounts

Լուծված խնդիրներ

Ապրանքների և ծառայությունների տեղեկատուում խմբային խմբագրումների կարգավորում

Հաշիվ-Ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերի տողերում ԱԱՀ-ի դրոշակների վերագրման կարգավորում

Նյութական արժեքների տեղաշարժ փաստաթղթի սևագիր դարձնելու գործողության կարգավորում

Ավտոհավելում/պահում փաստաթղթում հաշվարկվող գումարի արտացոլման կարգավորում հաշվարկային թերթիկում

1996թ.-ից հետո ծնված աշխատակիցների եկամտային հարկի հաշվարկի կարգավորում` կապված կուտակային կենսաթոշակային գումարների ավտոմատ նվազեցման հետ

Արագ հասանելիության ստեղների աշխատանքի կարգավորում

 

Տարբերակ 6.0.46 (15.11.2014-02.12.2014)

Նոր հնարավորություն

ՀԴՄ կտրոն տպելիս առաջացող խնդրի շտկում

 

Տարբերակ 6.0.45 (07.11.2014-15.11.2014)

Նոր հնարավորություն

Ավելացվել է նյութական արժեքներ, ծառայություններ և գործընկերներ տեղեկատուների հետևյալ դաշտերը խմբագրելու խմբային գործիք` Խումբ, Հաշիվ, ԱԱՀ, Հաշվառման մեթոդ

 

EditSelectedRaws

Լուծված խնդիրներ

Ձև 1 հաշվետվության լրացման հետ կապված շտկումներ

ՀՄ ձեռքբերում փաստաթղթի տպման ձևում ընդունող ստորաբաժանման անվանման լրացման շտկում

ՀԴՄ տպելուց, եթե անվանումների մեջ կան "/" սիմվոլները, ապա փոխարինվում են բացատով

 

Տարբերակ 6.0.44 (31.10.2014-07.11.2014)

Նոր հնարավորություն

Ավելացել է Առանց ԱԱՀ Հաշիվ-Ապրանքագրերը որպես Հաշվարկային փաստաթուղթ e-Invoicing ներմուծելու հնարավորություն

Լուծված խնդիրներ

ՀԴՄ կտրոն տպելուց '/ ' նշանի հետ կապված սխալի ուղղում

Կրկնակի ՀԴՄ կտրոն տպելու սահմանափակման ավելացում

ՀԴՄ կտրոն տպելուց հետո առաջացող խնդրի շտկում

Դրամարկղի ելքի օրդեր փաստաթղթերի խմբային ներմուծման սխալի շտկում

Report designer ծրագրի սխալների շտկում

 

Տարբերակ 6.0.43 (25.09.2014-31.10.2014)

Նոր հնարավորություններ

Նոր սերնդի ՀԴՄ-ների հետ համակցում

Դրամարկղի ելքի օրդեր փաստաթղթերի խմբային ներմուծում Excel-ից

Օգտագործողի համար ավելացվել են փաստաթղթի դրույթներ

Նյութական արժեքի նկար տեսնելու հնարավորություն Թղթապանակներում

Նյութական արժեքի ԱԱՀ-ով հարկման հայտանիշը նշելու հնարավորություն, որն օգտագործվում է իրացման փաստաթղթերում:

 

ItemsImage

 

Լուծված խնդիրներ

Արտարժույթային ՊՄՕ-ի սխալ գրանցման շտկում:

Կոտորակային մաս ունեցող նյութական արժեքների վրա հավելյալ ծախսերի բաշխման շտկում:

ՆԱ Կոմպլեկտավորում փաստաթղթի շտկում:

Արագամաշ առարկայի խմբաքանակային հաշվառման խնդրի շտկում:

Փաստաթղթերի պարունակության ցուցադրման խնդրի շտկում:

Եկամտային հարկի հաշվարկում այլ եկամուտների շտկում:

Վճարման հանձնարարագրերի HSBC ֆորմատով արտահանելիս հայատառ տվյալների փոխարկում լատինատառի:

 

Տարբերակ 6.0.30 (31.07.2014-22.09.2014)

Նոր հնարավորություններ

Ավելացվել են կառավարման գործիքներ վերլուծական հաշվետվություների տեսքով: Հնարավոր է տեսնել վաճառքները, լավագույն վաճառվող միավորները, դեբիտորական և կրեդիտորական պարտքերը, դրամական միջոցները դիագրամների միջոցով:

 

ManagementDashboard

 

ՀԾ-Հաշվետար 6 համակարգի տվյալների տեղափոխում ՀԾ-Հաշվապահ 6

Ավելացվել է Հաճախորդների փորձով համակարգի բարելավման ծրագրին մասնակցելու հնարավորություն

Հաշվապահություն

Ավելացվել է Գործընկերների հաշվետվությունները ըստ գործընկերոջ կամ ըստ հաշվի խմբավորված տեսնելու հնարավորություն

Ավելացել է Դրամարկղի մուտքի օրդեր փաստաթղթի խմբային ներմուծման հնարավորություն Excel-ից

Գործընկերեների սկզբնական մնացորդներում ավելացվել է Խումբ սյունը

EXCEL-ում Հաշվետվությունների ձևավորման բանաձևերում ավելացել է GetPartCodeBySettlementAcc ֆունկցիան

Ավելացվել են արագ հասանելիության ստեղներ`CTRL+F6 (CTRL+SHIFT+F6), որոնց միջոցով բաց պատուհանների վահանակում անցում է կատարում հաջորդ (նախորդ) բաց պատուհանին:

Պահեստ

Ավելացել է նյութական արժեքների միջին կշռված գնով ինքնարժեքի հաշվառման մեթոդը

ՆԱ տեղեկատուում ավելացվել է նկար կցելու հնարավորությունը

ՆԱ վերագնահատում փաստաթղթում ավելացել են ինքնարժեքի ձևավորման նոր հնարավորություններ

Հաշվարկային փաստաթղթերի և ՆԱ տեղաշարժ փաստաթղթի XML արտահանում E-Invoicing համակարգ ներմուծելու համար

Հաշվարկային փաստաթղթերի և ՆԱ տեղաշարժ փաստաթղթի սերիահամարների վերագրում E-Invoicing համակարգից

Ավելացել է Պահեստի մուտքի օրդերի հիման վրա ՆԱ Տեղաշարժ և Դրամարկղի ելքի օրդեր ստեղծելու հնարավորություն

Ավելացել է ՆԱ առկայության հաշվետվությունից ստեղծել Պահեստի ելքի օրդեր, Տեղաշարժ և Վաճառք մանրածախ փաստաթղթեր

Աշխատավարձ

Աշխատավարձ ենթահամարգի Հաշվարկային ամիսն ու տարին երևում են կարգավիջակի վահանակում

Աշխատակցի Սոցիալական քարտի համարում 11 նիշ լրացնելու հնարավորություն

Հիմնական միջոցներ

Ավելացվել է Հիմնական միջոցների խմբային ձեռքբերման հնարավորություն

Բանկ

Համակցում Բիբլոս օնլայն ինտերնետբանկ համակարգի հետ:

Լուծված խնդիրներ

Հաշվապահություն

Դրամարկղի ելքի և մուտքի օրդերի տպման տեսքում բերվում է գործընկերոջ լրիվ անվանումը

Հիշարար օրդերի տպվող տեսքում գործընկերոջ կոդի և անվանման լրացման շտկում

Ստացված հարկային հաշվի հիման վրա Ստացված ծառայություն ստեղծելիս ցուցադրվող գումարի շտկում

xml-ից հիշարար օրդերի ներմուծման սխալի շտկում

Պահուստային պատճենի վերականգնման սխալի շտկում

Պահեստ

Հավելյալ ծախսերի բաշխման գործառնությունների ներմուծման շտկում

Փոխարկված փաստաթղթերի հեռցման հետ կապված շտկումներ

ՆԱ առկայության վրայից Հաշիվ ապրանքագիր ստեղծելիս ԱԱՀ-ի հաշվի լրացման շտկում:

Աշխատավարձ

Վճարումներ փաստաթղթի տպվող Դր.3 տեսքում հաշվարկված գումարի սխալ

Նպաստի հաշվարկի շտկում

 

Հիմնական միջոցներ

 

Excel-ից Հիմնական միջոցները ներմուծելիս Մատակարարի հաշվի լրացման կարգավորում

 

Տարբերակ 6.0.26 (12.07.2014-31.07.2014)

Նոր հնարավորություններ

Նպատակային սոցիալական վճարների հաշվարկը համապատասխանեցվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքին:

 

Տարբերակ 6.0.25 (19.05.2014-12.07.2014)

Նոր հնարավորություններ

Եկամտային հարկի հաշվարկի համապատասխանեցում նոր կարգին:

 

Տարբերակ 6.0.24 (08.04.2014-19.05.2014)

Նոր հնարավորություններ

Աշխատանք աշխատակիցների հետ մատյանում ավելացվել է Մասնագիտություն սյունը:

Ժապավենում և արագ հասանելիության վահանակում ավելացվել է Փակել բոլոր պատուհանները կոճակը:

Ժապավենում ավելացվել է Օրացույց:

Ուղղորդչում հիշվում են բաժինների վիճակը:

Ստացված ծառայություն փաստաթղթի անվանացուցակում ավելացվել են քանակ և գին սյուները:

Հիմնական միջոցները Excel-ից ներմուծելիս ավելացել է մատակարարի հաշիվը նշելու հնարավորություն:

Լուծված խնդիրներ

Տվյալների փոխարկման խնդրի կարգավորում:

Դիտել գործառնությունները հրամանը միացված թարմացման գործողությունում կատարվել է կարգավորում:

Տառատեսակի չափի և գույների կարգավորում:

Հաշվապահություն

Ձև 5 Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ հաշվետվության ամսաթվերի կարգավորում:

Գործընկերոջ սկզբնական մնացորդի խմբագրման սխալի կարգավորում:

Պահեստ

ՆԱ կոմպլեկտավորում փաստաթղթի տպվող տեսքում քանակների կարգավորում:

ՆԱ կոմպլեկտավորում փաստաթղթում դիալոգով աշխատանքի կարգավորում:

Աշխատավարձ

Աշխատավարձի ձևակերպումներ փաստաթղթում հաշվարկի ամսաթվի կարգավորում:

Եկամտային հարկի հաշվարկում մեկից ավել նպաստների ցուցադրման կարգավորում:

Հիմնական միջոցներ

Հիմնական միջոցները ներմուծելիս Ձեռքբերման փաստաթղթի համարի վրեագրման սխալի կարգավորում:

Հիմնական միջոցի փաստաթղթերում օգտակար ծառայության ժամկետի արտացոլման կարգավորում:

 

Տարբերակ 6.0.23 (05.03.2014-08.04.2014)

Նոր հնարավորություններ

Ավելացվել է փաստաթղթերի հեռացված վիճակ, այդ փաստթղթերի վերջնական հեռացումը կատարվում է Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգի Հեռացված փաստաթղթերի մատյանից:

6.0.22

Ուղղորդիչի վերևի մասում` ենթահամակարգի անվանման վրա մկնիկի կտտոցով կարելի է բացել, փակել տվյալ ենթահամակարգի բոլոր խմբերը:

Գործընկերների մնացորդների փակման ժամանակ թույլատրվում է ընտրել գործընկերով հաշվառվող հաշիվ:

Հիշարար օրդերի տպվող տեսքում ցուցադրվում է գործընկերոջ անվանումը:

Հաշիվ ապրանքագրում Դիալոգ ռեժիմում աշխատելիս Հաջորդը սեղմելիս կոդ դաշտի արժեքը չի դատարկվում:

Հաշիվ ապրանքագրում Առաքողի գրանցման գրքի համարը դարձել է 10 նիշ:

ՀՄ-ների համակարգային մաշվածքի սևագիր փաստաթղթերի մանրամասնություններից թույլատրվում է առանձին տողի հեռացում:

Հաշվարկային թերթիկում ստորագրության համար ավելացել են լրացուցիչ տողեր:

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկում թույլատրվում է ամիսների օրերը լրացնել ոչ առաջին տողից:

Եկամտային հարկի արտահանում ԼՂՀ օրենսդրությանը համապատասխան ֆորմատով:

Լուծված խնդիրներ

Հաշվապահ 6 համակարգի վրա Հաշվապահ 2011-ի բազա վերականգնելու դեպքում բերվում է սխալի մասին համապատասխան հաղորդագրություն:

Տվյալների պահոց ստեղծելիս, եթե անվանումը պարունակում է '.' սիմվոլը` բերվում է սխալի մասին համապատասխան հաղորդագրություն:

Հաշվապահություն

Կարգավորում Տիպային գործողությունում RemDbAn (“”,””) բանաձևը կիրառելիս:

Արտարժույթի փոխարկում փաստաթղթում կլորացման կարգավորում:

Ներդրումային փուլի հաշվետվություններում Հաշիվ դաշտի ընտրման ցուցակի կարգավորում:

Կարգավորում T-Հաշվում, երբ դիալոգում նշված է խմբավորել ըստ թղթակցող հաշվի դրոշակը և ընտրված է արժույթ:

Ֆինանսական հաշվետվությունների ամսաթվերի կարգավորում:

Պահեստ

Կարգավորում ՆԱ կոմպլեկտավորում փաստաթղթի տպման ձևը դիտելիս, երբ անվանացուցակում կան նույն կոդով նյութական արժեքի իրար հաջորդող տողեր:

Կարգավորում ՆԱ տեղաշարժ փաստաթղթի վաճառքի գներով տպման ձևում:

Աշխատավարձ

Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթուղթը Աշխատավարձի վճարացուցակի ձևով արտահանելիս ամսաթվի ֆորմատի կարգավորում:

Վճարումներ փաստաթղթի հեռացման կարգավորում:

Հիմնական միջոցներ

Տեղեկանք ըստ գործողությունների մատյանում Ընդունող ստորաբաժանում և Ընդունող ՆՊԱ տվյալների վերագրման կարգավորում:

Ամբողջականության ստուգում

Ամբողջականության ստուգման կարգավորում, երբ 941 համակարգային հավելում/պահման վրա միացված է ՊԿԿ պահվում է և Գործատուի կողմից տրված կուտակային կենսաթոշակը պահվում է դրոշակները:

 

Տարբերակ 6.0.21 (11.02.2014-28.02.2014)

Նոր հնարավորություններ

Ֆինանսական հաշվետվություններ բաժնում ավելացվել են Ձև 1 - Ձև 5: Հաշվետվությունները լրացվում է MS Excel համակարգի ֆայլում:

Հաշվապահություն ենթահամակարգում ավելացվել է Հաշվետվությունների ձևեր հրամանը, որի միջոցով արտապատկերվում է ստանդարտ հաշվետվությունների և փաստաթղթերի դատարկ ձևերը MS Word և MS Excel համակարգի ֆայլերում:

6.0.21_1

Ավելացվել է հնարավորություն արտահանել Հաշիվ ապրանքագիրը հարկային հաշվի թղթային ձևը MS Word համակարգ:

6.0.21_2

Ադմինիստրատորի գործիքների Արտահանել տվյալներ ցանկում ավելացել է Հաշվային պլան տեղեկատուի արտահանումը XML ֆորմատով:

Հաշիվ ապրանքագրի ներմուծման InvoiceImport.xlsx, InvoiceGroupImport.xlsx ֆայլերում ավելացվել են Մատակարարի գործունեության հասցե և Գնորդի գործունեության հասցե դաշտերը:

Աշխատավարձի ձևակերպումներ, Վճարումներ և Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթերում ավելացվել է Հաշվարկի ամսաթիվ դաշտ:

6.0.21_3

Արձակուրդայինի հաշվարկ և Վերջնահաշվարկ փաստաթղթերում միջին ամսական աշխատավարձը սահմանված նվազագույն աշխատավարձից ցածր լինելու դեպքում հաշվարկում վերցվում է նվազագույն ամսական աշխատավարձը` համաձայն Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի:

Պետության և Գործատուի հաշվին տրված նպաստների արտացոլում հաշվետվություններում.

Հաշվարկային թերթիկում և Ամփոփ տվյալներում Ֆինանսավորման աղբյուրները ներկայացվում են առանձին տողերով,

Հաշվարկային տվյալների ընդլայնված տարբերակում ավելացվել է Ֆինանսավորման աղբյուր սյուն:

Հիմնական միջոցների ներմուծման FAImport.xlsx ֆայլում ավելացվել է Ձեռքբերման փաստաթղթի ամսաթիվ դաշտը:

 

Համակցում ՀԾ- Բանկ համակարգի հետ

Ավելացվել է հնարավորություն ՀԾ-Բանկ համակարգ ներմուծել Աշխատավարձ, Հիմնական միջոց, Պահեստ և Արագամաշ առարկաներ ենթահամակարգերի հետ կապված ձևակերպումները:

Արտահանել SWIFT MT103. փաստաթուղթն արտահանվում է SWIFT (Հասարակություն Համաշխարհային միջբանկային ֆինանսական Ընկերության) MT103 ֆորմատով: Արտահանելիս ստուգվում է վճարողի հաշվարկային հաշվի բանկը, այն պետք է համապատասխանի Էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կոդին.

 6.0.21_4

 

Համակցում առևտրային ծրագրերի հետ

Առևտրային ծրագրերի հետ համակցումը հեշտացնելու նպատակով ծրագրավորման ինտերֆեյսում ավելացվել է հնարավորություն Հաշիվ ապրանքագիր գրանցելիս ստանալ փաստաթղթի ներքին ունիկալ համարը:

Լուծված խնդիրներ

Բանաձևեր տեղեկատուում արժեքների վերահաշվարկման կարգավորում

RemDbByAnGroup բանաձևի հաշվարկի կարգավորում:

 

Պահեստ

ՆԱ անալիտիկ և սինթետիկ թվերի շեղման առաջացման ամսաթիվը չհայտնաբերելու դեպքում ցուցադրվող հաղորդագրության կարգավորում:

ՆԱ վերագնահատում փաստաթղթում Մուտքի ամսաթվի վերագրման կարգավորում:

Կարգավորում Պահեստի ելքի օրդերի տպման պարզեցված ձևանմուշում:

 

Աշխատավարձ

Հավելումներ տեղեկատուի XML արտահանման-ներմուծման կարգավորում:

Կարգավորում Նպաստների հաշվարկ, Արձակուրդայինի հաշվարկ և Վերջնահաշվարկ փաստաթղթերի տպելու ձևը դիտելիս, երբ փաստաթղթում միջին օրական գործակիցը 0 է:

Ադմինիստրատորի կարգավիճակ չունեցող օգտագործողի իրավասությունների կարգավորում Աշխատավարձի փաստաթղթերի մատյանում:

Ամփոփ տվյալների ցուցադրման կարգավորում, երբ պարտադիր կենսաթոշակային գումարներ չկան:

Վճարումներ փաստաթուղթը XML ֆորմատից ներմուծման ժամանակ հաշվարկի ամսաթվի ստուգման կարգավորում:

 

Հիմնական միջոցներ

Հիմնական միջոցների Տեղեկանք ըստ քարտարանի հաշվետվությունում տվյալների ցուցադրման կարգավորում:

Կարգավորումներ ՀՄ գույքագրում փաստաթղթի տպվող ձևում:

 

Արագամաշ առարկաներ

Շահագործվող ԱԱ-ների տեղաշարժ փաստաթղթի տպվող ձևում քանակների ցուցադրման կարգավորում:

 

Տարբերակ 6.0.20 (31.01.2014-31.02.2014)

Նոր հնարավորություններ

Գործընկերների ընտրման ցուցակում ավելացել է ՀՎՀՀ սյունը:

Պահեստի մուտքի օրդեր, Հավելյալ ծախսերի բաշխում, Հաշիվ ապրանքագիր, Վաճառք մանրածախ փաստաթղթերի տպվող ձևերում այժմ ցուցադրվում է գործընկերների լրիվ անվանումները:

Ամփոփ տվյալներ հաշվետվության մեջ առանձնացվում են երկու ամսվա մեջ ընկնող արձակուրդայինի պարտադիր կենսաթոշակային գումարները:

Լուծված խնդիրներ

Աշխատավարձ

Աշխատավարձի հաշվարկներում կլորացման կարգավորում:

Չգրանցված Վճարումներ փաստաթղթի տպվող ձևում տողերի դասավորության կարգավորում:

Տվյալների փոխարկում

Հայերեն չակերտ պարունակող տիպային գործողությունների փոխարկման կարգավորում:

Տվյալների ամբողջականության ստուգում

Ամբողջականության ստուգումից հանվել է 903 կոդով հավելում/պահման գործառնության ներքին սիստեմային բնութագրիչի բացակայության ստուգումը:

Ամբողջականության մեջ ընդհանուր գումար և գումար ԱԱՀ դաշտերի և համապատասխան հաշվարկված գումարների անհամապատասխանությունը (100դ.-ի ճշտությամբ) բերվում է միայն Հաշիվ-Ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերի համար:

 

Տարբերակ 6.0.19 (16.01.2014-31.01.2014)

Նոր հնարավորություններ

ՀԾ-Առևտուր 3.4.4 համակարգից արտահանված XML ֆայլից Հաշիվ-Ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) և Վաճառք (Կտրոն) փաստաթղթերի ներմուծում:

ՀԾ-Առևտուր 3.4.4 համակարգից արտահանված XML ֆայլից Գործընկերներ, Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուների ներմուծում:

Excel-ում Ժապավենի Add-Ins բաժնում ավելացած հաշվետվությունների ձևավորման գործիքները այժմ հայերեն են ներկայացված:

Լուծված խնդիրներ

Կարգավորում նոր տվյալների պահոց ստեղծելիս:

Excel-ում հաշվետվությունների ձևավորման` ՀԾ-Հաշվապահ և ՀԾ-Ձեռնարկություն համակարգերի գործիքակազմերի զուգահեռ աշխատանքի կարգավորում:

Աշխատավարձ

Երկու ամսվա մեջ ընկնող արձակուրդային ունեցող աշխատակցի Հաշվարկային թերթիկի ցուցադրման կարգավորում:

Excel-ից աշխատակիցներ տեղեկատուի ներմուծման կարգավորում` կապված Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցման հետ:

Աշխատավարձի ձևակերպումներում Համակարգային հավելում/պահումներում նշված կենսաթոշակի հաշիվների վերագրման կարգավորում:

Հիմնական միջոցներ

Փոխարկման ժամանակ համակարգային Մաշվածքի վերջնահաշվարկի փաստաթղթերը թույլատրվում է դարձնել սևագիր և նորից վերագրանցել:

Տվյալների փոխարկում

Փոխարկման ժամանակ փաստաթուղթը գրանցող օգտագործողի վերագրման կարգավորում:

Մեծ ծավալով Հիմնական միջոցների փոխարկման օպտիմիզացիա:

 

Տարբերակ 6.0.18 (16.12.2013-16.01.2014)

 

Նոր հնարավորություններ

 

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցման հետ կապված լրամշակումների փաթեթ

YouTubeՓոփոխություններին կարող եք ծանոթանալ ուսումնական հոլովակում: Դիտել

 

Պահեստ

Այժմ CTRL+L ստեղների համադրությամբ կարելի է կանչել Նյութական արժեքի T-հաշիվ

 

Լուծված խնդիրներ

 

Ադմինիստրատորի կարգավիճակ չունեցող օգտագործողի իրավասությունների կարգավորում

Հաշվապահություն

Գործընկերներ տեղեկատուում հեռախոսահամարի ցուցադրման կարգավորում

Վճարման հանձնարագրի տպվող ձևում ավելորդ դատարկ էջի հեռացում

Առհաշիվ գումարների ծախս հաշվետվության տպվող ձևում Հաշվետու անձի տվյալների ցուցադրման կարգավորում

Դրամարկղի մուտքի և ելքի օրդերների, Վճարման հանձնարարականի Word արտահանման ձևանմուշների կարգավորում

Պահեստ

ՆԱ կոմպլեկտավորում փաստաթղթի ցուցակում կոմպլեկտի կոդով տող ավելացնելիս սխալի մասին հաղորդագրության ցուցադրում

Պաշարների գույքագրման համեմատական տեղեկագրում Գույքագրման արդյունքների ցուցադրման կարգավորում

Վաճառք (Մանրածախ) փաստաթղթում Դիալոգ ռեժիմով  աշխատելիս տեղեկատուից գնի վերագրման կարգավորում

Ստացված հարկային հաշիվների մատյանից "Ստեղծել փաստաթղթի հիման վրա..." հրամանով ստեղծված Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթում կոտորակային մասով գումարների ցուցադրման շտկում

Excel-ից նյութական արժեքներ ներմուծելիս ցուցակում սխալների առկայության դեպքում ներմուծման գործընթացը շարունակվում  է հաջորդ տողերի համար

XML-ից Հաշիվ-Ապրանքագիր ներմուծելիս թղթակցությունների գրանցման կարգավորում:

Աշխատավարձ

Փաստաթղթերի մատյանում Վճարումներ փաստաթղթի գումարի ցուցադրման կարգավորում, երբ Աշխատանք աշխատակիցների մատյանից կատարվել է վճարումների խմբագրում

Ներդրումային տվյալներ փաստաթղթի գրանցման կարգավորում

Հիմնական միջոցներ

Տեղեկանք ըստ գործողությունների հաշվետվությունում Համախառն հաշվեկշռային արժեքը գործողությունից առաջ գումարի կարգավորում

Տվյալների ամբողջականության ստուգում

Աշխատավարձի ամբողջականության ստուգման մեջ բերվում է դատարկ ցուցակով փաստաթղթերի ցանկը

Տվյալների փոխարկում

Կարգավորում դատարկ չափման միավորով Ծառայությունները փոխարկելիս

Հաշիվների մնացորդներում RUR-ը RUB-ով փոխարինման կարգավորում

Վճարման հանձնարարագրի փոխարկման կարգավորում, երբ դեբետ և կրեդիտ հաշիվները նույնն են

Փոխարկված Պահեստի ելքի օրդերի ծախսի հաշվի ցուցադրման կարգավորում

Հաշիվ-ապրանքագիր, Պահեստի մուտքի օրդեր, Նյութական արժեքների տեղաշարժ փաստաթղթերի փոխարկման կարգավորում, երբ ցուցակում կա սխալ հաշիվ

Աշխատավարձի փաստաթղթերում ցուցակների փոխարկման կարգավորում

Կարգավորում այն Հիմնական միջոցները փոխարկելիս, որոնց վերջին գործողության ամսաթվերը չեն համընկնում տվյալ ամսվա վերջին օրվան

 

 

Տարբերակ 6.0.16 (29.11.2013-16.12.2013)

 

Նոր հնարավորություններ

Ավելացել է հնարավորություն անմիջապես Ստացված հարկային հաշիվ փաստաթղթից ավելացնել կամ խմբագրել նյութական արժեքը և ծառայությունը: Նոր տող ավելացնելիս անվանումը և չափման միավորը լրացվում են տողում նշված տեղեկության հիման վրա:

Ver_6.0.16.TaxInvAdd

Ստացված հարկային հաշվի փաստաթղթում ավելացել է հնարավորություն պատճենել ցուցակի Անվանում դաշտի արժեքը:

Ver_6.0.16.TaxInvTxtCopy

Ստացված հարկային հաշվի կոնտեքստային ցանկի Ստեղծված փաստաթղթեր հրամանով կարելի է տեսնել այդ փաստաթղթի հիման վրա ստեղծված փաստաթղթերը:

Հաշիվ-Ապրանքագիր, Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերի ցուցակում ծառայության կամ հիմնական միջոցի տող ավելացնելիս կամ խմբագրելիս կատարվում է կոդի կրկնության ստուգում: Կրկնություն հայտնաբերելիս առաջարկվում է հաստատել կրկնությունը կամ ուղղել տվյալները:

Աշխատանք աշխատակիցների հետ մատյանում ավելացել է Հաշվարկային հաշիվ սյունը:

Աշխատակիցների ցուցակ հաշվետվության մեջ ավելացվել են Քաղաքային հեռախոս, Բջջային հեռախոս և Էլեկտրոնային հասցե սյուները: Սյուները ցուցադրվում են հաշվետվության ընդլայնված տարբերակում:

Ավելացել է հնարավորություն հաշվարկային ամսաթվից դուրս գրանցված Հաստատել հավելում/պահում, Ավտոհավելում/պահում և Աշխատավարձի ձևակերպումներ փաստաթղթերում խմբագրել Փաստաթղթի N և Մեկնաբանություն դաշտերը:

Այժմ Աշխատավարձ ենթահամակարգի նոր փաստաթուղթ գրանցելիս Ամսաթիվ դաշտում լրացվում է դրույթներում նշված Հաշվարկային ամսաթիվը:

Այժմ թույլատրվում է նոր ստեղծվող կամ սևագիր ՀՄ-ի ձեռքբերում և ՀՄ-ի ձեռքբերում և շահագործում փաստաթղթերի համար դիտել տպելու ձևը առանց փաստաթուղթը հիշելու:

 

Լուծված խնդիրներ

 

Տեղեկատուներում տող ավելացնելիս կոդի վերջից բացատանիշերի հեռացման կարգավորում:

Փաստաթղթերում Հիշել և նոր հրամանը կիրառելիս Տիպային գործողության դաշտի դատարկման կարգավորում:

Թվային և ամսաթիվ տիպի դաշտերում մկնիկի անիվի (mouse wheel) կիրառման արգելափակում:

Հաշվապահություն

Ստացված հարկային հաշիվների մատյանից Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանով Պահեստի մուտքի օրդերի գրանցման կարգավորում:

Վճարման հանձնարարագիր փաստաթուղթը ՀԾ-ԿլիենտԲանկ արտահանման կարգավորում, երբ գործընկերոջ հաշվարկային հաշիվը սկսվում է 21700 կոդով (Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան բանկ):

Խմբագրման ռեժիմում Հաշիվ-Ապրանքագրի Սերիա դաշտում արժեքի մուտքագրման շտկում:

Պահեստ

ՆԱ առկայության մասին տեղեկանքից Հաշիվ-Ապրանքագիր գրանցելիս Մատակարար էջի տվյալների լրացման կարգավորում:

Աշխատավարձ

Աշխատակիցների ցուցակից նշված աշխատակիցների համար հաշվարկային տվյալների ցուցադրման շտկում:

Աշխատանք աշխատակիցների հետ մատյանում և Աշխատակիցների ցուցակ հաշվետվությունում քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատակիցների ֆիլտրման շտկում:

Նոր կամ սևագիր Վճարումներ փաստաթուղթը Աշխատավարձի վճարացուցակ կամ վճարային տեղեկագիր արտահանելիս ցուցակում տողի հերթական համարների շտկում:

Աշխատանք աշխատակիցների հետ մատյանի և Աշխատակիցներ տեղեկատուի կոնտեքստային հրամանների իրավասությունների կարգավորում:

Տվյալների փոխարկում

Փաստաթղթերի ցուցակների և ՆԱ գործողությունների մատյանի քանակների անհամապատասխանության վերաբերյալ տեղեկության արտացոլում սխալների մատյանում: Սխալներն արտացոլվում են առանց փոխարկման գործընթացը դադարեցնելու:

Փաստաթղթերի հերթական համարների վերագրման կարգավորում:

Հիմնական միջոցների հարկային հաշվառման օգտակար ծառայության ժամկետի վերագրման կարգավորում:

 

 

Տարբերակ 6.0.15 (15.11.2013-29.11.2013)

 

Նոր հնարավորություններ

Հետևյալ փաստաթղթերում ավելացել է հնարավորություն ցուցակը խմբագրել դիալոգ պատուհանում.

Հաշիվ-Ապրանքագիր, Վաճառք (Մանրածախ)

Պահեստի մուտքի օրդեր, Պահեստի ելքի օրդեր

ՆԱ տեղաշարժ, ՆԱ կոմպլեկտավորում

ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում, ԱԱ-ի շահագործման հանձնում

Շահագործվող ԱԱ-ների տեղաշարժ, Շահագործվող ԱԱ-ների լուծարում:

Փաստաթղթերի ժապավենում ավելացել է Ցուցակի ռեժիմ խումբը: Դիալոգ պատուհանում աշխատելու համար անհրաժեշտ է սեղմել Դիալոգ կոճակը:

Ver_6.0.15.DialogMode

Այս ռեժիմում գործիքների վահանակից Ver_6.0.15.ToolBar կամ արագ հասանելիության ստեղներով տողի ավելացումը, պատճենումը և խմբագրումը կատարվում է դիալոգ պատուհանի օգնությամբ: Ռեժիմը կարելի անջատել սեղմելով Տող կոճակը:

Ver_6.0.15.InvoiceDialog

Աշխատանքի սկիզբ պատուհանում Տվյալների պահոցի ընտրման ցուցակի փոփոխություն, որը հնարավորություն է տալիս մեկնաբանությամբ գտնել անհրաժեշտ պահոցը.

Ver_6.0.15.Login

Ստացված հարկային հաշվի կոնտեքստային ցանկի Ստեղծված փաստաթղթեր հրամանով կարելի է տեսնել այդ փաստաթղթի հիման վրա ստեղծված փաստաթղթերը:

Ver_6.0.15.BaseDoc

Ավելացել են հետևյալ փաստաթղթերի Word արտահանման ձևանմուշներ.

Դրամարկղի մուտքի օրդեր,

Դրամարկղի ելքի օրդեր,

Վճարման հանձնարարագիր,

Վճարումներ:

Ver_6.0.15.WordExport

Excel-ում հաշվետվությունների ձևավորման համար ավելացել են հետևյալ ֆունկցիաները.

GetCompanyStateRegN() - Վերադարձնում է կազմակերպության պետական ռեգիստրի գրանցման համարը

GetCompanyStateRegDate() - Վերադարձնում է կազմակերպության պետական ռեգիստրի գրանցման ամսաթիվը

GetCompanyBussAddress() - Վերադարձնում է կազմակերպության գործունեության հասցեն

GetCompanyPhone() - Վերադարձնում է կազմակերպության հեռախոսահամարը

GetServiceNameByCode() - Վերադարձնում է ծառայության անվանումը լրացնելով ծառայության կոդը

GetServiceCodeByName() - Վերադարձնում է ծառայության կոդը լրացնելով ծառայության անվանումը:

Ավելացել են Ձև 1- Ձև 5 Ֆինանսական հաշվետվությունները Excel-ի ֆորմատով: Անհրաժեշտ ֆայլերը գտնվում են հետևյալ գրադարանում C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 6\Report:

Ավելացել է հնարավորություն Վճարման հանձնարարագրերը արտահանել XML ՀԾ-ԻնտերնետԲանկի ֆորմատով:

Ver_6.0.15.PayOrdXMLExport

Աշխատակիցներ տեղեկատուում Աշխատավարձի ֆոնդի հաշիվը կարելի է նշել գործընկերոջ հաշվառում ունեցող հաշիվ:

ՀԾ-Վաճառքների կառավարում համակարգից արտահանված հաշիվ-ապրանքագրերը ներմուծելիս կարելի է ներմուծել նաև Առաքողի գրացման գրքի տվյալները:

 

Լուծված խնդիրներ

 

Տվյալներ ներդիրի Խմբավորել բաժնում Ենթագումարներ հրամանի ցուցադրման շտկում:

Կարգավորումներ Օգտագործողի իրավասություններում:

T-հաշվում պտուտակով (scroll) աշխատելիս էջերի ցուցադրման կարգավորում:

Հաշվապահություն

Տպելու ձև չունեցող փաստաթղթերի համար Դիտել տպելու ձևը, արտահանել Excel և Տպել հրամանները արագ հասանելիության ստեղներով կանչելիս բերվող հաղորդագրության շտկում:

Առհաշիվ գումարների ծախս հաշվետվության տպվող ձևում Ընդհանուր գումարը տառերով դաշտի ցուցադրման կարգավորում:

Վճարման հանձնարարականի` Կլիենտ բանկ արտահանման կարգավորում:

Նոր և սևագիր փաստաթղթերի տպվող ձևի շտկում, երբ դատարկ է ամսաթիվ կամ Փաստաթղթի N դաշտը:

Փաստաթղթերի ցուցակում հաշվիչի օգտագործման կարգավորում:

Փաստաթղթի Excel արտահանման շտկում:

Դուրս գրված հարկային հաշիվների մատյանից սևագիր փաստաթղթի XML արտահանման կարգավորում:

Կարգավորումներ տիպային գործողություններում կիրառվող բանաձևերում և հաշիվներում:

XML ֆորմատից տիպային գործողությունների ներմուծման կարգավորում:

Պահեստ

Պահեստի մուտքի օրդերի տպվող ձևում Ընդունեց տվյալի վերագրման կարգավորում:

Փաստաթղթերում տողի պատճենման շտկում:

Հիմնական միջոցներ

Բոլոր ՀՄ-ները մատյանում հիմնական միջոցի վիճակի ցուցադրման շտկում:

Աշխատավարձ

Հաշվարկային տվյալներ հեռացնելիս ստուգումների կարգավորում:

Հաշվարկային թերթիկում ցուցադրվող տվյալների կարգավորում:

Տաբելներ տեղեկատուի պատճենման կարգավորում:

Տվյալների ամբողջականության ստուգում

Ամբողջականության ստուգման ժամանակ կատարվում են լրացուցիչ ստուգումներ փաստաթղթերի Ընդհանուր գումար, Գումար ԱԱՀ դաշտերի արժեքների և համապատասխան հաշվարկված գումարների միջև:

 

 

Տարբերակ 6.0.14 (30.10.2013-15.11.2013)

 

Նոր հնարավորություններ

Ավելացել է ՆԱ տեղաշարժ փաստաթղթի տպման նոր ձև, որում միաժամանակ ցուցադրվում են ինքնարժեք, վաճառքի գին և համապատասխան գումար սյուները.

Ver_6.0.14.MTMove

Ver_6.0.14.MTMovePP

Փաստաթղթերի պատուհանում այժմ կարելի է կիրառել հետևյալ ստեղների համադրությունները.

Ctrl+O – բացվում է դրույթների պատուհանը

Ctrl+G - ակտիվանում է գործառնությունների ցուցակը: Դատարկ ցուցակի դեպքում ավելացվում է գործառնության նոր տող

Ctrl+Shift+D – հեռացվում են գործառնությունների բոլոր տողերը:

Գործընկերներ, Նյութական արժեքներ, Ծառայություններ, Աշխատակիցներ տեղեկատուներում ավելացել են Օգտագործող և Վերջին փոփոխություն սյուները:

Ver_6.0.14.ListModify

Այժմ թույլատրվում է նոր ստեղծվող և սևագիր փաստաթղթերի համար դիտել տպելու ձևը առանց այն հիշելու:

Այժմ ՆԱ կոմպլեկտավորում փաստաթղթում Պահեստ ելքի դաշտը պարտադիր լրացման ենթակա չէ, եթե ցանկում միայն ծառայություններ են:

Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթի Excel-ից ներմուծման InvoiceImport.xls և InvoiceGroupImport.xls ֆայլերում ավելացվել են Ստացված կանխավճարի հաշիվ և ԱԱՀ հաշվարկի ձև դաշտերը:

Վաճառք մանրածախ փաստաթղթի Excel-ից ներմուծման InvoiceRetailImport.xls  ֆայլում ավելացվել է ԱԱՀ հաշվարկի ձև դաշտը:

Այժմ ՀՄ-ի շրջանառություն բացված ըստ գործողությունների հաշվետվությունում նշված ժամանակահատվածից ավելի շուտ դուրս գրված ՀՄ-ները չեն ցուցադրվում:

Աշխատակիցներ տեղեկատուում ավելացել է Պաշտոնի սկիզբ դաշտ, որն արտացոլվում է աշխատակիցների գրանցման հայտում:

Ver_6.0.14.EmplPositionDate

 

Լուծված խնդիրներ

Ցուցակի Excel արտահանելիս տողերի ֆոնտի չափը նշվում է 9:

Մի շարք կարգավորումներ oգտագործողի իրավասություններում:

Տվյալների XML արտահանման կարգավորումներ:

Ինտերֆեյս

Alt+Տ (հայերեն) ստեղների համադրությամբ Ժապավենի Տվյալներ էջի ցուցադրման շտկում:

Փաստաթղթերում և դրույթներում ցուցակների սյուների ընտրման աշխատանքի կարգավորում:

Փաստաթղթերի ցուցակներում խմբագրվող տողերի և գործառնությունների գույների կարգավորում:

Հաշվապահություն

Տիպային գործողություններ տեղեկատուում SumROE և ROE ֆունկցիաների հաշվարկման կարգավորում:

Բանաձևեր տեղեկատուում RemDbS, RemCrS, CurRemDbS և CurRemCrS ֆունկցիաների  հաշվարկման կարգավորում:

Տվյալների պահոցը փոխելուց բանաձևերի հաշվարկման կարգավորում:

Համակարգային գործառնություններ ունեցող փաստաթուղթը սևագիր դարձնելիս գործառնությունների ցուցադրման կարգավորում:

Վճարման հանձնարարագրի գործառնություններում գործընկերոջ վերագրման շտկում:

Գործառնությունների մատյանում Օգտագործող սյան արժեքի վերագրման շտկում:

Excel-ից ներմուծվող փաստաթղթերում հաշիվների ստուգման շտկում:

T-հաշվից կրկնակի կտտոցով բացված փաստաթղթի պատուհանի ցուցադրման շտկում:

T-հաշիվը թարմացնելուց հետո Ctrl+E-ով խմբագրելուց փաստաթղթի պատուհանի ցուցադրման կարգավորում:

Պահեստ

Սևագիր Պահեստի ելքի օրդերը գրանցելիս գործառնությունների գրանցման շտկում:

Հաշիվ-Ապրանքագրում ստացված կանխավճարի փոխմարման շտկում, երբ գները նշված են ԱԱՀ-ն այդ թվում:

Հաշիվ-Ապրանքագիր, Վաճառք մանրածախ փաստաթղթերը Excel-ից ներմուծելիս կազմակերպության հաշվարկային հաշվի վերագրման կարգավորում:

Սևագիր ՆԱ գույքագրում փաստաթղթում պահեստի խմբագրման կարգավորում:

Նյութական արժեքների և Արագամաշ առարկաների ելքագրման փաստաթղթերի պատճենման շտկում:

Կարգավորումներ արխիվացված և փոխարկված Պահեստի մուտքի օրդեր և ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթղթերում:

Փոխարկված Պահեստի մուտքի օրդերի հիման վրա Հավելյալ ծախսերի գրանցման կարգավորում:

Աշխատավարձ

Աշխատավարձի փաստաթղթերում աշխատակիցների ցուցակի դասավորության կարգավորում:

Հաստատել հավելում/պահում, Ավտոհավելում/պահում փաստաթղթերի գրանցման շտկում:

Վճարումներ փաստաթղթի հեռացման կարգավորումներ:

Աշխատանք աշխատակիցների հետ մատյանից Ավտոհավելում/պահման խմբագրման կարգավորում:

Աշխատանք աշխատակիցների հետ մատյանից Հաստատել հավելում/պահում փաստաթղթի ցուցակի ձևավորման շտկում:

Աշխատանք աշխատակիցների հետ մատյանից հաշվարկային տվյալներ կամ վճարումներ հեռացնելիս փաստաթղթերի գումարների վերահաշվարկի կարգավորում:

Աշխատակցին հեռացնելիս ցուցադրվող սխալի մասին հաղորդագրության շտկում:

Արձակուրդայինի և նպաստների տպվող տեսքերում ցուցադրվող գումարների շտկում:

Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում «Օրը, ամիսը, տարեթիվը» դաշտում օրվա և ամսվա ցուցադրման կարգավորում:

Եկամտային հարկի սանդղակի տողերի հեռացման և խմբագրման շտկում:

 

Տարբերակ 6.0.13 (28.09.2013-30.10.2013)

 

Նոր հնարավորություններ

Համակարգ մտնելիս ավտոմատ ստուգվում է թարմացումների առկայությունը:

Ver_6.0.13.OnlineUpdate

Աշխատանքի սկիզբ պատուհանում Caps Lock–ը միացված լինելու դեպքում գալիս է զգուշացում:

Ver_6.0.13.LoginCapsLockOn

Օգնություն ներդիրում ավելացել է YouTube Ուսումնական հոլովակներ կոճակը, որի օգնությամբ կարելի է ծանոթանալ ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի նոր հնարավորություններին:

Ver_6.0.13.YouTube

Ցուցակում նշված տողերի առկայության դեպքում Excel արտահանվում են միայն նշվածները:

Այժմ Ընտրել սյուները պատուհանում հնարավոր է կարգավորել ցուցադրվող և թաքցված սյուները:

Ver_6.0.13.ColumnChooser

Այժմ ֆիլտրման տողը ցուցադրելու կամ թաքցնելու համար կարելի է կիրառել CTRL+Q ստեղների համադրությունը: ֆիլտրման տողը ցուցադրելուց ավտոմատ ակտիվանում է առաջին դասավորությամբ սյունը:

Ver_6.0.13.CTRL_Q

Այժմ տպելու նախատեսքի վերնագրում ցուցադրվում է փաստաթղթի, հաշվետվության կամ մատյանի վերնագիրը:

Ver_6.0.13.PP_Titel

Ավելացվել են հետևյալ փաստաթղթերի տպելու պարզեցված ձևերը.

Հիշարար օրդեր

Ստացված ծառայություններ

Պահեստի մուտքի օրդեր

Պահեստի ելքի օրդեր:

Ver_6.0.13.PMOSimple

Ver_6.0.13.PMOSimplePP

Այժմ հետևյալ փաստաթղթերի տպելու ձևերում կատարվում է կրկնվող տողերի միավորում.

Կոմպլեկտավորում

ՆԱ Տեղաշարժ

Պահեստի ելքի օրդեր

ԱԱ-ի լուծարում

ԱԱ-ի տեղաշարժ

ԱԱ-ի շահագործման հանձնում:

Հիմնական միջոցների Տեղեկանք ըստ քարտարանի հաշվետվության մեջ ավելացվել է Մնացորդային արժեք սյունը: Սյունը ցուցադրվում է հաշվետվության ընդլայնված տարբերակում:

Այժմ փաստաթուղթը գրանցելիս գալիս է սխալի մասին հաղորդագրություն, եթե գոյություն ունի դատարկ դաշտ, որը պարտադիր է լրացման համար կամ դաշտում մուտքագրված արժեքը սխալ է:

Ver_6.0.13.Error1

Աշխատավարձի ձևակերպումներ փաստաթուղթը գրանցելիս, եթե աշխատակցի համար արդեն գրանցված են հաշվապահական ձևակերպումները, ապա սխալի հաղորդագրության մեջ նշվում է, թե որ փաստաթղթով է գրանցվել ձևակերպումները:

Ver_6.0.13.Error2

Ավելացվել է հնարավորություն Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթուղթը արտահանել Excel` Աշխատակիցների քարտային հաշիվների համալրման հանձնարարագրի տեսքով: Արտահանումը կատարվում է Աշխատավարձի վճարացուցակ հրամանի միջոցով, որը հասանելի է փաստաթղթերի մատյանի կոնտեքստային ցանկից:

Ver_6.0.13.EmplPayOrder

Ավելացել է ինդեքսավորման ժամանակ ոչ կոռեկտ սիմվոլների հեռացման հնարավորությունը:

Ver_6.0.13.NoCorrectSybols

Ver_6.0.13.NoCorrectSybolsProgress

 

Լուծված խնդիրներ

Ինտերֆեյս

Ցուցակների ֆիլտրման տողում ավելացել է '+', '-', '*' սիմվոլների մուտքագրման հնարավորությունը:

Ցուցակի տողի վրա իրար ետևից արագ կատարած կտտոցները մշակվում են որպես կրկնակի կտտոց: Նախկին տարբերակներում բացվում էր փաստաթուղթը և ակտիվանում էր համակարգի գլխավոր պատուհանը` փաստաթղթի պատուհանը թողնելով ետևի պլանում:

Այժմ CTRL+Enter ստեղների համադրությամբ կարելի է Հիշել և փակել փաստաթղթի պատուհանը նաև այն դեպքում, երբ ֆոկուսը գտնվում է էջի վերնագրում:

Ver_6.0.13.CTRL_ENTER_TAB

Հաշիվ-Ապրանքագիր, Վաճառք մանրածախ

Տպելու ձևում շտկվել է գումարի և գնի շեղումները, որոնք առաջանում էին կլորացումից:

Այժմ հիմնական միջոց վաճառելիս թույլատրվում է մուտքագրել կոտորակային քանակ:

Փաստաթուղթը գրանցելիս ՆԱ գործողությունների մատյանում վաճառքի գների գրանցման շտկում:

Փաստաթուղթը գրանցելիս Վաճառքների մատյանում վաճառքի գների գրանցման շտկում:

Տվյալների փոխարկիչում փաստաթղթերի փոխարկման կարգավորում:

Գրանցված վիճակում ԱԱՀ-ի հաշվարկի ձև դաշտը դարձել է չխմբագրվող:

Շտկվել է EXCEL-ից ներմուծումը, երբ գնորդի կոդը նշված չէր:

Հաշվապահություն

RUR կոդը փոխարկվում է RUB-ով:

Գործընկերներով հաշվառվող հաշիվների մնացորդների փակման շտկում` նշված տողերի համար:

Հանվել է XML –ից գործընկերների ներմուծման ժամանակ կրկնվող ՀՎՀՀ-ների ստուգումը:

Գործառնություններ ունեցող հաշիվը խմբագրելիս բերվող հաղորդագրության շտկում:

Ձև 1, Հաշվապահական Հաշվեկշռի դիալոգ պատուհանում Չափման միավորը արժեքը հաշվի  առնելու շտկում:

Շտկվել է Սևագիր գործառնությունների մատյանի դիալոգում հաշիվներով ֆիլտրման հնարավորությունը:

Հարկային հաշիվների տեղեկանքում ֆիզ. անձի անձնագրի համարի ցուցադրման շտկում:

Պահեստ

ՆԱ Ելքի փաստաթղթերում տողի գումար դաշտը դարձել է ոչ պարտադիր

ՆԱ փաստաթղթեր: EXCEL–ից ներմուծելիս գները կլորացվում են ստորակետից հետո մինչև 2 նիշ:

Փոխարկված Պահեստի մուտքի օրդեր, Նյութական արժեքների կոմպլեկտավորում, Նյութական արժեքների տեղաշարժ փաստաթղթերի հեռացման ստուգումների շտկում:

Փոխարկված Պահեստի մուտքի օրդերի հիման վրա հավելյալ ծախսեր բաշխելու կարգավորում:

Բացասական քանակների մասին հաղորդագրության ճշգրտում: Հաղորդագրությունում ցուցադրվում է կարմրելու առաջին ամսաթիվը:

Վաճառքների մատյանի դիալոգ պատուհանում  ՆԱ խումբ նշելու դեպքում հաշվետվության ցուցադրման շտկում:

Ընտրված խմբաքանակներով ՆԱ տողերի գրանցման կարգավորում:

Աշխատավարձ

Աշխատակցին հեռացնելիս բերվող հաղորդագրության շտկում, երբ աշխատակցի համար նշանակված է հավելում/պահում կամ նա հանդիսանում է նյութական պատասխանատու անձ:

Այժմ թույլարվում է հեռացնել վճարումների փաստաթուղթը, եթե գրանցված են աշխատավարձի ձևակերպումները:

Հիմնական միջոցներ

Շտկվել է Տեղեկանք ըստ գործողությունների հաշվետվության մեջ 0-ական մաշվածքի տողերի ցուցադրումը:

Շահագործվող ՀՄ-ի համար Շահագործման հանձնման ակտ գրանցելիս բերվող հաղորդագրության շտկում:

Այժմ կարելի է գրանցել Ներքին տեղափոխման ակտ փաստաթուղթը նաև այն դեպքում, երբ փոխվել է միայն ծախսի հաշիվը:

ՀՄ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթուղթը հեռացնելիս սխալի մասին հաղորդագրության շտկում:

ՀՄ-ների ամբողջականության ստուգման շտկումներ:

Արագամաշ առարկաներ

Տարբեր խմբաքանակների հետ կապված տողերով ԱԱ-ի շահագործման հանձնում փաստաթղթի տպվող տեսքի կարգավորում:

 

Տարբերակ 6.0.12 (05.09.2013-28.09.2013)

 

Նոր հնարավորություններ

Ավելացվել են հետևյալ փաստաթղթերի պարզեցված տպվող ձևերը.

ՆԱ տեղաշարժ

ՆԱ գույքագրում

ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում

ԱԱ-ի շահագործման հանձնում

Ծառայություններ տեղեկատուում և Ստացված ծառայություններ փաստաթղթում ավելացվել է գործընկերոջ հաշիվներ նշելու հնարավորություն

 

Համակցում ՀԾ-Շարժական առևտուր համակարգի հետ 

Ավելացվել է ՀԾ-Շարժական առևտրից արտահանված հաշիվ-ապրանքագրերի խմբային ներմուծում ՀԾ-Հաշվապահ 6 համակարգ

 

Տարբերակ 6.0.11 (08.08.2013-05.09.2013)

 

Նոր հնարավորություններ

Նոր ոճի Splash Screen և About պատուհաններ

ՆԱ հաշվառման բանաձևերի ավելացում

ՀՄ մատյաններում ավելացվել է սյուն, որում երևում են տվյալ ՀՄ-ն ֆինանսականում և հարկայինում տվյալ պահին մաշվող է, թե` ոչ:

Ավելացվել է FAImport.xls ՀՄ ներմուծման ֆայլը

Excel–ի addin-ում ավելացել են ՆԱ հաշվառման նոր ֆունկցիաներ