ՀԾ-Հաշվապաh 6 համակարգը

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

ՀԾ-Հաշվապաh 6 համակարգը

Return to chapter overviewNext page

Հաշվապահության ավտոմատացման համակարգ միջին և փոքր կազմակերպությունների համար

BoxShot_mid

ՀԾ-Հաշվապահ 6 համակարգը հատուկ նախագծվել և մշակվել է միջին և փոքր կազմակերպությունների համար: Համակարգն ապահովում է հաշվապահական հաշվառման ամբողջական ավտոմատացում, նաև ունի մի շարք հատկություններ, որոնք հատկապես կարևոր են ոչ մեծ կազմակերպությունների համար: Համակարգի ներդրումն ու շահագործումը շատ հեշտ են` պարզության և ինտուիտիվ հասկանալի կառուցվածքի շնորհիվ: Համակարգի տեխնիկական պահանջները բարձր չեն, այսինքն կազմակերպությանը սովորաբար անհրաժեշտ չի լինում համակարգի շահագործման համար ձեռք բերել լրացուցիչ համակարգչային տեխնիկա կամ ծրագրային ապահովում:

Ժամանակակից, գեղեցիկ, հարմար աշխատանքային միջավայր

Համակարգի աշխատանքային միջավայրը կառուցված է ծանոթ ու հարմար MS-Office ոճով: Սա թույլ է տալիս օգտագործողներին հեշտությամբ սկսել համակարգով աշխատանքը և խուսափել նոր աշխատանքային միջավայրին սովորելու վրա ծախսվող ժամանակից և անհարմարությունից:

Համակարգն աշխատում է Unicode-ով, ինչը հնարավոր է դարձնում ցանկացած լեզվով մուտքագրված տվյալների հետ աշխատանքը:

Մուտքագրման ժամանակ կատարվող բազմաթիվ ստուգումներն ապահովում են տվյալների ամբողջականությունն ու ճշտությունը:

Համակարգն ունի գունային ու տառատեսակների տարբեր թեմաներ: Յուրաքանչյուր օգտագործող կարող է ընտրել համակարգի` իրեն առավելապես հարմար տեսքը:

 

Հաշվապահության բոլոր բաժինների ամբողջական ավտոմատացում

Գլխավոր գիրք

Դեբիտոր/Կրեդիտորների հետ փոխհաշվարկներ

Առհաշիվ գումարներ

Դրամական միջոցներ

Ապրանքա-նյութական արժեքներ

Գնացուցակներ

Վաճառքների վերլուծություն

Արագամաշ առարկաներ

Հիմնական միջոցներ

Ֆինանսական հաշվետվություններ

Աշխատավարձ

Բազմարժութային հաշվառում

 

Հզոր ու ճկուն հաշվետվական համակարգ

Հաշվետվություններում տվյալների ֆիլտրման, խմբավորման, հանրագումարների ավելացման, սյուների ընտրման գործիքները թույլ են տալիս անմիջապես աշխատանքի ընթացքում առանց որևէ ջանքի համակարգից ստանալ ցանկացած տվյալ, ցանկացած տեսքով:

Համակցում Excel-ի հետ: Շնորհիվ նոր լրամշակման, Excel-ում ավելանում են բանաձևեր, որոնք թույլ են տալիս ՀԾ-Հաշվապահ 6 համակարգից քաղել տվյալներ: Դրանց վրա կիրառելով Excel-ի լայն հաշվարկային ու վերլուծական հնարավորությունները, կարելի է ստանալ պրակտիկորեն կամայական հաշվետվություն:

Ավելի քանի 50 ներդրված հաշվետվություններ, այդ թվում բոլոր կարևոր ֆինանասական և հարկային հաշվետվությունները:

 

Անսահմանափակ քանակությամբ հաշվառումներ վարելու հնարավորություն

ՀԾ-Հաշվապահ 6 համակարգում կարելի է վարել անսահմանափակ քանակությամբ կազմակերպությունների հաշվառում` անկախ նրանից դուք օգտագործում եք համակարգի ցանցային, թե` մեկ աշխատատեղի տարբերակը:

 

Հաշվապահությունն ու բանկային հաշիվների կառավարումը մեկ համակարգից

ՀԾ-Հաշվապահ 6-ի նոր տարբերակն առաջին համակարգն է, որն իր մեջ ուղղակիորեն ներառում է ինտերնետ բանկինգի համակարգ: Սա թույլ է տալիս կառավարել բանկային հաշիվներն անմիջապես հաշվապահական համակարգից, խուսափել տվյալներն այլ համակարգ արտահանելու կամ ներմուծելու լրացուցիչ քայլից:

 

Հատուկ առաջարկ ՀԾ-Հաշվապահ և ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգերը միաժամանակ օգտագործողներին

BoxShot_AccPlusIB

ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգը օգտագործող կազմակերպությունները ՀԾ-Հաշվապահ համակարգի 12 ամսվա սպասարկմանը լրացուցիչ ստանում են ևս 3 ամսվա անվճար սպասարկում: Միջոցառման մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք Հայկական Ծրագրեր Ընկերության կայք www.armsoft.am կամ դիմեք սպասարկման կենտրոն՝ 060 690000 հեռախոսահամարով:

 

Համակցում ՊԵԿ-ի e-Invoicing և հաշվետվությունների էլ. համակարգերի հետ

ՀԾ-Հաշվապահ 6 համակարգից հարկային հաշիվները արտահանվում են էլ. հարկային հաշիվների eInvoicing համակարգ, որտեղից կատարվում է մատակարարներից ստացված հարկային հաշիվների ներմուծում:

Համակարգում ստացվում են նաև էլեկտրոնային եղանակով ներկայացվող հաշվետվությունները:

 

Արտահանում և ներմուծում

Համակարգում ավելացված ներմուծման և արտահանման նոր միջոցները թույլ են տալիս էապես տնտեսել տվյալների մուտքագրման վրա ծախսվող ժամանակը.

Բոլոր տվյալների արտահանում MS Word, MS Excel և Open Office միջավայրեր:

Տեղեկատվական տվյալների և փաստաթղթերի արագ ներմուծում համակարգ MS Excel-ի միջավայրից:

Բոլոր տվյալների արտահանում և ներմուծում XML ֆորմատի ֆայլերի միջոցով:

Էլ.փոստով հաշվարկային թերթիկների արտահանում և ուղղարկում աշխատակիցներին:

 

Համակարգի համակողմանի սպասարկում

Հաճախորդների հետ երկարատև աշխատանքից կուտակած փորձի արդյունքում մենք մշակել ենք նրանց աջակցման տարբեր եղանակներ` համակարգից օգտվելու առավելագույն հարմարավետություն ապահովելու համար

 

դասընթացներ տեխնիկապես հագեցած ՀԾ ուսումնական կենտրոնում

հեռախոսային սպասարկում ՀԾ փորձառու մասնագետների կողմից

հեռահար սպասարկում ինտերնետի միջոցով անմիջապես պատվիրատուի համակարգչին միացմամբ

թեմատիկ սեմինարներ, նոր տարբերակների ներկայացումներ

անընդհատ համալրվող հոդվածներ ՀԾ հաճախորդների սպասարկման պորտալի գիտելիքների շտեմարանում support.armsoft.am:

 

Մշտապես թարմացվող համակարգ

Պարբերաբար լույս են տեսնում ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի նոր տարբերակներ: Նոր տարբերակներում տեղ են գտնում ոչ միայն օրենսդրական փոփոխություններին համապատասխանեցումներ (հաշվետվությունների նոր ձևեր, հարկերի հաշվարկման նոր կարգ և այլն), այլ նաև տարաբնույթ բարելավումներ, ավելանում են նոր հնարավորություններ` հաշվապահի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու համար: Մեկ կոճակով կատարվում է վերջին տարբերակի ավտոմատ բեռնում և տեղադրում: Կազմակերպվում են սեմինարներ, որոնց ընթացքում ներկայացվում են ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի նոր տարբերակներում տեղ գտած փոփոխությունները: 
 

Ուսումնական հոլովակներ

YouTube

ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի նոր հնարավորությունները ներկայացված են ուսումնական հոլովակներում:

Հոլովակների օնլայն տեսադարանը կարող եք դիտել YouTube-ում. Դիտել