Գլխավոր էջ

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր >

Գլխավոր էջ

Previous pageReturn to chapter overviewNext page

Գլխավոր էջում կիրառվում է ժամանակակից ինտերֆեյս (Metro): Այստեղ ցուցադրված են ենթահամակարգերը` սալիկների տեսքով: Ենթահամակարգն ընտրելուց հետո այս տարածքում ցուցադրվում են ընթացիկ ենթահամակարգին վերաբերող փաստաթղթերը, գործողությունները, հաշվետվությունները և տեղեկատուները: Գլխավոր էջը կարելի է համարել Ուղղորդչի փոխարինիչ:

UI.Home

Գլխավոր էջում միաժամանակ ցուցադրվում է միայն մեկ ենթահամակարգի պարունակությունը: Այդ պահին այլ բաժինները գտնվում են փակ վիճակում:

 

UI.Home1

 

Այլ ենթահամակարգ ընտրելու համար հարկավոր է վերադառնալ ենթահամակարգերի ընտրության ՀԾ-Հաշվապահ էջին:

Յուրաքանչյուր ենթահամակարգ ունի իր պատկերանշանը, որը բնութագրում է բաժնի պարունակությունը:

Ենթահամակարգի փաստաթղթերի, գործողությունների, մատյանների, հաշվետվությունների կամ տեղեկատուների ցանկի պարունակությունը կարելի է փակել UI.Home2 կոճակի միջոցով և բացել UI.Home3 կոճակի միջոցով: