Բաց պատուհանների վահանակ

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր >

Բաց պատուհանների վահանակ

Previous pageReturn to chapter overviewNext page

Այս վահանակը թույլ է տալիս օգտագործողին հեշտությամբ կատարել տարբեր գործողություններ բաց պատուհանների հետ, մասնավորապես` ակտիվացնել անհրաժեշտ պատուհանը, փակել կամ փոխել պատուհանի դիրքը, անջատել (սարքել "լողացող") կամ ամրացնել վահանակին:

UI.OpenWindows

 

Պատուհանի վերնագրի վրա աջ կտտոցով բացվում է հրամանների ցանկը:

 

UI.OpenWindowsMenu

 

Ընտրել պատուհանը

Պատուհանն ընտրելու համար, դարձնելով այն ընթացիկ, պետք է կատարել հետևյալ կետերից մեկը.

Կտտացնել վերնագրի վրա: Եթե բաց պատուհանների վերնագրերը չեն տեղավորվում վահանակում, ապա աջ անկյունում ցուցադրված պտտելու սլաքներով (UI.OpenWindows.PreviousArrow UI.OpenWindows.NextArrow) պետք է անհրաժեշտ պատուհանի վերնագիրը սարքել տեսանելի:

Ընտրել այն Բաց պատուհանների ցանկից: Այս ցանկը կարելի է բացել կտտացնելով վահանակի աջ անկյունում գտնվող ներքև ուղղված սլաքի վրա (UI.OpenWindows.DownArrow):

 

UI.OpenWindowsList

 

CTRL+TAB-ով բացել բաց պատուհանների փոխարկիչը: Պատուհանն ընտրելու համար պետք է օգտագործել TAB կամ սլաքներ ստեղները և ընտրությունից հետո բաց թողնել CTRL ստեղնը: Ընտրության ընթացքում աջ կողմում ցուցադրվում է պատուհանների նախապատկերները:

 

UI.OpenWindows.Selector

 

CTRL+F6-ով անցել հաջորդ բաց պատուհանին կամ CTRL+SHIFT+F6-ով` նախորդին:

Փակել պատուհանը

Պատուհանը փակելու համար պետք է  կտտացնել վերնագրի աջ անկյունում գտնվող խաչի վրա (CTRL+F4) կամ աջ կտտոցով բացվող ցանկից կատարել Close հրամանը:

Ցանկի Close all but this հրամանով կփակվեն բոլոր բաց պատուհանները, բացառությամբ ընթացիկի:

Բոլոր պատուհանները կարելի է փակել SHIFT+F4-ով:

 

Տեղափոխել պատուհանը

Պատուհանը տեսափոխելու համար պետք է կտտացնել վերնագրի վրա, քաշել այն և տեղադրել նոր տեղում.

 

Պատուհանն անջատել (դարձնել "լողացող") վահանակից 

Պատուհանը վահանակից անջատելու համար պետք է կատարել հետևյալ կետերից մեկը.

Կրկնակի կտտացնել վերնագրի վրա:

Կտտացնել վերնագրի վրա, քաշել այն և տեղադրել վահանակից դուրս նոր տեղում:

Պատուհանի վերնագրի վրա աջ կտտոցով բացվող ցանկից կատարել Float հրամանը:

 

Պատուհանն ամրացնել վահանակին

Պատուհանը վահանակին ամրացնելու համար պետք է կատարել հետևյալ կետերից մեկը.

Կտտացնել վերնագրի վրա, քաշել այն և տեղադրել վահանակում:

Պատուհանի վերնագրի վրա աջ կտտոցով բացվող ցանկից կատարել Dock հրամանը:

 

UI.OpenWindows.Dock

 

Կտտացնել վերնագրի վրա, քաշել այն և տեղադրել հայտնված հետևյալ պատկերի կենտրոնը:

 

UI.OpenWindows.HintsCenter