Ուղղորդիչ

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր >

Ուղղորդիչ

Previous pageReturn to chapter overviewNext page

Ուղղորդիչը հանդիսանում է գլխավոր պատուհանի հիմնական հատվածներից և ապահովում է անմիջական մատչելիությունը համակարգի բոլոր բաղադրիչներին: Այս տարածքում ցուցադրվում են ընթացիկ բաժնին վերաբերվող փաստաթղթերը, գործողությունները, հաշվետվությունները և տեղեկատուները: Համակարգ մուտք գործելիս այն պատկերվում է ձախ կողմում: Ուղղորդիչը կարելի է դարձնել ինքնաբար թաքցվող, միացնել այն գլխավոր պատուհանի տարբեր հատվածներին կամ անջատել և ցուցադրել այն առանձին պատուհանում:

Բացել ենթահամակարգը 

Ուղղորդիչում միաժամանակ ցուցադրվում է մեկ ենթահամակարգի պարունակությունը: Այդ պահին այլ բաժինները գտնվում են փակ վիճակում և իրենց համապատասխան կոճակները ցուցադրվում են ուղղորդչի ներքևի հատվածում: Յուրաքանչյուր ենթահամակարգի կոճակ ունի իր պատկերանշանը, որը բնութագրում է բաժնի պարունակությունը: Եթե որևէ կոճակ չի տեղավորվում այդ հատվածում, ապա այն ցուցադրվում է կից ցանկում, Ցանկը կարելի է բացել կտտացնելով ներքևի աջ անկյունում գտնվող կոճակին: Դուք կարող եք օգտագործել հորիզոնական տրոհիչը ցանկից դուրս ցուցադրվող կոճակների թիվը կառավարելու համար:

Համակարգ մուտք գործելիս ցուցադրվում է այն բաժինը, որն ակտիվ էր համակարգից դուրս գալուց:

UI.Navigation.Button

Բաժինը բացելու համար սեղմեք համապատասխան կոճակը կամ CTRL և համապատասխան ենթահամակարգի հերթական համարի թվային ստեղների համադրությունը:

Ուղղորդիչը դարձնել ինքնաբար թացվող

Կտտացնել Ուղղորդչի անվանագոտում գտնվող Auto Hide կոճակը:

UI.Navigation.AutoHideButton

Թաքցված ուղղորդչի պատուհանը բացվում է, երբ մկնիկի սլաքը բերվում է ուղղահայաց պատկերված Ուղղորդիչ կոճակի վրա:

UI.Navigation.AutoHide