Նշանակել հաստիքը

Ուղղորդիչ:  Աշխատավարձ > Գործողություններ >

Նշանակել հաստիքը

Previous pageReturn to chapter overviewNext page

Նշանակել հաստիքը գործողությունը նախատեսված է կազմակերպության աշխատակիցների հավելում/պահումները նշանակելու համար: Այս գործողությունը կատարելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Salary.Operations.AffirmWages1

Դաշտ

Նշանակություն

Հավելում/պահում

Պարտադիր լրացվող դաշտ է: Լրացվում է նշանակվող հավելում/պահումը:

Աշխատակից

Լրացվում է աշխատակցի տաբելային համարը, որի համար պետք է նշանակել հավելում/պահումը:

Ստորաբաժանում

Լրացվում է ստորաբաժանման կոդը: Հավելում/պահումը նշանակվում է լրացված ստորաբաժանման բոլոր աշխատակիցների համար:

Աշխատակից և Ստորաբաժանում դաշտերը դատարկ լինելու դեպքում, հավելում/պահումը նշանակվում է կազմակերպության բոլոր աշխատակիցների համար:

Այնուհետև տվյալ հավելում/պահումը նշանակելու համար բերվում է պատուհան, որտեղ արտապատկերվում է աշխատակիցների ցուցակը: Այստեղ պետք է լրացնել աշխատակիցների համար նշանակվող գումարները:

Նշանակել հաստիքը գործողությունը կատարվում է Աշխատանք աշխատակիցների հետ մատյանի ընթացիկ տողի վրայից բացվող կոնտեքստային ցանկից: Այս դեպքում գործողությունը կարելի է կատարել նաև նշված տողերի աշխատակիցների համար, որի ժամանակ գործողությունը կատարելու համար բերվող դիալոգ պատուհանում կբացակայեն Աշխատակից և Ստորաբաժանում դաշտերը: