Հավելումներ

Ուղղորդիչ:  Աշխատավարձ > Տեղեկատուներ >

Հավելումներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հավելումների տեղեկատուն է: 

Այս տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Հավելման կոդը: Պարտադիր լրացվող դաշտ է:

Անվանում

Հավելման անվանումը: Պարտադիր լրացվող դաշտ է:

Տաբելի կոդ

Լրացվում է տաբելի կոդը:

Գործակից

Օգտագործվում է այն դեպքում, երբ տվյալ հավելումի վճարելու ձևը սահմանված է արտարժույթով:

Եկամտի տեսակ

Նշվում է եկամտի տեսակը` Աշխատավարձ (բազային եկամուտ), Քաղաքացիաիրավական պայմանագրի եկամուտ կամ Այլ եկամուտ:

Հետհաշվարկ

Հավելման հաշվարկը կատարվելու է հետհաշվարկի սկզբունքով: Այն է` հավելման գումարը համարելով առձեռն գումար, հաշվարկել հատկացվող գումարը:  

Եկամտային հարկը պահվում է

Նշվում է հավելումից եկամտային հարկ պահել, թե ոչ:

Նվազեցվող եկամուտ

Նշվում են հարկվող եկամտի օրենքով սահմանված նվազեցումները:

Արհմիութենական անդամավճար պահվում է

Նշվում է հավելումից արհմիութենական անդամավճարի պահելը:

Միայն հարկերի հաշվարկման համար

Այս հայտանիշը նշված լինելու դեպքում հավելման գումարը չի ընդգրկվի ընդհանուր հասանելիք գումարի մեջ, բայց կմասնակցի հարկվող գումարում:

Պարտադիր կուտակային կենսաթոշակը պահվում է

Այս հայտանիշը նշված լինելու դեպքում Պարտադիր կուտակային կենսաթոշակը պահվում է, եթե Աշխատակիցների տեղեկատուում Մասնակցության կարգավիճակը նշված չէ 0 - Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չէ կամ 3 - Կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից է:

Գործատուի կողմից տրված կուտակային կենսաթոշակը պահվում է

Այս հայտանիշը նշված լինելու դեպքում Գործատուի կողմից տրված կուտակային կենսաթոշակը պահվում է, եթե Աշխատակիցների տեղեկատուում Մասնակցության կարգավիճակը նշված է 3 - Կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից է,  4 - Միաժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակից կամ 5 - Միաժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կամավոր մասնակից:

Մասնակցում է արձակուրդայինի միջինի մեջ

Ցուցակ տիպի դաշտ է: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 0 - Չի մասնակցում` տվյալ հավելման գումարը չի ընդգրկվի արձակուրդայինի համար հաշվարկվող միջին աշխատավարձի մեջ, 1 - Մասնակցում է` տվյալ հավելման գումարը կընդգրկվի արձակուրդայինի համար հաշվարկվող միջին աշխատավարձի մեջ, 2 - Մասնակցում է 1/12-րդ մասով` տվյալ հավելման գումարի 1/12-րդը կընդգրկվի արձակուրդայինի համար հաշվարկվող միջին աշխատավարձի մեջ:

Ծախսի հաշիվ

Լրացվում է սինթետիկ հաշիվ: Հաշվապահական ձևակերպումները գրանցելիս այս հաշվի դեբետում կարտացոլվեն աշխատակցի համար հաշվարկված հավելումների գումարները: Օրինակ` 7131, 8112, 8122, 8131 հաշիվները:

 

note Նշում

Հավելումներ և Պահումներ տեղեկատուների տողերը չեն կարող ունենալ ընդհանուր կրկնվող կոդեր: