Աշխատավարձի հաշվարկ

Ուղղորդիչ:  Աշխատավարձ > Գործողություններ >

Աշխատավարձի հաշվարկ

Previous pageReturn to chapter overviewNext page

Աշխատավարձի հաշվարկ գործողությունը նախատեսված է նշված հաշվարկային ամսում արդեն հաստատված հավելում/պահումները որպես աշխատավարձ հաշվարկելու համար: Աշխատավարձի հաշվարկի ընթացքում հաշվարկվում են օրենսդրությամբ նախատեսված հարկերը և առձեռն գումարները: Հաշվարկային ամսվա ընթացքում կարելի է կատարել մի քանի աշխատավարձի հաշվարկ: Այս գործողությունը կատարելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Salary.Operations.SalaryCalculation

Դաշտ

Նշանակություն

Ամիս

Լրացված է հաշվարկային ամիսը։ Այն չի խմբագրվում:

Աշխատակից

Լրացվում է աշխատակցի տաբելային համարը:

Ստորաբաժանում

Լրացվում է ստորաբաժանման կոդը:

Աշխատակից և Ստորաբաժանում դաշտերը դատարկ լինելու դեպքում աշխատավարձի հաշվարկը կատարվում է բոլոր աշխատակիցների համար:

Աշխատավարձի հաշվարկ գործողությունը կատարվում է Աշխատանք աշխատակիցների հետ մատյանի ընթացիկ տողի վրայից բացվող կոնտեքստային ցանկից: Այս դեպքում գործողությունը կարելի է կատարել նաև նշված տողերի աշխատակիցների համար, որի ժամանակ գործողությունը կատարելու համար բերվող դիալոգ պատուհանում կբացակայեն Աշխատակից և Ստորաբաժանում դաշտերը:

 

note Նշում

Դրույթներում Հաշվարկել աշխատավարձը անմիջապես հայտանիշը նշված լինելու դեպքում Աշխատավարձի հաշվարկ  գործողությունը կատարվում է ավտոմատ: