Վճարումներ հաշվարկային հաշվից

Ուղղորդիչ:  Աշխատավարձ > Փաստաթղթեր >

Վճարումներ հաշվարկային հաշվից

Previous pageReturn to chapter overviewNext page

Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթուղթը նախատեսված է աշխատավարձի վճարացուցակից աշխատակիցներին կատարված վճարումները գրանցելու համար:

Այս փաստաթուղթն ունի հետևյալ տեսքը.

PaymentsFromBankAccount

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: Պարտադիր լրացվող դաշտ է:

Փաստաթղթի N

Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը:

Հաշվարկի ամսաթիվ

Աշխատավարձի հաշվարկի ամսաթիվը: Խմբագրման ենթակա չէ, բերվում է Դրույթների Աշխատավարձ էջից:

Ստորաբաժանում

Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված ստորաբաժանման բոլոր աշխատակիցների համար կգրանցվի վճարում:

Հավարկային հաշիվ

Հաշվարկային հաշվի համարը բանկում:

Մեկնաբանություն

Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն:

 

Ստորաբաժանում դաշտը դատարկ լինելու դեպքում վճարումը կգրանցվի կազմակերպության բոլոր աշխատակիցների համար:

Ցուցակում տող ստեղծելու և հեռացնելու համար նախատեսված են հետևյալ ստեղները.

 

Պատկեր

Նշանակություն

add16

Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր տող:

copy16

Ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները:

Trash-icon16

Հեռացնել ընթացիկ տողը:

 

Լրացնել կոճակը սեղմելիս` Աշխատակիցներ ցուցակում լրացվում են նշված ստորաբաժանման աշխատակիցները, ստորաբաժանում և աշխատակից նշված չլինելու դեպքում` կազմակերպության բոլոր աշխատակիցները: Այդ ցուցակում սյուներն ունեն հետևյալ նշանակությունները.

 

Սյուն

Նշանակություն

Ստորաբաժանում

Լրացվում է ստորաբաժանման կոդը:

Տաբելային համար

Նշվում է աշխատակցի տաբելային համարը:

Անուն, Ազգանուն, Հայրանուն

Լրացվում է աշխատակցի անուն, ազգանուն, հայրանունը:

Առձեռն

Լրացված է հաշվարկված ամբողջ առձեռն գումարը:

Վճարվող գումար

Լրացված է հաշվարկված ամբողջ առձեռն գումարը, որը կարելի է խմբագրել: Գումարը փոքրացնելու դեպքում աշխատակցի համար վճարումը համարվում է մասնակի, իսկ մեծացնելու դեպքում ավելացված մասը` պարտք:

 

Գործառնություններ էջի տեսքն հետևյալն է.

Գործառնություններ էջում կան հետևյալ կոճակները.

 

Պատկեր

Նշանակություն

add16Fone

Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն:

copy16

Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները:

Trash-icon16

Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը:

Trash_icon_deleteAll

Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում գեներացնել գործառնությունները wand-icon կոճակը:

wand-icon

Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Դեբետում լրացվում է աշխատավարձի ֆոնդի հաշիվ, իսկ կրեդիտում թղթակցող հաշիվը:

Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրվածlock_open_16-արգելվածlock_16) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին:

 

Վճարումններ հաշվարկային հաշվից փաստաթուղթը կարելի է գրանցել նաև Աշխատանք աշխատակիցների հետ մատյանի կոնտեքստային ցանկից: Այս դեպքում փաստաթուղթը կարելի է գրանցել նաև նշված տողերի աշխատակիցների համար:

Փաստաթուղթը գրանցվում է Հիշել save16 Հիշել և փակել save_close16 , Հիշել և նոր save_new16  կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը:

Վճարումններ հաշվարկային հաշվից փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել Վճարման հանձնարարագիր փաստաթուղթ: Այդ դեպքում Վճարման հանձնարարգիրը լրացվում է Վճարումններ հաշվարկային հաշվից համապատասխան դաշտերի տվյալները: Վճարումններ հաշվարկային հաշվից հիման վրա Վճարման հանձնարարգիր ստեղծելու համար պետք է փաստաթղթերի մատյանում տվյալ Վճարման հանձնարարգիրի վրայից աջ կտտոցով բացվող կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանը: