Աշխատավարձի ձևակերպումներ

Ուղղորդիչ:  Աշխատավարձ > Փաստաթղթեր >

Աշխատավարձի ձևակերպումներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Աշխատավարձի ձևակերպումներ փաստաթուղթը նախատեսված է հաշվարկային ամսվա մեկ կամ մեկից ավելի աշխատակիցների հաշվարկված աշխատավարձի, ապահովագրական նպաստների, հաշվարկված արձակուրդայինի և եկամտային հարկի հաշվապահական ձևակերպումները գրանցելու համար: Այս գործողությունը կատարվում է նաև Աշխատանք աշխատակիցների հետ մատյանի վրայից բացվող կոնտեքստային ցանկից:

Փաստաթուղթը կազմված է 2 էջերից` Ընդհանուր և Գործառնություններ

 

Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: Պարտադիր լրացվող դաշտ է:

Փաստաթղթի N

Աշխատավարձի ձևակերպումներ փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը:

Հաշվարկի ամսաթիվ

Աշխատավարձի հաշվարկի ամսաթիվը: Խմբագրման ենթակա չէ, բերվում է Դրույթների Աշխատավարձ էջից:

 

Ընդհանուր էջն ունի հետևյալ տեսքը.

Salary.Documents.Entries1

Դաշտ

Նշանակություն

Ստորաբաժանում

Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված ստորաբաժանման բոլոր աշխատակիցների համար կգրանցվի վճարում հաշվապահական ձևակերպումը:

Մեկնաբանություն

Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն:

 

Ստորաբաժանում դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվապահական ձևակերպումը կգրանցվի կազմակերպության բոլոր աշխատակիցների համար:

Ցուցակում տող ստեղծելու և հեռացնելու համար նախատեսված են հետևյալ ստեղները.

 

Պատկեր

Նշանակություն

add16

Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր տող:

copy16

Ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները:

Trash-icon16

Հեռացնել ընթացիկ տողը:

 

Լրացնել կոճակը սեղմելիս` Աշխատակիցներ ցուցակում լրացվում են նշված ստորաբաժանման աշխատակիցները, ստորաբաժանում նշված չլինելու դեպքում` կազմակերպության բոլոր աշխատակիցները: Այդ ցուցակում սյուներն ունեն հետևյալ նշանակությունները.

 

Սյուն

Նշանակություն

Ստորաբաժանում

Լրացվում է ստորաբաժանման կոդը:

Տաբելային համար

Նշվում է աշխատակցի տաբելային համարը:

Անվանում

Լրացվում է աշխատակցի անուն, ազգանուն, հայրանունը:

 

Գործառնություններ էջի տեսքը հետևյալն է.

Salary.Documents.Entries2

Այս էջում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները: Գործառնություններ էջում նախատեսված են հետևյալ կոճակները.

Պատկեր

Նշանակություն

add16Fone

Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն:

copy16

Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները:

Trash-icon16

Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը:

Trash_icon_deleteAll

Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում նյութական արժեքների ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները wand-icon կոճակը:

wand-icon

Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Աշխատակիցների հաշվարկված տվյալների հիման վրա ստեղծվում են գործառնությունների տողեր: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրվածlock_open_16-արգելվածlock_16) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին:

 

Աշխատավարձի ձևակերպումներ փաստաթուղթը կարելի է գրանցել նաև Աշխատանք աշխատակիցների հետ մատյանի կոնտեքստային ցանկից: Այս դեպքում փաստաթուղթը կարելի է գրանցել նաև նշված տողերի աշխատակիցների համար:

Փաստաթուղթը գրանցվում է Հիշել save16 Հիշել և փակել save_close16 , Հիշել և նոր save_new16  կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը:

 

note Նշում

Հաշվարկված աշխատավարձի, ապահովագրական նպաստների, հաշվարկված արձակուրդայինի և եկամտային հարկի հաշվապահական ձևակերպումները թույլատրվում է յուրաքանչյուր աշխատակցի համար կատարել ամիսը մեկ անգամ: Եթե անհրաժեշտություն է առաջանում խմբագրել որևէ աշխատակցի հաշվարկային տվյալ, ապա նախ պետք է հեռացնել նրա հետ կապված հաշվապահական ձևակերպումները: Անհրաժեշտ փոփոխություններ կատարելուց հետո նորից կարելի է գրանցել հաշվապահական ձևակերպումները: