Վճարման հանձնարարագիր

Ուղղորդիչ:  Հաշվապահություն > Փաստաթղթեր >

Վճարման հանձնարարագիր

Previous pageReturn to chapter overviewNext page

Վճարման հանձնարարագիրը օգտագործվում է հաճախորդի բանկային հաշիվներից վճարումներ կատարելու համար: 

Փաստաթղթի տեսքը հետևյալն է.

Payment Order

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Վճարման հանձնարարագրի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Վճարման հանձնարարագրի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև` սեղմելով  CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը:

note Նշում: Այս փաստաթղթի հերթական համարը համապատասխանում է Դեբետ հաշիվ.N դաշտում լրացված հաշվարկային հաշվին համապատասխանող համարակալմանը: Փաստաթղթի N դաշտը լրացվում է դրույթներից, եթե Հաշվարկային հաշիվներ բանկում տեղեկատուի մեջ այդ հաշվարկային հաշվին համապատասխանող Փաստաթղթի հերթական համար դաշտը լրացված չէ:

Վճարողի անվանում

Ավտոմատ առաջարկվում է Դրույթների կազմակերպության էջից: Հնարավոր է խմբագրել:

ՀՎՀՀ

Հարկ վճարողի հաշվառման համարը: Ավտոմատ առաջարկվում է համակարգի դրույթներից: Հնարավոր է խմբագրել:

Դեբետ բանկ

Վճարողի բանկի անվանումը: Ավտոմատ ձևավորվում է համակարգի կողմից՝ Դեբետ հաշիվ.N դաշտի արժեքի հիման վրա:

Դեբետ հաշիվ.N

Վճարողի հաշվի համարը բանկում, որից պետք է կատարվի վճարումը: Ավտոմատ առաջարկվում է Տեղեկատուի Հաշիվներ էջից: Հնարավոր է խմբագրել:

Արժույթ

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ: Դաշտում ավտոմատ լրացվում է Դեբետ հաշիվ.N դաշտում լրացված հաշվարկային հաշվի արժույթը:

Գործընկեր

Այս դաշտում կարելի է լրացնել գործընկերոջ կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ գործընկերը գրանցված չէ` նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով avelacnel կոճակը: Գործընկերոջը խմբագրելու համար սեղմել xmbagrel կոճակը:

Ստացողի անվանումը

Ավտոմատ լրացվում է գործընկերոջ անվանումը: Հնարավոր է խմբագրել:

Ստացողի բանկ

Ստացողի բանկի անվանումը: Ավտոմատ ձևավորվում է համակարգի կողմից՝ Կրեդիտ հաշիվ.N դաշտի արժեքի հիման վրա:

Կրեդիտ հաշիվ.N

Ստացողի հաշվի համարը բանկում, հնարավոր է խմբագրել: Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել հաշիվը գործընկերներ տեղեկատուից: Այդ տեղեկատուից տող ընտրելու դեպքում ավտոմատ լրացվում են Ստացողի անվանում, Ստացողի բանկ և Վճարման նպատակ դաշտերը: Եթե ընտրված գործընկերն ունի մեկից ավելի հաշվարկային հաշիվներ, ապա համակարգը հնարավորություն է տալիս ընտրել հաշիվը գործընկերների հաշվարկային հաշիվներ տեղեկատուից:

Գումար արժ.

Վճարողի հաշվից դուրս գրվող գումարը` հաշվարկային հաշվի արժույթով:

Գումար դրամով

Գումար արժ. դաշտում լրացված գումարի դրամային համարժեքը:

Վճարման նպատակ

Վճարման նպատակը:

Գործառնություններ մասում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները: Ձևակերպման ամսաթիվ դաշտով տրվում է գործառնությունների ձևակերպման ամսաթիվը, որի սկզբնական արժեքը համընկնում է փաստաթղթի ստեղծման ամսաթվի հետ: Այն չի թույլատրվում լրացնել ավելի փոքր ամսաթվով: Տիպային գործողություն դաշտի միջոցով կարելի է ընտրել որևէ տիպային գործողություն համապատասխան տեղեկատուից: Այս դաշտը հասանելի է միայն այն դեպքում, երբ ոչ մի գործառնություն լրացված չէ: Թղթակցող հաշիվ դաշտում լրացվում է հաշվարկային հաշվի հետ դեբետում թղթակցող հաշվային պլանի հաշիվը։ Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել հաշիվը Հաշվային պլան տեղեկատուից:

Գործառնությունների համար նախատեսված են հետևյալ արագ հասանելի կոճակները.

Պատկեր

Նշանակություն

add16Fone

Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն:

copy16

Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները:

Trash-icon16

Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը:

Trash_icon_deleteAll

Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում գեներացնել գործառնությունները wand-icon կոճակը:

wand-icon

Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Գործառնության տողը ստեղծվում է փաստաթղթի Գործընկեր, Գումար արժ., Գումար դրամով, Թղթակցող հաշիվ դաշտերի ու Դեբետ հաշիվ.N դաշտում նշված հաշվարկային հաշվի արժեքի հիման վրա: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրվածlock_open_16-արգելվածlock_16) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին:

 

Վճարման հանձնարարագիր փաստաթուղթը գրանցվում է Հիշել save16Հիշել և փակել save_close16, Հիշել և նոր save_new16 կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր Draft16 կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:

 

Վճարման հանձնարարագիր փաստաթուղթ կարելի է ստեղծել անմիջապես Պահեստի մուտքի օրդերՍտացված ծառայություններ և ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթղթերի հիման վրա: Դա անելու համար պետք է փաստաթղթերի մատյանում կանգնել փաստաթղթի տողի վրա և կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանը: Արդյունքում բացվում է նոր Վճարման հանձնարարագիր փաստաթուղթ, որի հիմնական դաշտերը լրացված են հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով:

 

note Նշում

Վճարման հանձնարարագրերը կարելի է ներմուծել MS Excel-ի PayOrderGroupImport.xls ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 6\Import ):