Հաշվարկային հաշիվներ բանկում

Ուղղորդիչ:  Հաշվապահություն > Տեղեկատուներ >

Հաշվարկային հաշիվներ բանկում

Previous pageReturn to chapter overviewNext page

Բանկերում կազմակերպության կողմից բացված բոլոր հաշիվների տեղեկատուն է: Հաշվարկային հաշիվներ բանկում տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Հաշվարկային հաշիվ

Պարտադիր լրացվող դաշտ է: Այստեղ լրացվում է բանկում կազմակերպության կողմից բացված հաշվեհամարը: Այն կիրառվում է Վճարման հանձնարարագիր, Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթերը գրանցելիս: Այս դաշտը խմբագրման ենթակա չէ:

Անվանում

Պարտադիր լրացվող դաշտ է, որն իրենից ներկայացնում է տվյալ հաշվարկային հաշվի անվանումը:

Արժույթ

Նշվում է հաշվարկային հաշվի արժույթը: Այն օգտագործվում է Վճարման հանձնարարագիր փաստաթուղթը տպելիս և գործառնությունն ավտոմատ լրացնելիս:

Հաշիվ

Լրացվում է հաշվարկային հաշվին համապատասխանող հաշիվը հաշվային պլանում: Այն օգտագործվում է Վճարման հանձնարարագիր փաստաթղթում գործառնությունն ավտոմատ լրացնելիս:

Հիմնական

Նշվում է հաշվարկային հաշվի հիմնական լինելը: Կազմակերպության կողմից բացված հաշվարկային հաշիվներից միայն մեկը կարող է լինել հիմնական:

Փաստաթղթի hերթական համարը

Օգտագործվում է Վճարման հանձնարարագիր փաստաթղթում: Փաստաթղթի համարը լրացվում է հաշվարկային հաշվի համարին համապատասխան հերթական համարակալումով:

Էլ. սպասարկման միջոց

Լրացվում է բանկերի հետ հեռահար էլեկտրոնային սպասարկման միջոցի անվանումը`  ՀԾ-ԻնտերնետԲանկ կամ ՀԾ-ԿլիենտԲանկ:

 

Հաշվարկային հաշիվ ավելացնելիս կամ այն խմբագրելիս հաշվի է առնվում հետևյալ հանգամանքը. Հիմնական դաշտը նշված չլինելու դեպքում պարզապես գրանցվում է փոփոխությունը, հակառակ դեպքում, երբ այդ դաշտը նշված է, եթե տվյալ պահին կա որպես Հիմնական գրանցված որևէ այլ հաշվարկային հաշիվ, ապա նրանից հանվում է այդ հայտանիշը, հետո նոր գրանցվում է փոփոխությունը: