Դրամարկղեր

Ուղղորդիչ:  Հաշվապահություն > Տեղեկատուներ >

Դրամարկղեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Դրամարկղեր տեղեկատուն կիրառվում է ըստ դրամարկղերի անալիտիկ հաշվառում վարելու և ՀԴՄ կտրոն տպելու համար: Այն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Պարտադիր լրացվող դաշտ է, իրենից ներկայացնում է դրամարկղի կոդը: Այս դաշտը խմբագրման ենթակա չէ:

Անվանում

Պարտադիր լրացվող դաշտ է, հանդիսանում է դրամարկղի անվանումը:

Արժույթ

Նշվում է դրամարկղի արժույթը:

Հաշիվ

Դրամարկղի հաշվառման հաշիվն է, կարելի է ընտրել կից բացվող հաշվային պլանից: Այն օգտագործվում է դրամարկղային փաստաթղթերում գործառնությունն ավտոմատ գեներացնելիս:

Հիմնական

Նշվում է դրամարկղի հիմնական լինելը: Դրամարկղերից միայն մեկը կարող է լինել հիմնական:

ԴՄՕ-ի հերթական համար

Դրամարկղի մուտքի օրդեր փաստաթուղթը ստեղծվում է ընտրված դրամարկղին համապատասխան հերթական համարակալումով:

ԴԵՕ-ի հերթական համար

Դրամարկղի ելքի օրդեր փաստաթուղթը ստեղծվում է ընտրված դրամարկղին համապատասխան հերթական համարակալումով:

ՀԴՄ գրանցման N

Նշվում է հարկային մարմնում ՀԴՄ սարքի գրանցման համարը:

IP հասցե

ՀԴՄ-ի IP հասցեն է, որի միջոցով համակարգը միանալու է ՀԴՄ-ին:

Պորտ

ՀԴՄ-ի պորտի համարն է, որի միջոցով համակարգը միանալու է ՀԴՄ-ին: Պորտի համարը մուտքագրվում է ՀԴՄ-ի ստեղնաշարից:

Գաղտնաբառ

Գաղտնաբառ, որի միջոցով համակարգը միանալու է ՀԴՄ-ին:

ԱԱՀ-ով հարկվող ՀԴՄ բաժին

Նշվում է օպերատորին կցված բաժինը, որը հարկվում է ԱԱՀ-ով:

ԱԱՀ-ով չհարկվող ՀԴՄ բաժին

Նշվում է օպերատորին կցված բաժինը, որը չի հարկվում ԱԱՀ-ով:

ՀԴՄ տպման ռեժիմ

Նշվում է ՀԴՄ-ի տպման ռեժիմը:

 

Դրամարկղ ավելացնելիս կամ այն խմբագրելիս հաշվի է առնվում հետևյալ հանգամանքը. Հիմնական դաշտը նշված չլինելու դեպքում պարզապես գրանցվում է փոփոխությունը, իսկ հակառակ դեպքում, երբ ցանկում կա որպես Հիմնական գրանցված որևէ դրամարկղ, ապա դրանից հանվում է այդ հայտանիշը, այնուհետև գրանցվում փոփոխությունը: