Դրամարկղի ելքի օրդեր

Ուղղորդիչ:  Հաշվապահություն > Փաստաթղթեր >

Դրամարկղի ելքի օրդեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Դրամարկղի ելքի օրդեր փաստաթուղթը նախատեսված է դրամարկղից ելքերը ձևակերպելու համար։

Փաստաթղթի տեսքը հետևյալն է.

Accounting.Documents.CashOut

Դաշտ

Նշանակություն

Դրամարկղ

Լրացվում է այն դրամարկղը, որտեղից ելքագրվում են դրամական միջոցները:

Ամսաթիվ

Դրամարկղի ելքի օրդերի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Դրամարկղի ելքի օրդերի հերթական համարը: Այն լրացվում է Դրամարկղ դաշտում լրացված դրամարկղի համարակալմանը համապատասխան: Դա առաջարկվում է նաև` սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը:

Թղթակցող հաշիվ

Դրամարկղի հաշվի հետ թղթակցող հաշվային պլանի հաշիվը։ Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել հաշիվը Հաշվային պլան տեղեկատուից:

Անալիտիկ հաշիվ

Դրամարկղի հաշվի հետ թղթակցող անալիտիկ հաշիվը։

Արժույթ

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ: Դաշտում ավտոմատ լրացվում է Դրամարկղ դաշտում լրացված դրամարկղի արժույթը:

Գումար արժույթով

Դրամարկղից ելքագրվող գումարը` լրացված դրամարկղի արժույթով: Դաշտին կից գտնվող copy կոճակի վրա աջ կտտոցով բացվող Պատճենել հրամանով կարելի է պատճենել արժույթով գումարը բառերով:

Գումար ԱԴՄ-ով

Գումար արժույթով դաշտում լրացված գումարի դրամային համարժեքը:  Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, երբ Գումար արժույթով դաշտը դրամային է: Դաշտին կից գտնվող copy կոճակի վրա աջ կտտոցով բացվող Պատճենել հրամանով կարելի է պատճենել -ԱԴՄ-ով գումարը բառերով:

Գործընկեր

Լրացվում է գործընկերոջ կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ մատակարարը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով avelacnel կոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել xmbagrel կոճակը:

Ստացող

Գումարը ստացողի անվանումը։ Եթե Գործընկեր դաշտի արժեքը լրացված է, համակարգն ավտոմատ լրացնում է այդ գործընկերոջ անվանումն այս դաշտում: Դաշտին կցված է նաև Արտահայտություններ տեղեկատուն:

Նպատակ նշ. ծածկագիր

Նպատակային նշանակության ծածկագիր։

Հիմքը

Գումարի ելքագրման հիմքը։ Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել հիմքը Արտահայտություններ տեղեկատուից:

Հավելված

Թվարկվում են դրամարկղի ելքի օրդերին կից փաստաթղթերը։ Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել դրանք Արտահայտություններ տեղեկատուից:

Այլ տեղեկություններ

Լրացվում են վճարման հետ կապված այլ տեղեկություններ, օրինակ` ստացողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները։

Ղեկավար

Հիմնարկի ղեկավարի անուն, ազգանունը։ Ավտոմատ լրացվում է դրույթներից:

Գլխավոր հաշվապահ

Գլխավոր հաշվապահի անուն,ազգանունը։ Ավտոմատ լրացվում է դրույթներից:

Տրամադրեց գանձապահ

Գանձապահի անուն, ազգանունը։ Ավտոմատ լրացվում է դրույթներից:

 

Գործառնություններ մասում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները: Այստեղ նախատեսված են հետևյալ արագ հասանելի կոճակները.

Պատկեր

Նշանակություն

add16Fone

Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն:

copy16

Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները:

Trash-icon16

Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը:

Trash_icon_deleteAll

Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո հասանելի է դառնում նյութական արժեքների ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները wand-icon կոճակը:

wand-icon

Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Գործառնության տողը ստեղծվում է փաստաթղթի Թղթակցող հաշիվ, Գործընկեր, Գումար և Հիմք դաշտերի և ընտրված դրամարկղի Հաշիվ դաշտի արժեքի հիման վրա, վերջինս նշվում է Դրամարկղեր տեղեկատուում: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված lock_open_16-արգելված lock_16) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին:

Տիպային գործողություն դաշտի միջոցով կարելի է ընտրել որևէ տիպային գործողություն համապատասխան տեղեկատուից: Այս դաշտը հասանելի է միայն այն դեպքում, երբ ոչ մի գործառնություն լրացված չէ:

Փաստաթուղթը գրանցվում է Հիշել save16, Հիշել և փակել save_close16, Հիշել և նոր save_new16 կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր Draft16 կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:

 

note Նշում

Դրամարկղի ելքի օրդերը կարելի է ներմուծել MS Excel-ի CashOutGroupImport.xls ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 6\Import ):

Տես ավելին`

Գործառնություն գրանցելիս կամ հեռացնելիս կարմրում է հաշվի մնացորդը