Դրամարկղի մուտքի օրդեր փաստաթուղթը նախատեսված է դրամարկղի մուտքերը ձևակերպելու համար։

Փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

Accounting.Documents.CashIn

Դաշտ

Նշանակություն

Դրամարկղ

Լրացվում է այն դրամարկղը, որտեղ մուտքագրվում են դրամական միջոցները:

Ամսաթիվ

Դրամարկղի մուտքի օրդերի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Դրամարկղի մուտքի օրդերի հերթական համարը: Այն լրացվում է Դրամարկղ դաշտում լրացված դրամարկղի համարակալմանը համապատասխան: Այն առաջարկվում է նաև` սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը:

ՀԴՄ կտրոնի N

Լրացվում է Կանխավճարի ՀԴՄ կտրոնի համարը: Խմբագրման ենթակա չէ:
Կանխավճարի ՀԴՄ կտրոնը տպվում է դաշտին կից Sales_Documents_PosSale կոճակը սեղմելու դեպքում:

Թղթակցող հաշիվ

Դրամարկղի հաշվի հետ թղթակցող հաշվային պլանի հաշիվը։ Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել հաշիվը Հաշվային պլան տեղեկատուից:

Արժույթ

Դաշտում ավտոմատ լրացվում է Դրամարկղ դաշտում լրացված դրամարկղի արժույթը: Այս դաշտը խմբագրման ենթակա չէ:

Գումար արժույթով

Դրամարկղ մուտքագրվող գումարը` լրացված դրամարկղի արժույթով: Դաշտին կից գտնվող copy կոճակի վրա աջ կտտոցով բացվող Պատճենել հրամանով կարելի է պատճենել արժույթով գումարը բառերով:

Գումար ԱԴՄ-ով

Գումար արժույթով դաշտում լրացված գումարի դրամային համարժեքը: Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, երբ Գումար արժույթով դաշտը դրամային է: Դաշտին կից գտնվող copy կոճակի վրա աջ կտտոցով բացվող Պատճենել հրամանով կարելի է պատճենել ԱԴՄ-ով գումարը բառերով:

Գործընկեր

Լրացվում է գործընկերոջ կոդը:  Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ մատակարարը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով avelacnel կոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել xmbagrel կոճակը:

Ստացված է

Նշվում է, թե որտեղից է ստացվել գումարը: Եթե Գործընկեր դաշտի արժեքը լրացված է, համակարգն ավտոմատ լրացնում է այդ գործընկերոջ անվանումն այս դաշտում: Դաշտին կցված է նաև Արտահայտություններ տեղեկատուն:

Հիմքը

Վճարման նպատակը։ Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել Արտահայտություններ տեղեկատուից:

Կցվում են

Թվարկվում են դրամարկղի մուտքի օրդերին կից փաստաթղթերը։ Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել Արտահայտություններ տեղեկատուից:

Գլխավոր հաշվապահ

Գլխավոր հաշվապահի անուն, ազգանունը։ Ավտոմատ լրացվում է համակարգի դրույթներից:

Գանձապահ

Գանձապահի անուն, ազգանունը։ Ավտոմատ լրացվում է համակարգի դրույթներից:

 

Գործառնություններ մասում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները: Այստեղ նախատեսված են հետևյալ արագ հասանելի կոճակները.

Պատկեր

Նշանակություն

add16Fone

Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն:

copy16

Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները:

Trash-icon16

Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը:

Trash_icon_deleteAll

Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո հասանելի է դառնում նյութական արժեքների ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները wand-icon կոճակը:

wand-icon

Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Գործառնության տողը ստեղծվում է փաստաթղթի Թղթակցող հաշիվ, Գործընկեր, Գումար և Հիմք դաշտերի և ընտրված դրամարկղի Հաշիվ դաշտի արժեքի հիման վրա, վերջինս նշվում է Դրամարկղեր տեղեկատուում: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրվածlock_open_16-արգելվածlock_16) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին:

Տիպային գործողություն դաշտի միջոցով կարելի է ընտրել որևէ տիպային գործողություն համապատասխան տեղեկատուից: Այս դաշտը հասանելի է միայն այն դեպքում, երբ ոչ մի գործառնություն լրացված չէ:

Փաստաթուղթը գրանցվում է Հիշել save16, Հիշել և փակել save_close16, Հիշել և նոր save_new16 կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր Draft16 կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:

 

Դրամարկղի մուտքի օրդերը կարելի է գրանցել նաև Հաշիվ-ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերի հիման վրա: Դրա համար պետք է փաստաթղթերի մատյանում գտնել անհրաժեշտ փաստաթուղթը և նրա կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանը: Ստեղծվող Դրամարկղի մուտքի օրդերում ավտոմատ կլրացվեն հիմք-փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքները:

 

note Նշում

Դրամարկղի մուտքի օրդերը կարելի է ներմուծել MS Excel-ի CashInGroupImport.xls ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 6\Import ):

Տես ավելին`

Գործառնություն գրանցելիս կամ հեռացնելիս կարմրում է հաշվի մնացորդը