Տեղափոխման փաստաթղթերի մատյան

Ուղղորդիչ:  Պահեստ > Մատյաններ >

Տեղափոխման փաստաթղթերի մատյան

Previous pageReturn to chapter overviewNext page

Մատյանում արտապատկերվում են տեղափոխման փաստաթղթերը: Այս մատյանի դիալոգ պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը:

Տեսակ

Այս մատյանում երևում են Ապրանքների տեղաշարժ և Ապրանքների տեղաշարժի պատվեր փաստաթղթերը: Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել անհրաժեշտ փաստաթղթերի տեսակները:

Վիճակ

Փաստաթղթի վիճակը: Ընդունում է 0 - Գրանցված կամ սևագիր, 1 - Սևագիր, 2 - Գրանցված, 3 - Հեռացված արժեքները։ Դատարկ լինելու դեպքում կընդգրկվեն բոլոր վիճակներում գտնվող փաստաթղթերը։

Հեղինակ

Մատյանում կընդգրկվեն միայն նշված Հեղինակի փաստաթղթերը: Դաշտը դատարկ լինելու դեպքում կընդգրկվեն բոլոր հեղինակների փաստաթղթերը:

note Նշում: Եթե Օգտագործողը Ադմինիստրատորի իրավասություն չունի և նրա փաստաթղթերի դրույթներում նշված է Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը, ապա մատյանի դիալոգ պատուհանում Հեղինակ դաշտը խմբագրվող չէ և մատյանում կցուցադրվեն միայն տվյալ Օգտագործողի կողմից ստեղծված փաստաթղթերը:

Մատյանի սյուները պարունակում են փաստաթղթի հետևյալ դաշտերի տվյալները.

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Ստեղծման ամսաթիվը:

Փաստաթղթի N

Հերթական համարը:

Սերիա և համար

Հարկային մարմնի կողմից ստացված սերիա-համարը: Այս դաշտը կարելի է լրացնել ձեռքով կամ ավտոմատ` օգտվելով Տեղափոխման փաստաթղթերի սերիա-համարների վերագրում գործողությունից:

Գումար

Հիմնական գումարը:

Վիճակ

Փաստաթղթի վիճակը: Փաստաթուղթը կարող է գտնվել Սևագիր, Գրանցված կամ հեռացված վիճակներում: Ի տարբերություն Գրանցված վիճակի, Սևագիր վիճակում փաստաթուղթը չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ և այն ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու համար: Փաստաթղթերի վիճակը կարելի է փոխել խմբագրման ժամանակ:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ:

Դուրս գրման ա/թ

Փաստաթղթի դուրս գրման ամսաթիվը:

Օգտագործող

Օգտագործողի անունը: Նշվում է այն օգտագործողի անունը, ով վերջինն է աշխատել (գրանցել կամ խմբագրել) տվյալ փաստաթղթի հետ:

Վերջին փոփոխություն

Փաստաթղթի վերջին խմբագրման ամսաթիվը և ժամը:

Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.

Ավելացնելավելացնել նոր փաստաթուղթ:

Խմբագրելխմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնելհեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծվում է նոր նմանատիպ փաստաթուղթ` լրացված ընթացիկ փաստաթղթի տվյալներով:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից, որ համակարգչից և երբ են կատարվել փոփոխությունները:

Դարձնել սևագիր. հաշվառումից հեռացվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողություններն, իսկ փաստաթուղթը հիշվում է Սևագիր վիճակում:

Կապակցված փաստաթղթեր. բերվում են ընթացիկ տողի փաստաթղթի հիման վրա ստեղծված փաստաթղթերը:

Հաշվետվություններ. այս հրամանի միջոցով կարելի է տեսնել ընթացիկ տողի փաստաթղթի ազդեցությունը մի շարք հաշվետվությունների վրա:

Ստեղծել փաստաթղթի հիման վրա... համակարգն ունի հնարավորություն` տեղափոխել տվյալները մի տեսակի փաստաթղթից մեկ այլ տեսակի փաստաթղթի մեջ: Օրինակ, կարելի է ստեղծել Բանկի մուտք փաստաթուղթ` տեղափոխելով ավելի շուտ գրանցված վաճառքի փաստաթղթի տվյալները:

Գրանցված փաստաթղթի հիման վրա նոր փաստաթուղթ մուտքագրելու համար պետք է բացել փաստաթղթերի մատյանը, որում գտնվում են անհրաժեշտ տեսակի փաստաթղթերը և կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա… հրամանը: Եթե տվյալ տեսակի փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել մեկից ավելի տեսակի փաստաթղթեր, ապա Էկրանին կհայտնվի փաստաթղթի տեսակն ընտրելու ցուցակ: Ցուցակից անհրաժեշտ է ընտրել նոր մուտքագրվող փաստաթղթի տեսակը, որի արդյունքում կբացվի նոր մուտքագրվող փաստաթղթի պատուհանը և նրա մեջ կպատճենվեն անհրաժեշտ տվյալները հիմք-փաստաթղթից: Նոր մուտքագրվող փաստաթղթի բոլոր տվյալները ենթակա են խմբագրման:

Տեղաշարժի փաստաթղթերի արտահանում e-Invoicing բացվում է դիալոգ պատուհան, որտեղ Արտահանել դաշտում 1. e-Invoicing (ուղիղ կապ նոր վեբ տարբերակով) նշելու դեպքում Տեղափոխման փաստաթղթերն արտահանվում են անմիջապես e-Invoicing համակարգ, 2. e-Invoicing (ուղիղ կապ) նշելու դեպքում Տեղափոխման փաստաթղթերն արտահանվում են նախկին e-Invoicing համակարգ, 3. e-Invoicing (XML ֆայլ) նշելու դեպքում փաստաթղթերն արտահանվում են XML ֆորմատով, որն այնուհետև կարող է ներմուծվել հարկային մարմնի e-Invoicing ծրագիր:

Սերիա-համարը վերագրել փաստաթղթի համարին. e-Invoicing համակարգի միջոցով (էլեկտրոնային եղանակով) դուրս գրված հաշիվների սերիա-համարները վերագրվում են համապատասխան տեղաշարժի փաստաթղթերին:

Մատյանի վերնագիրը պարունակում է հաշվետու ժամանակահատվածը: Ցանկացած պահի թարմացնել CTRL+R սեղմելով` կստանաք նոր, թարմացված մատյանն ըստ այդ ժամանակահատվածի: