Տպում

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր > Աղյուսակ >

Տպում

Previous pageReturn to chapter overviewNext page

Բացել/Փակել թաքցված տեքստը

Տպելու ձևը (նախատեսքը)

Աղյուսակի տպելու ձևը դիտելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տպել խմբի Դիտել տպելու ձևը UI.PrintPreview.GridButton կոճակը կամ SHIFT+F5 ստեղների համադրությունը:

 

UI.Grid.PrintPreviewButton

 

Տպելու ձևի պատուհանի հետ աշխատանքը նկարագրված է Տպելու ձևը (նախատեսքը) բաժնում:  

 

UI.Table.PrintPreview

 

Տպել դիալոգ պատուհանի միջոցով

Աղյուսակը տպելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տպել խմբի Տպել անմիջապես UI.Grid.QuickPrintButton կոճակը կամ CTRL+P ստեղների համադրությունը:

 

UI.Grid.QuickPrint

 

Կբացվի Print դիալոգ պատուհանը:

 

UI.PrintPreview.PrintDialog                

 

Կարգավորեք տպման համար անհրաժեշտ դրույթները և սեղմեք Print կոճակը:

 

Տպելու դրույթների կարգավորում

Համակարգում յուրաքանչյուր աղյուսակի համար հնարավոր է սահմանել տպման իր պարամետրերը: Սկզբից առաջարկվում են համակարգի դրույթներում (Դրույթներ -> Տպելու դրույթներ) մուտքագրված արժեքները:

Աղյուսակի տպման ձևը կարգավորելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տպել խմբի Տպելու դրույթներ UI.Grid.Parameters.PrintOptionsButton կոճակը:

 

UI.Grid.PrintOptionsRibbon

 

Կբացվի Տպելու դրույթներ դիալոգ պատուհանը:

 

UI.Table.PrintOptions

 

Այստեղ կարելի է կարգավորել հետևյալ դրույթները.

փոխել էջի ուղղվածություննը (Երկայնքով կամ Լայնքով)

փոխել լուսանցքները,

տպել համակարգչի ընթացիկ ամսաթիվը,

տպել էջերի համարները,

տեղավորել աղյուսակը մեկ էջի լայնքով,

հաշվի առնել էջերի ընդհատումները Էջերի ընդհատումները օգտագործվում է մեկ պատուհանում մեկից ավելի աղյուսակների դեպքում: Օրինակ` մեկ պատուհանում մեկից ավելի T-հաշիվների դեպքում, յուրաքանչյուր T-հաշվի վերջում տեղադրվում է էջի ընդհատում: Տպելու ձևում այդ կետից սկսվում է հաջորդ էջը:
:

 

Կարգավորեք տպման համար անհրաժեշտ դրույթները և սեղմեք Կատարել կոճակը: