Պարամետրեր
Պարամետրերի մուտքագրում
Որոշ աղյուսակներում թույլ է տրվում կարգավորել ցուցադրվող տեղեկությունը պարամետրերի միջոցով: Մինչև ցուցադրելը գալիս է դիալոգ պատուհան, որում մուտքագրվում են պարամետրերի արժեքները:
Որպես օրինակ դիտարկենք Ապրանքի քարտը: Դիալոգ պատուհանում թույլ է տրվում ընտրել ժամանակահատվածը, պահեստը, խումբը, ապրանքը և այլն: Կախված ընտրված արժեքներից` քարտում կներառվի համապատասխան տեղեկատվություն:
Պարամետրերը խմբագրելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տվյալներ խմբի Փոխել պարամետրերը
կոճակը կամ CTRL+G ստեղների համադրությունը:

Դիալոգ պատուհանում պարամետրերի փոփոխությունը հաստատելու համար սեղմեք Կատարել կոճակը:
Պարամետրերի ցուցադրում
Պարամետրերը ցուցադրելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Տվյալներ ներդիրի Տեսք խմբի Դիտել պարամետրերը
կոճակը:

Կոճակը սեղմելիս պատուհանի ներքևում կցուցադրվի պարամետրերի բաժինը:

Բաժինը փակելու համար կրկին սեղմեք Դիտել պարամետրերը
կոճակը կամ վերևի աջ անկյունում գտնվող խաչը: