Օգնություն ներդիրի հրամաններն առանձնացված են Հայկական Ծրագրերը Online, Հեռահար սպասարկում և Օգնություն խմբերում:
•Հայկական Ծրագրերի Web էջը հրամանի միջոցով կարող եք տեղափոխվել Հայկական Ծրագրերի պաշտոնական կայք:
•Ուսումնական հոլովակներ հրամանի միջոցով կարող եք տեղափոխվել Հայկական Ծրագրերի պաշտոնական Youtube-յան ալիք:
•Ստուգել թարմացումներ հրամանը նախատեսված է ծրագրի թարմացման համար: Եթե ունեք հասանելի թարմացումներ, կարող եք սեղմել բեռնել կոճակի վրա, և 100 տոկոս բեռնումից հետո սեղմել տեղադրել կոճակը: Թարմացումն իրականացնելիս Excel-ի ֆայլերը պետք է փակ լինեն և ծրագիրը պետք է բացված լինի մեկ օրինակից:
•Ստուգել b2b.armsoft կապը հրամանը նախատեսված է ծրագրի աշխատանքի հետ կապված հասցեների հետ հասանելիությունը ստուգելու համար:
Հասցե |
Նշանակություն |
Պատասխանատու է տարբերակի թարմացման համար: |
|
Պատասխանատու է WCF ծառայությունների համար: |
|
Պատասխանատու է REST ծառայությունների համար: |
|
Պատասխանատու է ամպային ծառայությունների համար: |
|
Պատասխանատու է եզրային ծառայությունների համար: |
|
Պատասխանատու է օգտագործողի նույնականացման համար: |
|
93.94.223.178 |
ՀԾ ամպային սերվերների հասցեն է: |
•Հեռահար սպասարկում խմբից կարող եք բացել հեռահար միացման համար անհրաժեշտ ծրագրերը` TeamViewer կամ AnyDesk, ինչպես նաև միանալ Հայկական Ծրագրերի պաշտոնական Telegram խմբին, որը նախատեսված է ՀԾ ամպային լուծումների հետ կապված նորությունների և տեխնիկական հրատապ խնդիրների արձանագրման և լուծման համար:
•Գրանցել Excel-ի Add-in-ները հրամանի միջոցով կարող եք գրանցել Excel-ի գործիքը, որը պատասխանատու է ծրագրի հետ կապի համար: Այս հրամանը աշխատեցնելու համար ծրագիրը պետք է բացել Windows-ի ադմինի իրավասությամբ:
•Ներմուծման ֆայլեր հրամանի միջոցով կարող եք բացել ծրագրի ներմուծման Excel ֆայլերի պանակը:
•Օգնություն հրամանի միջոցով կարող եք բացել համակարգի օգտագործողի ձեռնարկը:
•ՀԾ-Առևտուր համակարգի մասին հրամանի միջոցով բացվում է պատուհան, որում երևում են համակագրի տարբերակի, բանալու մասին ինֆորմացիա: