Ժապավեն

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր >

Ժապավեն

Previous pageReturn to chapter overviewNext page

Բացել/Փակել թաքցված տեքստը

UI.Ribbon

Ժապավենը պարունակում է կոճակներ և ներդիրներ, որոնք թույլ են տալիս կատարել համակարգի տարբեր հրամաններ: Եթե դուք օգտագործում եք Office 2010 կամ ավելի բարձր տարբերակ, ապա դուք առնչվել եք Ժապավենի հետ, քանի որ այն առկա է Office-ի ծրագրերում:

Ժապավենի կոճակները և էջերը դինամիկ թարմացվում են, կախված նրանից, թե օգտագործողը համակարգում որտեղ է գտնվում  և ինչ գործողություն է անում:

Ժապավենի կիրառության նպատակն է պատկերել հաճախակի կիրառվող հրամաններ և խնայել ժամանակ` ավելորդ կտոցներից  խուսափելով:

Հաճախ օգտագործվող հրամաններ

Հաճախ օգտագործվող հրամանները սովորաբար ցուցադրվում են ժապավենից վերև գտնվող Արագ հասանելիության վահանակում:

UI.RibbonQuickAccess

Ժապավենի հրամանն Արագ հասանելիության վահանակին ավելացնելու համար, աջ կտտոցով բացվող ցանկից ընտրեք Ավելացնել արագ հասանելիության վահանակին հրամանը:

UI.Ribbon.AddToQuickAccess

Արագ հասանելիության վահանակից հրամանը հեռացնելու համար աջ կտտոցով բացվող ցանկից ընտրեք Հեռացնել արագ հասանելիության վահանակից հրամանը:

UI.Ribbon.RemoveFroQuickAccess

Ժապավենի նվազեցում

Ժապավենը նվազեցնելու (թաքցվում են ժապավենի հրամանները, բայց ներդիրների անուները մնում են տեսանելի) համար աջ կտտոցով ընտրեք կամայական հրաման և բացվող ցանկից ընտրեք Նվազեցնել ժապավենը հրամանը:

UI.Ribbon.MinimizeContext

Ժապավենը վերականգնելու համար աջ կտտոցով ընտրեք ժապավենի կամայական հրաման կամ էջ և ապանշեք Նվազեցնել ժապավենը տողը:

UI.Ribbon.RestoreContext

 

UI.Ribbon.MinimizeButton

Դուք կարող եք նվազեցնել կամ վերականգնել ժապավենը` կրկնակի կտտացնելով Էջագլխի վրա կամ սեղմելով աջ անկյունում գտնվող կոճակը:

 

Ժապավենի հրամանների կանչ

Ժապավենի հրամանը կարելի կանչել մկնիկով կամ ստեղնաշարից: Ժապավենի յուրաքանչյուր ներդիրը և հրամանը կապված է որոշակի ստեղների հետ: Ստեղների արժեքները կարելի է տեսնել սեղմելով ALT կամ F10: Դրանք կհայտնվեն ներդիրների և հրամանների վերևում:

UI.Ribbon.ShortcutTab

Հղումը կարող է պարունակել մեկ, երկու կամ երեք նիշ: Երկու կամ երեք նիշի դեպքում հրամանին կարելի է դիմել` հաջորդաբար սեղմելով նշված ստեղները: