Հաշվետվության տեսք

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր > Ցուցակ >

Հաշվետվության տեսք

Previous pageReturn to chapter overviewNext page

Ցուցակի տողերի դասավորությունը, խմբավորումը, ֆիլտրերը, ցուցադրվող սյուները պահպանելով կարելի է ձևավորել հաշվետվության տեսք, պահպանել այն և օգտագործել հետագայում: Հաշվետվության տեսքերի ձևավորելուց հետո պահպանման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

•Ժապավենի Տվյալներ ներդիրից ընտրել Հաշվետվության տեսք հրամանի Հիշել կետը.

 

UI.Grid.SavedViews1

 

•Լրացնել հաշվետվության տեսքի անվանումը.

 

UI.Grid.SavedViews3

 

•Սեղմել Կատարել կոճակը:

 

Արդեն հիշված հաշվետվության տեսքը ընտրելու համար.

• Ժապավենի Տվյալներ ներդիրից ընտրել Հաշվետվության տեսք հրամանի Բեռնել կետը.

 

UI.Grid.SavedViews4

•կամ Արագ հասանելիության վահանակի Բեռնել հրամանը.

 

UI.Grid.SavedViews5

•Բացված դիալոգ պատուհանից ընտրել հիշված տեսքը,

•Սեղմել Կատարել կոճակը:

Հաշվետվության նախնական տեսքին վերադառնալու համար հարկավոր է Արագ ահասանելիության վահանակից կամ Ժապավենի Տվյալներ ներդիրի Հաշվետվության տեսք հրամանից ընտրել Սկզբնական տեսք կետը:

Նախապես հիշված հաշվետվության տեսքերը կարելի է խմբագրել Ժապավենի Տվյալներ ներդիրից ընտրելով Հաշվետվության տեսք հրամանի Խմբագրել կետը.

 

UI.Grid.SavedViews6