Աշխատանք ցուցակ տիպի դաշտերի հետ

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր > Մուտքագրման դաշտեր >

Աշխատանք ցուցակ տիպի դաշտերի հետ

Previous pageReturn to chapter overviewNext page

Բացել/Փակել թաքցված տեքստը

Ցուցակ տիպի դաշտերը ծառայում են կցված ցուցակի նշված սյան արժենքներն ընդունելու համար: Այն կիրառվում է երկու առարկաների միջև կապ ստեղծելու համար, օրինակ` փաստաթղթի և գործընկերների ցուցակի:

Արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից, ընտրել կցված ցուցակից կամ պատճենել փոխանակման բուֆերից (windows clipboard- հիշողության տիրույթ է, որը օգտագործվում է տվյալների ժամանակավոր պահպանման համար: Այն կարող է օգտագործվել աշխատող մի քանի կիրառական ծրագրերի կողմից համատեղ):

Ընտրման համար նախատեսված ցուցակը կարող է պարունակել մեկից ավելի սյուներ, սակայն դաշտը կապվում է սյուներից մեկի հետ: Սովորաբար դա ցուցակի առաջին սյունն է, օրինակ` Կոդ, Տեսակ և այլն:

Համակարգում թույլ չի տրվում մուտքագրել ցուցակում գոյություն չունեցող արժեք: Այս դեպքերում հայտնվում է նշանը, որը զգուշացնում է սխալ արժեքի մասին:

UI.DataEditors.Lookup.Error

Դաշտում մուտքագրված արժեքը ջնջելու համար օգտագործվում են DELETE կամ BACKSPACE ստեղները:

Սովորաբար դաշտի աջ կողքից ցուցադրվում է ընտրված տողը բնութագրող երկրորդ արժեքը, օրինակ` Անվանումը:

Ցուցակներն արագ ձևավորելու համար, դաշտի աջ մասում կարող են ցուցադրվել տողն ավելացնելու և ընտրված տողը խմբագրելու կոճակները: Տողը կարելի է ավելացնել սեղմելով UI.DataEditors.Lookup.Add կոճակը կամ CTRL+N ստեղների համադրությունը, իսկ ընտրված տողը խմբագրելու համար` UI.DataEditors.Lookup.Edit կոճակը կամ CTRL+E ստեղների համադրությունը:

UI.DataEditors.Lookup

 

Բացել ցուցակը

Ցուցակը բացելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ կետերից որևէ մեկը.

սեղմել աջ մասում գտնվող Սլաք ներքև (UI.Grid.Sort button1) կոճակը

սեղմել F4 կամ PAGEDOWN ստեղնը

սեղմել CTRL+Սլաք ներքև ստեղների համադրությունը:

Ցուցակը կարելի է փակել սեղմելով ESC ստեղնը կամ վերնագրի աջ անկյունում գտնվող UI.DataEditors.Lookup.CloseWindows կոճակով.

 

Ցուցակից ընտրություն

Ցուցակից անհրաժեշտ տողը կարելի է ընտրել մկնիկի կրկնակի կտտոցով կամ ENTER ստեղնով:

 

Ցուցակում արագ փնտրում 

Անհրաժեշտ տողն արագ գտնելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը.

բացել ցուցակը և Այս կոնտեքստում ընտրել սյունը նշանակում է սյան որևէ բջիջ դարձնել ընթացիկ: Բջիջը կարելի է ընտրել մկնիկով կամ ստեղնաշարից սլաքների միջոցով: ընտրել սյունը որով կատարվելու է որոնումը,

ստեղնաշարից մուտքագրել փնտրվող արժեքը Առաջին ստեղնը սեղմելիս, համապատասխան սիմվոլը մուտքագրվում է ֆիլտրամ տողի ընթացիկ սյունում և կատարում է տողերի ֆիլտրում: Հաջորդ սիմվոլը մուտքագրելիս այն աջից կցվում է մուտքագրված տեքստին: ֆիլտրում են այն տողերը, որոնց առաջին սիմվոլները համընկնում են մուտքագրվածի արժեքի հետ: Եթե ցուցակում ոչ մի տող չի սկսվում մուտքագրված արժեքով, ապա ցուցակը կգա դատարկ:
Մուտքագրված արժեքը պարունակող տողերը ֆիլտրելու համար անհրաժեշտ է սկզբից մուտքագրել տոկոսի նշանը '%':
,
Մուտքագրված արժեքը կարելի է ջնջել DELETE կամ BACKSPACE ստեղների միջոցով:

ֆիլտրված տողերից մկնիկով կամ ստեղնաշարից սլաքների միջոցով ընտրել անհրաժեշտ տողը:

 

UI.DataEditor.Lookup.Filter

 

Տողն արագ գտնելու համար կարելի նախապես փնտրվող արժեքը մուտքագրել դաշտում և հետո բացել կից ցուցակը: Եթե ցուցակում կա մուտքագրված արժեքով սկսվող տողը, ապա այն կդառնա ընթացիկ: 

Աշխատանք ցուցակի հետ

Համակարգում ընձեռնված է ընտրման ցուցակի հետ աշխատանքի լայն հնարավորություններ: Ցուցակում տողերը դասավորելու և ֆիլտրելու, սյուները թաքցնելու, տեղափոխելու և չափը փոխելու միջոցների հետ կարելի է ծանոթանալ ձեռնարկի Ցուցակ բաժնում:

 

Բազմակի ընտրությամբ ցուցակ տիպի դաշտեր

Որոշ դեպքերում ցուցակ դաշտում կարելի է մուտքագրել մեկից ավելի արժեքներ` բաժանելով դրանք ստորակետներով: Ընտրման ցուցակում մեկ կամ մի քանի տողեր ընտրելու համար, պետք է կատարել նշումներ առաջին սյունում: Տողը կարելի է նշել մկնիկով կան սեղմելով SPACE ստեղնը:

 

UI.DataEditors.LookupMultiSelect