b2b.armsoft հարթակի Ապրանքների միասնական տեղեկատուն պարունակում է 100 000-ից ավելի մթերային, տնտեսական և դեղատան ապրանքների մասին տեղեկատվություն: b2b.armsoft հարթակից հնարավոր է խմբային եղանակով ներմուծել ապրանքների տվյալները ՀԾ-Առևտուր համակարգ: Ներմուծվում են հետևյալ տվյալները.
- Անվանում,
- Չափման միավոր,
- EAN ֆորմատով գծիկավոր կոդ,
- ԱԴԳՏ/ԱՏԳԱԱ դասակարգիչ,
- ԱԱՀ-ի հաշվառման ձև և այլն:
Տեղեկատուն սեղմելիս բացվող պատուհանում անհրաժեշտ է մուտքագրել ապրանքի անվանումը և սեղմել Կատարել:
Համակարգը կարտացոլի մուտքագրված անվանումը պարունակող ապրանքերի ցանկ, որտեղ կարելի է նշել ներմուծման ենթակա ապրանքների տողերը և սեղմել կոնտեքստային ցանկի Ներմուծել հրամանը: Բացվող պատուհանում անհրաժեշտ է ընտրել Ապրանքների խումբը:
Կատարել հրամանը սեղմելուց հետո ապրանքները կավելացվեն Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում: