Համակարգում հնարավորություն է տրված խանութների համար ապահովել Վաճառակետերի ավտոնոմ (off-line) աշխատանքը, այսինքն Վաճառակետից կարելի է սպասարկել հաճախորդներին Գլխամասի (կենտրոնական ՏՊ-ի) հետ ցանցային կապի բացակայության դեպքում: Գլխամասում կատարվում են վաճառվող ապրանքացանկի ձևավորումը, մատակարարներից գնումները, գների մուտքագրումը և զեղչային համակարգի կառավարումը, իսկ
Վաճառակետում կատարվում են միայն վաճառքների հետ կապված գործարքները: Գլխամասի և Վաճառակետերի միջև տվյալների փոխանակման գործընթացը ենթադրում է, որ տվյալների հետ աշխատանքները միարժեք բաժանված են:
Վաճառակետում առկա մի շարք տեղեկատուներ Գլխամասի տեղեկատուների հետ համապատասխանեցնելու համար նախատեսված է Տվյալների ներմուծում գործողությունը: Այս գործողությունով Վաճառակետում ավելացվում, խմբագրվում, ինչպես նաև հեռացվում են տեղեկատուները` Գլխամասի տեղեկատուների հետ համապատասխանեցնելու համար:
Ներմուծվող տեղեկատուների ցանկը հետևյալն է.
•Ապրանքների խմբեր
•Ապրանքներ և ծառայություններ
•Գծիկավոր կոդեր
•Ապրանքների չափման միավորներ
•Վաճառքի գներ
•Գործընկերների խմբեր
•Գործընկերներ
•Գործընկերների պայմանագրեր: