Տեղեկատուի խմբագրում

Ուղղորդիչ:  Աշխատանք տեղեկատուների հետ >

Տեղեկատուի խմբագրում

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուն խմբագրելու համար նախ պետք է Ուղղորդչի կամ Գլխավոր էջի Տեղեկատուներ ցանկից բացել համապատասխան տեղեկատուն: Նշելով տեղեկատուի անհրաժեշտ տողը` կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը.

Ժապավենից ընտրել Խմբագրել կոճակը:

 

Document.Edit

 

Կոնտեքստային ցանկից ընտրել Խմբագրել հրամանը:

Սեղմել CTRL+E ստեղների համադրությունը:

Ընթացիկ տողը խմբագրման համար կարելի է բացել նաև Enter ստեղնով կամ մկնիկի կրկնակի կտտոցով: Պատուհանի վերնագրում գրված (Խմբագրել) բառը հուշում է, որ կատարվում է փաստաթղթի խմբագրում:

 

Կոդի խմբագրում

 

Հիմնական տեղեկատուի կոդը խմբագրելու համար հարկավոր է.

կոնտեքստային ցանկից ընտրել Խմբագրել կոդը հրամանը,

մուտքագրել նոր կոդը,

սեղմել Կատարել կոճակը: