Գործընկերոջ տվյալների (վավերապայմանների) ավտոլրացում

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Գործընկերոջ տվյալների (վավերապայմանների) ավտոլրացում

Return to chapter overview

ՀԾ-Առևտուր 7 համակարգում կարելի է գործընկերների տվյալներն ավտոմատ լրացնել` նշելով միայն ՀՎՀՀ կամ Անվանումը: Այս հնարավորությունը թույլ է տալիս ստանալ գործընկերոջ վերաբերյալ արդիական տվյալներ և ավտոմատ լրացնել համակարգում: Ծառայությունն անվճար է, անհրաժեշտ է միայն ինտերնետ կապ:
Նոր ավելացվող գործընկերոջ տվյալների ավոտմատ լրացման համար տեղեկատուում անհրաժեշտ է լրացնել ՀՎՀՀ կամ Անվանում դաշտը, սեղմել դաշտին կից ampik կոճակը:

KBArticle.Autofill_Partners_data1

b2b.armsoft հարթակում տվյալ ՀՎՀՀ-ով կամ Անվանումով գրանցված տվյալների առկայության դեպքում դրանք ավտոմատ կլրացվեն գործընկերոջ տեղեկատուում: Կարող են լրացվել հետևյալ տվյալները.

ՀՎՀՀ

Անվանում

Լրիվ անվանում

Իրավաբանական հասցե

Գործունեության հասցե

Ղեկավարի Ա.Ա.Հ.

Ղեկավարի պաշտոն

Հաշվապահի Ա.Ա.Հ

Հաշվապահի պաշտոն

Հաշվարկային հաշիվներ:

 

KBArticle.Autofill_Partners_data2

Հնարավոր է տեղեկատուի տվյալները համեմատել b2b.armsoft հարթակի տվյալների հետ: Համեմատելու համար անհրաժեշտ է սեղմել ՀՎՀՀ դաշտին կից loope կոճակը:

 

KBArticle.Autofill_Partners_data3

 

KBArticle.Autofill_Partners_data4

 

b2b.armsoft հարթակի տվյալներով տեղեկատուն թարմացնելու համար անհրաժեշտ է սեղմել ՀՎՀՀ կամ Անվանում դաշտին կից ampik կոճակը:

b2b.armsoft հարթակի տվյալներում անճշտություններ կամ հին տվյալներ նկատելու դեպքում օգտագործողը կարող է ուղարկել տվյալների փոփոխման հայտ, որն ուսումնասիրելուց հետո հարթակում կկատարվեն անհրաժեշտ փոփոխությունները:

KBArticle.Autofill_Partners_data5