Էլ․ կշեռքների հետ աշխատանքի համար անհրաժեշտ կարգավորումները ՀԾ-Առևտուր համակարգում
Էլ. կշեռքների հետ աշխատանքն ավտոմատացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը:
• Նախապես անհրաժեշտ է ստուգել, որպեսզի Կշեռքի միջանկյալ ծրագրում և ՀԾ-Առևտուր համակարգի դրույթներում քաշային և հատային ապրանքների նախդիրները համապատասխանեն:

•Ապրանքներ և ծառայություններ տեղեկատում պետք է միացված լինի քաշային դրոշակը և որպես չափման միավոր ընտրված լինի համապատասխանաբար կգ կամ հատ։ Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում նշվող գծիկավոր կոդի երկարությունը պետք է լինի 5-7 նիշ։

ՀԾ-Առևտուր համակարգում PLU կոդը նշվում է Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի Այլ տվյալներ էջում: PLU կոդի կիրառումը հնարավություն է տալիս էլ ավելի արագ արտահանված ապրանքը նույնականացնել կշեռքում։

•Տվյալները էլ կշեռք կարելի է արտահանել Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի և Ապրանքների մնացորդներ հաշվետվության կոնտեքստային ցանկից:
•Էլ. կշեռք արտահանման պատուհանում անհրաժեշտ է նշել գնացուցակի ամսաթիվը և համապատասխան գնի տեսակը:

•Էլ․ կշեռք որպես ապրանքի անվանում կարելի է արտահանել ապրանքի տեղեկատուում նշված անվանումը, լրիվ անվանումը կամ նկարագրությունը:

•Ծրագրից կշեռք արտահանելիս պետք է ընտրել կշեռքի համապատասխան մոդելը։

•Էլ․ կշեռք որպես հերթական կոդ կարելի է արտահանել ապրանքի կոդը, գծիկավոր կոդը կամ PLU կոդը։

•Այնուհետև անհրաժեշտ է նշել ծրագրից արտահանված ֆայլի ուղին, որը պետք է համապատասխանի միջանկյալ ծրագրում նշված ֆայլի ուղու հետ։

•Ապրանքացանկը կարելի է նաև արտահանել խմբային` մեկից ավելի նշված սարքավորումների (տողերի) համար: Այս տարբերակի դեպքում տեղեկատվությունն արտահանվում է սարքավորման (տողի) կարգավորումներում նշված ֆորմատով և ուղիով:
Կարգավորումները կշեռքի ScanCityScaleManager միջանկյալ ծրագրում
Կշեռքի միջանկյալ ծրագրում իրականացվող կարգավորումները ներկայացնենք ScanCityScaleManager ծրագրի օրինակով:

•ScanCityScaleManager ծրագում New հրամանի օգնությամբ ավելացնում ենք կշեռքը՝

•Բացվող պատուհանում անհրաժեշտ է լրացնել կշեռքի անվանումը և IP հասցեն:

•Type դաշտին կից բացվող ցանկից անհրաժեշտ է ընտրել կշեռքի համապատասխան մոդելը։

•Այնուհետև Save կոճակով պետք է հաստատել կշեռքի ավելացումը:
•Ներքևի հատվածոում նշվում է առևտրային ծրագրից արտահանված ֆայլի անվանումը:

ՀԾ-Առևտուր համակարգի հետ աշխատող Էլ. կշեռքների տեսակներին կարող եք ծանոթանալ այստեղ: