Էլ․ կշեռքների հետ աշխատանք (ScaleManager)

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Էլ․ կշեռքների հետ աշխատանք (ScaleManager)

Return to chapter overview

Էլ․ կշեռքների հետ աշխատանքի համար անհրաժեշտ կարգավորումները ՀԾ-Առևտուր համակարգում

 

Էլ. կշեռքների հետ աշխատանքն ավտոմատացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը:

 

Նախապես անհրաժեշտ է ստուգել, որպեսզի Կշեռքի միջանկյալ ծրագրում և ՀԾ-Առևտուր համակարգի դրույթներում քաշային և հատային ապրանքների նախդիրները համապատասխանեն:

 

KBArticles.El.Scales1

 

 

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատում  պետք է միացված լինի քաշային դրոշակը և որպես չափման միավոր ընտրված լինի համապատասխանաբար կգ կամ հատ։ Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում նշվող գծիկավոր կոդի երկարությունը պետք է լինի 5-7 նիշ։

 

KBArticles.El.Scales2

 

ՀԾ-Առևտուր համակարգում PLU կոդը նշվում է Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի Այլ տվյալներ էջում: PLU կոդի կիրառումը հնարավություն է տալիս էլ ավելի արագ արտահանված ապրանքը նույնականացնել կշեռքում։

KBArticles.El.Scales5

Տվյալները էլ կշեռք կարելի է արտահանել Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի և Ապրանքների մնացորդներ հաշվետվության կոնտեքստային ցանկից:

Էլ. կշեռք արտահանման պատուհանում անհրաժեշտ է նշել գնացուցակի ամսաթիվը և համապատասխան գնի տեսակը:

KBArticles.El.Scales3

Էլ․ կշեռք որպես ապրանքի անվանում կարելի է արտահանել ապրանքի տեղեկատուում նշված անվանումը, լրիվ անվանումը կամ նկարագրությունը:

KBArticles.El.Scales7

Ծրագրից կշեռք արտահանելիս պետք է ընտրել կշեռքի համապատասխան մոդելը։

KBArticles.El.Scales6

Էլ․ կշեռք որպես հերթական կոդ կարելի է արտահանել ապրանքի կոդը, գծիկավոր կոդը կամ PLU կոդը։

KBArticles.El.Scales4

Այնուհետև անհրաժեշտ է նշել ծրագրից արտահանված ֆայլի ուղին, որը պետք է համապատասխանի միջանկյալ ծրագրում նշված ֆայլի ուղու հետ։

KBArticles.El.Scales8

 

Ապրանքացանկը կարելի է նաև արտահանել խմբային` մեկից ավելի նշված սարքավորումների (տողերի) համար: Այս տարբերակի դեպքում տեղեկատվությունն արտահանվում է սարքավորման (տողի) կարգավորումներում նշված ֆորմատով և ուղիով:

 

Կարգավորումները կշեռքի ScanCityScaleManager միջանկյալ ծրագրում

Կշեռքի միջանկյալ ծրագրում իրականացվող կարգավորումները ներկայացնենք ScaleManager ծրագրի օրինակով:

Cas3

Միջանկյալ ծրագրում նշվում են քաշային և հատային նախածանցները, որոնք պետք է համապատասխանեն ՀԾ-Առևտուր համակարգի Դրույթներում նշված նախդիրներին։

KBArticles.El.Scales9

Միջանկյալ ծրագրի Լսվող ֆայլի ուղին հատվածում նշվում է այն ճանապարհը, որտեղ պետք է առևտրային ծրագրից արտահանվեն տվյալները:

KBArticles.El.Scales10

Այնուհետև անհրաժեշտ է ստուգել համակարգչի և կշեռքի միջև կապը: Դրա համար CMD-ով ստուգել PING-ը միջանկյալ ծրագրի Կշեռքներ էջում նշված IP հասցեին:

KBArticles.El.Scales11

 

DIGI կշեռքի դեպքում ծրագրից արտահանված XML ֆայլն ունի հետևյալ տեսքը.

 

 

<?xml version="1.0" encoding="utf-8" standalone="no"?>

<NewDataSet>

 <Report>

   <Code>3102</Code>

   <Caption>Վարունգ</Caption>

   <Price>400.0000</Price>

   <BarCode>00004</BarCode>

   <IsPiece>0</IsPiece>

 </Report>

</NewDataSet>

 

 

ՀԾ-Առևտուր համակարգի հետ աշխատող Էլ. կշեռքների տեսակներին կարող եք ծանոթանալ այստեղ: