Տեղափոխել հավաստիության ամսաթիվը

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ >

Տեղափոխել հավաստիության ամսաթիվը

Previous pageReturn to chapter overviewNext page

Ապրանքների խմբաքանակային հաշվառման ժամանակ կարող են առաջանալ իրավիճակներ, երբ հետին թվով գրանցված փաստաթղթի տվյալների խմբագրումը բերում է ապրանքի ինքնարժեքի սխալ հաշվարկի կամ առկայությունից ավել քանակի դուրսգրմանը։ Դիտարկենք FIFO (առաջինը մուտք, առաջինը ելք) մեթոդով ապրանքի իրացման պարզագույն իրավիճակ։

Փաստաթուղթ

Քանակ

Գին

Գումար

Մուտք N1

20

300

  6000

Ելք N1

- 8

300

- 2400

Ելք N2

- 6

300

- 1800

Մուտք N2

10

400

  4000

Ելք N3

- 6

300

- 1800

- 4

400

- 1600

Ելք N4

- 4

400

- 1600

Մնացորդ

30-28 = 2

 

  800

   Վերոնշյալ օրինակում երկու մուտքերը գոյացնում են երկու խմբաքանակ` իրենց ինքնարժեքներով և հանդիսանում են հիմք հետագա ելքերի համար։ Բայց ի՞նչ կկատարվի, եթե օրինակ հեռացնել Ելք N2 փաստաթուղթը կամ փոքրացնել ելքագրված քանակը։ Այդ դեպքում Ելք N3 փաստաթղթով ձևավորված ինքնարժեքը պետք է փոխվի։ Իսկ եթե օրինակ Ելք N2 փաստաթղթի մեջ քանակը դարձնել 10 և գրանցել, ապա համակարգը կստուգի գործողության օրվա մնացորդը և կթույլատրի ելքագրումը, սակայն վերջնական մնացորդը կդառնա հավասար -2-ի։

  Ստեղծված իրավիճակը շտկելու համար բավարար է վերագրանցել բոլոր փաստաթղթերը, որոնց ամսաթիվը ավելի մեծ է խմբագրված փաստաթղթի ամսաթվից։ Այդ գործողությունը կատարելու համար նախատեսված է  Տեղափոխել հավաստիության ամսաթիվը գործիքը։ Հավաստիության ամսաթիվը` խմբագրված փաստաթղթերից ամենաառաջինի ամսաթվին նախորդող օրվա ամսաթիվն է։ Օրինակ, եթե հավաստիության ամսաթիվը հավասար է 05.02.2020, ապա դա նշանակում է, որ 06.02.2020 խմբագրվել է փաստաթուղթ և հաշվետվություններում լրացվող թվերը ճիշտ են այդ ամսաթվի դրությամբ։

  Հավաստիության ամսաթիվը արտապատկերվում է համակարգի գլխավոր պատուհանի ներքևի մասում գտնվող կարգավիճակների վահանակի վրա։ Եթե հավաստիության ամսաթվից հետո համակարգը հայտնաբերում է գրանցված փաստաթուղթ, ապա կարգավիճակների վահանակի վրա հայտնվում է հետևյալ նշանը movedate։ Այս նշանը պետք է հուշի օգտագործողին, որ առաջացել է անհրաժեշտություն հավաստիության ամսաթվից մինչև ընթացիկ ամսաթիվը գրանցված բոլոր փաստաթղթերը վերագրանցել: Այդ գործողությունը կատարելու համար պետք է movedate նշանի վրա մկնիկով կատարել կրկնակի կտտոց։ Էկրանին կհայտնվի դիալոգ պատուհան։ Պատուհանի վերևի մասում պետք է նշել այն ամսաթիվը, մինչև որը ներառյալ կկատարվի փաստաթղթերի վերագրանցումը: Պատուհանը պարունակում է նաև փաստաթղթերի տեսակների ցուցակ, որի անվանումների ձախ կողքին գտնվում են դրոշակներ։ Ցուցակը նախատեսված է Սևագիր վիճակում գտնվող փաստաթղթերի տեսակների ընտրման համար։ Ցուցակում նշումներ կատարելու դեպքում կգրանցվեն նաև սևագիր փաստաթղթերը։ Սեղմելով ցուցակի վերևի ձախ անկյունում գտնվող կոճակը, կարելի է միանգամից նշել բոլոր տողերը կամ հանել բոլոր տողերի նշումները։

movedate1

Բոլոր անհրաժեշտ դրույթները նշելուց հետո պետք է սեղմել Կատարել կոճակը։ Եթե բոլոր նշված փաստաթղթերը վերագրանցվեն, ապա կհայտնվի Հավաստիության ամսաթվի տեղափոխումը ավարտվեց բարեհաջող հաղորդագրությունը։ Հակառակ դեպքում կհայտնվի հաշվետվության պատուհան, որի մեջ կարտապատկերվի այն փաստաթուղթը, որը չի հաջողվել վերագրանցել։

Դադարեցնել կոճակով կարելի է փակել պատուհանը։

Տեղափոխել հավաստիության ամսաթիվը գործողությունը կատարելու համար անհրաժեշտ է, որ օգտագործողն ունենա ադմինիստրատորի կարգավիճակ։

 

note Նշում

Հավաստիության ամսաթիվը կարելի է փոխել միայն այն դեպքում, երբ տվյալների պահոցի հետ միացումը մենաշնորհային է։