Այս մատյանում ցուցադրվում են ընթացիկ տվյալների պահոցում և b2b.armsoft բոնուսային սերվերում գրանցված բոնուսային միավորների շարժը: Արտացոլվում է համեմատական տեղեկատվություն յուրաքանչյուր քարտի կոդով տվյալների պահոցում և բնուսային սերվերում գրանցված միավորների աճի, նվազման մասին:
Մատյանը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Հաշվետվության մեջ ընդգրկվում են նշված ժամանակահատվածում քարտերով կատարված գործողությունները։ |
Դրամարկղ |
Նշվում է, թե որ դրամարկղով գրանցված գործողություններն են համեմատվելու: |
Հերթափոխ |
Նշվում է, թե ընտրված դրամարկղի որ հերթափոխով գրանցված գործողություններն են համեմատվելու: |
Քարտի կոդ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ քարտի կոդով կատարված գործողությունները, հակառակ դեպքում` բոլոր քարտերի հետ կապված գործողությունները։ |