Մատյանում արտացոլվում են b2b.armsoft բոնուսային սերվերում գրանցված բոնուսային քարտերով կատարված գործողությունները։
Այս մատյանը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Հաշվետվության մեջ ընդգրկվում է տվյալ ժամանակահատվածում բոնուսների հետ կապված գործողությունները։ |
Քարտի կոդ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ քարտի կոդով կատարված գործողությունները, հակառակ դեպքում` բոլոր քարտերի հետ կապված գործողությունները։ |
Ցույց տալ հեռացվածները |
Դրոշակը նշված լինելու դեպքում մատյանում կարտացոլվեն նաև հեռացված գործողությունները: |