REST API բանալիներ

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ > Համակցումներ >

REST API բանալիներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Rest API բանալիներ տեղեկատուն նախատեսված է համակարգում API բանալիներ ավելացնելու համար:

Ավելացնել հրամանով բացվող պատուհանն ունի հետևյալ տեսքը:
 

APIkey

 

Դաշտ

Նշանակություն

Տեսակ

Տեսակ դաշտին կից բացվող ցանկից պետք է ընտրել Public API կամ ՀԾ Համակարգերի համակցման API տարբերակներից մեկը: Public API տարբերակը նախատեսված է արտաքին համակարգերի (օնլայն խանութներ, CRM համակարգեր և այլն) հետ տվյալների փոխանակման (ինտեգրման) համար, իսկ ՀԾ Համակարգերի համակցման API տարբերակը` ՀԾ Համակարգերի հետ տվյալների փոխանակման համար (օրինակ ՀԾ-Հաշվապահ համակարգի հետ):

Նկարագրություն

Նշվում է API բանալու նկարագրությունը:

Օգտագործող

Դաշտին կից բացվող ցանկից անհրաժեշտ է նշել, որ օգտագործողի համար է բացվում API բանալին:

Ակտիվ է

API բանալի ավելացնելիս Ակտիվ է դաշտի դրոշակը լռությամբ նշված է: Հետագայում տվյալ բանալին չօգտագործելու դեպքում դրոշակը կարող եք պասիվացնել:

 

Կատարել հրամանի միջոցով համակարգում կարտապատկերվի API գաղտնի բանալին: Այն պետք է պատճենել և անվտանգ վայրում պահպանել:

 

APIkey2

 

Նշում. API բանալու իրավասությունները ժառանգվում են օգտագործողի իրավասություններից։