e-Mark Receipt հավելված թղթապանակում կատարվում են e-Mark Receipt հավելվածի հետ համակցման կարգավորումները:
Ավելացնել հրամանով բացվող պատուհանն ունի հետևյալ տեսքը.

Պատուհանում ցուցադրվող DataMatrix կոդն անհրաժեշտ է սկանավորել e-Mark Receipt հավելվածի Ակտիվացնել սարքեր բաժնում: Ակտիվացումից հետո համակարգում կհայտնվի հաղորդագրություն, որ գործողությունը բարեհաջող ավարտվել է:

Թղթապանակի տողի կոնտեքստային ցանկից կարելի է խմբագրել ակտիվ տողի անվանումը, հեռացնել այն, ինչպես նաև ստուգել կարգավիճակը: Եթե ստուգել կարգավորումները հրամանով պարզվի, որ սարքն այլևս ակտիվ չէ, ապա Ակտիվ է հայտանիշը կհեռացվի: Համակարգում կարգավիճակը ավտոմատ թարմանում է յուրաքանչյուր մուտքի ժամանակ և օրական մեկ անգամ: