Տպելու ձևանմուշներ

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ >

Տպելու ձևանմուշներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Համակարգի բոլոր փաստաթղթերի տպվող ձևանմուշները պահվում են Ադմինիստրատորի գործիքների Տպելու ձևանմուշներում: Յուրաքանչյուր փաստաթղթի տեսակ ունի առնվազն մեկ համակարգային տպելու ձևանմուշ: Օգտագործողը կարող է ավելացնել այլ ձևանմուշներ:

Տպելու ձևանմուշ ավելացնելիս լրացվում են հետևյալ դաշտերը.

 

AdminTools_PrintingTemplates

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Ձևանմուշի կոդը: Պարտադիր լրացվող դաշտ է:

Անվանում

Ձևանմուշի անվանումը: Պարտադիր լրացվող դաշտ է:

Փաստաթղթի տեսակ

Ընտրվում է փաստաթղթի տեսակը, որը պետք է տպվի տվյալ ձևանմուշով:

Ակտիվ է

Դրոշակը միացված լինելու դեպքում ձևանմուշը կարելի է ընտրել Դրույթների Տպելու ձևանմուշներ էջից կամ փաստաթղթի ժապավենից:

 

Ցուցակից բացվում է կոնտեքստային ցանկ, որը բաղկացած է հետևյալ հրամաններից:

Ավելացնել. ավելացնել նոր ձևանմուշ:

Խմբագրել. խմբագրել ձևանմուշը:

Հեռացնել. հեռացնել ձևանմուշը:

Պատճենել. ստեղծվում է նոր նմանատիպ ձևանմուշ, լրացված ընթացիկ ձևանմուշի տվյալներով:

Արտահանել ֆայլը. Արտահանվող ֆայլի ընտրություն դիալոգ պատուհանում պետք է ընտրել թղթապանակը, մուտքագրել ֆայլի անունը և սեղմել Save կոճակը: Ձևանմուշն արտահանվում է repx ֆորմատով, այն կարելի է ներմուծել այլ տվյալների պահոց:

Ներմուծել ֆայլը. Նոր ձևանմուշ ավելացնելուց հետո հարկավոր է ներմուծել ձևանմուշի ֆայլը: Այս հրամանով բացվող Ներմուծվող ֆայլի ընտրություն դիալոգ պատուհանում պետք է ընտրել անհրաժեշտ ֆայլը և սեղմել Open կոճակը:

Բացել ֆայլի թղթապանակը. բացվում է թղթապանակը, որում գտնվում է ֆայլը:

Խմբագրել տպելու ձևանմուշը. Report Designer-ի միջոցով խմբագրվում է տպելու ձևանմուշի տեսքը: Այն համակարգչում պահպանելուց հետո Ներմուծել ֆայլը հրամանի միջոցով կարելի է կցել այլ ձևանմուշի: