Արխիվացում

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ >

Արխիվացում

Previous pageReturn to chapter overviewNext page

Համակարգի աշխատանքին զուգահեռ պահոցում պահվող տվյալները շատանում են, որն ազդում է հաշվետվություններ ստանալու ժամանակի վրա: Այդ պատճառով համակարգում նախատեսված է Արխիվացում գործողությունը, որի արդյունքում ստեղծվում են երկու նոր տվյալների պահոցներ, որոնք հանդիսանում են սկզբնական պահոցի երկու մասերը: Այդ պահոցներն ունեն սկզբնական պահոցի նույն տեղեկատուները:

Արխիվացում գործողությունը կարելի է կատարել որոշակի հաճախականությամբ, օրինակ յուրաքանչյուր տարվա վերջում: Այս գործողությունը կարող է կատարել միայն ադմինիստրատորի կարգավիճակ ունեցող օգտագործողը, երբ միացումը տվյալների պահոցին մենաշնորհային է:

Գործողությունը կատարելու համար բերվում է դիալոգ պատուհան, որում պետք է նշել փակումը կատարելու ամսաթիվը:

Գործողության արդյունքում ստեղծվում է սկզբնական պահոցի պատճենը, որում ներառվում են արխիվացման ամսաթվից հետո գրանցված փաստաթղթերը։ Մինչև արխիվացման ամսաթիվը ներառյալ բոլոր փաստաթղթերը հեռացվում են և դրանց համարժեք գրանցվում են սկզբնական մնացորդների մուտքագրման փաստաթղթեր։ Այդ փաստաթղթերը ապահովում են արխիվացման ամսաթվի դրությամբ ապրանքների, գործընկերների, դրամարկղների և հաշվարկային հաշիվների մնացորդները պատճենված պահոցում։

Արխիվացում գործողությունը հնարավոր չէ կատարել, հետևյալ դեպքերում.

1.երբ արխիվացման ամսաթիվը մեծ է հավաստիության ամսաթվից

2.երբ արխիվացման ամսաթվից հետո գոյություն ունի Վերադարձ գնորդից կամ Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթուղթ, որը հիմնված է արխիվացման ամսաթվից առաջ գրանցված փաստաթղթի վրա

3.երբ արխիվացման ամսաթվի դրությամբ հայտնաբերվել է գործընկեր, դրամարկղ կամ բանկային հաշիվ, որն արտարժույթով ունի զրոյական մնացորդ, սակայն համարժեքը դրամով ոչ զրոյական է

4.երբ արխիվացման ամսաթվի դրությամբ հայտնաբերվել է գործընկեր, դրամարկղ կամ բանկային հաշիվ, որն արտարժույթով ունի ոչ զրոյական մնացորդ, սակայն համարժեքը դրամով զրոյական է:

 

note Նշում

Արխիվացում գործողության արդյունքում ստեղծված Ապրանքների մնացորդների մուտք փաստաթղթերը հնարավոր չէ խմբագրել, պատճենել, դարձնել սևագիր կամ hեռացնել։ Այս սահմանափակումն անհրաժեշտ է տվյալների ամբողջականությունն ապահովելու համար։