Ուղարկել տվյալները ՀԾ Պատվերների Հարթակ

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Ուղարկել տվյալները ՀԾ Պատվերների Հարթակ

Return to chapter overview

b2b.armsoft հարթակը Հայկական Ծրագրեր ընկերության կողմից թողարկված վեբ-կայք է, որն ուղիղ կապ է ապահովում մատակարարների և պատվիրողների (խանութներ, կազմակերպություններ, ֆիզ. անձինք և այլն) միջև` էապես ավելի արդյունավետ դարձնելով նրանց աշխատանքը: 
Բացի այդ b2b.armsoft հարթակում առկա է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի տվյալների լայնածավալ շտեմարան: 
Այդ տվյալներն արդիական պահպանելու համար կարևոր է պարբերաբար թարմացնել գրանցումները: ՀԾ-Առևտուր 6 համակարգի օգտագործողներին հնարավորություն է տրված b2b.armsoft հարթակում ավտոմատ թարմացնել սեփական կազմակերպության տվյալները և այլ օգտագործողներին հնարավորություն տրամադրել օգտվել ճշգրիտ տվյալներից:

6.1.1.10