Ինչպե՞ս ՀԾ-Առևտուր համակարգում ավելացնել նոր օգտագործող

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Ինչպե՞ս ՀԾ-Առևտուր համակարգում ավելացնել նոր օգտագործող

Return to chapter overview

ՀԾ-Առևտուր համակարգում նոր օգտագործող ավելացնելու համար անհրաժեշտ է բացել Ադմինիստրատորի գործիքներ/Օգտագործողներ պատուհանը, կատարել մկնիկի աջ կտտոց և ընտրել Ավելացնել հրամանը:

AdminTools.Users1

Օգտագործողի անուն դաշտը պետք է լրացվի լատիներեն տառերով:

Նշանաբան դաշտում օգտագործողը պետք է մուտքագրի իր նշանաբանը և նույնությամբ կրկնի այն Հաստատել նշանաբանը դաշտում:

Տեղեկություն: Նոր օգտագործող ավելացնելիս Նշանաբան և Հաստատել նշանաբանը դաշտերում պատկերվում են աստղանիշներ, բայց իրականում մինչև օգտագործողի կողմից լրացնելը նշանաբանը դատարկ է:

Որպեսզի օգտագործողը կարողանա մուտք գործել համակարգ, պետք է միացված լինի Մուտքը թույլատրված է դրոշակը:

Համակարգում փաստաթղթերի ձևակերպումներին կից գրանցվում է նաև, թե որ օգտագործողն է դրանք կատարել: Օգտագործողին համակարգից հեռացնելիս այս ինֆորմացիան նույնպես հեռացվում է: Եթե դուք ունեք օգտագործող, որի մուտքը համակարգ ցանկանում եք արգելել, բայց նրա հետ կապված նմանատիպ տեղեկատվություն պետք է պահպանվի, կարող եք անջատել Մուտքը թույլատրված է դրոշակը:

Ադմինիստրատոր  է դրոշակը միացնելու դեպքում տվյալ օգտագործողը համակարգում կունենա ադմինիստրատորի կարգավիճակ, այսինքն նրա համար հասանելի կլինեն Աշխատանք ցանկի Դրույթները և Ադմինիստրատորի գործիքներ կետերը:

ՀԴՄ օպերատոր: Այստեղ նշվում է ՀԴՄ օպերատորի կոդը:

ՀԴՄ օպերատորի գաղտնաբառ: Լրացվում ՀԴՄ օպերատորի գաղտնաբառը:

Օգտագործողին գրանցելուց հետո պետք է թույլատրել նրա մուտքը այն տվյալների պահոցներ, որոնց հետ աշխատելու է այդ օգտագործողը: Բացեք Ադմինիստրատորի գործիքներ Տվյալների պահոցներ պատուհանը, խմբագրեք անհրաժեշտ տվյալների պահոցը և նշեք այն ենթահամակարգերը, որում պետք է աշխատի նոր ավելացված օգտագործողը:

AdminTools_Databases